Category: Makaryan News

  • Փաստորեն, ըստ համացանցում տարածված սռաչի, Սրբուհի Գալյանի գլխավոր մեղքը` որպես ա…

    Փաստորեն, ըստ համացանցում տարածված սռաչի, Սրբուհի Գալյանի գլխավոր մեղքը` որպես արդարադատության նախարար, Գևորգ Սիմոնյանի հետ շփվելն ու ընկերություն անելն է, և ինչ-որ պահի միասին ինչ-որ շենք մտնելը: Մնացած բոլոր հարցերում Գալյանը` որպես նախարար, ինչ անում է, ճի՞շտ է անում, միայն անձնական կյանքու՞մ է սխալվել, հա՞: Ու սա այն դեպքում, երբ տեսանյութի հեղինակն ինքն է գրել, որ Գալյանն ու Սիմոնյանն ուզում են ամուսնանալ, և բարի բախտ է մաղթել նրանց:
    Լավ, մենք ե՞րբ ենք սովորելու պաշտոնյաներին, այն էլ` կանանց, քննադատել իրենց կատարած աշխատանքի, այդ աշխատանքում ցուցաբերած վարքի, կատարած քաղաքական հայտարարությունների, այլ ոչ թե անձնական հարաբերությունների համար, եթե դրանք շատ անբարո չեն հանրության համար: Այն, որ Սրբուհի Գալյանը այս խայտառակ նիկոլական կառավարության անդամ է, հաճախ տարօրինակ մտքերով արդարացնում է Նիկոլ Փաշինյանի բոլոր անհեթեթություններն ու հակահայկական քայլերը, խոնարհաբար կատարում նրա հակապետական ու ապազգային հանձնարարությունները, դրանք` հեչ, դրանց հետ մենք հաշտ ենք, երևի: Այն, որ Գալյանի ղեկավարած ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք չլուծելու համար կարելի է անխնա քննադատել նրան, դա էլ հեչ: Կամ այն, որ Գալյանը, գտնվելով ակնհայտ «Ամասնաֆերմայի» մոտիվներով ձևավորված իշխանության կազմում, չի կարդացել «Անասնաֆերման», որ իմանա` ինչի մեջ են իրենք ու ինչի մեջ ենք մենք` ազգովի, իրենց ֆերմայի «խոզերի» պատճառով, դա էլ հեչ: Միակ խնդիրը, փաստորեն, ինչ-որ նախկին փոխնախարար է, որը ընկերություն է անում գործող նախարարի հետ:
    Դե, եկեք ազգովի` կիսաընդդիմադիր ֆեյքերով, բանով, հավաքվենք ու պահանջենք Գևորգ Սիմոնյանի հրաժարականը: Հա, բան չասի, ՔՊ-ում անձնական տիրույթում լիքը պախարակելի ու նաև զվարճալի բաներ կան` չխորանանք իրենց 18+ ու շատերի դեպքում անբարո վարքի մեջ, բայց ոչ սռաչի թեմա սարքենք երկու մարդու անձնական հարաբերությունը` չտարբերվելով նույն Գալյանի շեֆից, որը չենք մոռացել, թե ինչ ստատուսներ էր գրում, օրինակ, հոգևորականների անձնական կյանքի մասին: Եվ, վերջապես, երկուսով նույն շենք մտնելը դեռ անբարո կամ կրիմինալ արարք չէ: Դուք դեռ ԱԺ-ի միջանցքներով ու որոշ կաբինետների մոտով չեք անցել )))

  • Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներ…

    🇦🇲🇳🇱Նիդեռլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով, Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետ X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Դավիդ Վան Վելը։

  • Ավտոբուսի վարորդ է վատացելՏեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97…

    ❗️Ավտոբուսի վարորդ է վատացել
    Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
    Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    Գեղամ Ասատրյան

  • Արտակարգ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ Չինաստանում…

    Արտակարգ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ Չինաստանում

  • Բացառիկ․ Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել կուսակցությունի…

    Բացառիկ․ Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել կուսակցությունից Ալեն Սիմոնյանին
    24News
    -ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել, 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։
    «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին»,–մասնավորաբար նշել է նիստին ներկա քաղաքացին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Զելենսկին և Պուտինը ատում են միմյանց։ Ինձ թվում է՝ ես ստիպված կլինեմ նրանց հետ «…

    Զելենսկին և Պուտինը ատում են միմյանց։ Ինձ թվում է՝ ես ստիպված կլինեմ նրանց հետ «նույն սենյակում նստել»:
    Դոնալդ Թրամփ

  • Տենց լավ չի, մի հատ էլ տակից գրեիք` Ձեր եկեղեցին վերանորոգելու համար կարող եք դի…

    Տենց լավ չի, մի հատ էլ տակից գրեիք` Ձեր եկեղեցին վերանորոգելու համար կարող եք դիմել «Կարգին շինանյութին»: Ձեռքի հետ էլ էդ ամսվա ակցիաների ու զեղչերի մասին տեղեկացնեիք:
    Բարի լույս, իշխանական գործարարներ, ո՞նց եք, հարկայի՞նը ոնց ա, ձեզ տեռոր չի՞ անում: Բա խի՞ չի անում 😜
    Մի բան էլ. ձյաձ Նորիկ, էս դարում ո՞վ ա mail.ru-ով էլեկտրոնային հասցե բացում, հո Դուք ռսի շպիո՞ն չեք` կասեն Ձեր սիրելի նիկոլական իշխանությունները)))
    @MakaryanNews

  • Հայաստանում այսօր չկա մի մարդ կամ կուսակցություն, որը մեր երկիրն այս վիճակից կհա…

    Հայաստանում այսօր չկա մի մարդ կամ կուսակցություն, որը մեր երկիրն այս վիճակից կհանի:
    Գագիկ Ծառուկյան
    Յա, բա Դու՞ք, պարոն Ծառուկյան, Դու՞ք էլ չեք կարող: Բա մենք էլ գիտեինք` ամենահզորը Դուք եք: Բա էդքան առյուծ ու ախռանա իզու՞ր եք պահում, որ ոչ միայն ամենահզորը Դուք չպիտի չլինեք, այլ մի բան էլ անզոր պիտի լինեք մեր երկիրն էս վիճակից հանելու հարցում:
    Մի խոսքով` ես նեղված եմ ու հիասթափված, մարդ արդեն չգիտի` ում վրա հույս դնի: