Category: Makaryan News

  • Մի բան ասեմ` առհասարակ, ընդհանրական, չկենտրոնանալով որևէ դեպքի վրաՉի´ կարելի մար…

    Մի բան ասեմ` առհասարակ, ընդհանրական, չկենտրոնանալով որևէ դեպքի վրա
    Չի´ կարելի մարդուն անձնական վիրավորանքներով սադրել, հետո ամենավերջին բառերով հայհոյել նրան, իր ընտանիքի անդամներին, փողոցային ամենալկտի բառապաշարով վիրավորել դիմացինի արժանապատվությունը, հետո դրան տալ քաղաքական ենթատեքստ` ինքդ չլինելով յաման գիտի թունդ ընդդիմադիր, ու հայտարարել, թե` հասե՜ք, փրկե՜ք, ինձ ծեծել են, բռնության են ենթարկել: Իհարկե, ծեծը և բռնությունը լավ բան չէ, բայց մարդուն ամենավերջին հայհոյանքներով վիրավորելն ու սադրելն էլ, մեղմ ասած, ճիշտ չէ: Բացի այն, որ ճիշտ չէ, նաև ազնիվ չէ հատկապես նրանց դեպքում, որոնք նախկինում, երբ մի կիսատ-պռատ պաշտոն էին ստացել, իրենք էին այդ կարգավիճակում իրենց ամենավերջին խուլիգանի ու փողոցայինի պես պահում (հիմա էլ, ի դեպ), այդ թվում` հենց լրագրողների հանդեպ ու փորձում էին ինքնահաստատվել իրենց կարգավիճակի կամ զբաղեցրած հանրային պաշտոնի հաշվին:
    Ի դեպ, կլյավուզնիկության ու սադրանքի հաշվին լիարժեք քաղհալածյալի կերպար ստանալու համար գոնե վերջում նիկոլական հայտարարություններ մի արեք կամ էլ նորմալ, ընդդիմադիր հայացքներով փաստաբան վարձեք, ոչ թե թաքնված կամ անթաքույց նիկոլականների, որոնք իշխանություններին քծնելուց ու նրանցից վախենալուց բացի այլ բանի ընդունակ չեն:
    #Ոչ_ոք_չի_մոռացվել
    #Ոչ_մեկի_արածը
    #Չի_մոռացվել

  • Կաթողիկոս Գարեգին II-ը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ։Կաթողիկոսը …

    Կաթողիկոս Գարեգին II-ը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Լեւոն XIV-ի հետ։
    Կաթողիկոսը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան։

  • Վարդան Ղուկասյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես խափանման միջոց, ընտրեց…

    Վարդան Ղուկասյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես խափանման միջոց, ընտրեց բացակայելու արգելքը ու կիրառվեց 5 մլն դրամ գրավ։
    Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։

  • Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներԴր…

    🚨 Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ
    Դրանից հետո այդ կնոջ ամուսինը զանգահարել, ապա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին՝ հաշիվ պահանջելով կնոջը աշխատանքից ազատելու համար։ Մեզ ասացին՝ ձայնայինով ամենավերջին հայհոյանքներն է հնչեցրել Թովմասյանի, նրա ընտանիքի հասցեին, ինչից հետո էլ նրան, ըստ տիկնոջ հայտարարության, առևանգել են և ծեծի ենթարկել՝ այդկերպ պատժելով Թովմասյանի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար։ Այսինքն՝ եղել է ընդամենը տղամարդկային վրեժխնդրություն, քանի որ տվյալ կնոջ ամուսինը մտել է անձնական դաշտ և կպել Սուրեն Թովմասյանի անձին, ընտանիքին, որն էլ դարձել է տղամարդուն այդ կերպ պատժելու առիթ։ Ի դեպ, Սուրեն Թովմասյանին ճանաչողները զարմացած են, թե ինչ աստիճանի են հասցրել նրան, որ վերջինս որոշել է այդ ճանապարհով հարցը լուծել, քանզի Թովմասյանը մշտապես աչքի է ընկել համեստ, պարկեշտ կեցվածքով, ինչը չես ասի այս կառավարության շատ անդամների մասին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին…

    ❗️📃 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

  • Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մի շարք լողափեր փակվել են շնաձկների հարձակման պատճառո…

    🇪🇬Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մի շարք լողափեր փակվել են շնաձկների հարձակման պատճառով:

  • Հրդեh Հրազդան քաղաքի մթերային խանութներից մեկում. կան տուժածներՄիկրոշրջան թաղամա…

    🔥Հրդեh Հրազդան քաղաքի մթերային խանութներից մեկում. կան տուժածներ
    Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութում սեպտեմբերի 15–ին բռնկված հրդեհը հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։
    Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են։

  • Վերջնական փչացրեց Մկոյին Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մ…

    Վերջնական փչացրեց Մկոյին 😀 Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը։ Նիկոլ Փաշինյան

  • Պատրաստվեք տուգանքների …

    Պատրաստվեք տուգանքների 😀😀😀

  • Մենք որևէ քաղաքական ներկայացում չենք բեմադրել, էդ Նիկոլը հավաքական բառ ա. Տիգրան…

    Մենք որևէ քաղաքական ներկայացում չենք բեմադրել, էդ Նիկոլը հավաքական բառ ա. Տիգրան Գյուլումյան
    Պարոն Գյուլումյան, Դուք ի՞նչ էիք զգում, երբ Փաշինյանը քննադատում էր ներկայացումը, և ինչո՞ւ համարժեք պատասխան չտվեցիք, թե որն էր ներկայացման հիմնական ուղերձը։


    -Տեսեք, ինձ համար էդտեղ Փաշինյանը որպես հանդիսատես է՝ Փաշինյան չի, յուրաքանչյուր ոք էդտեղ ինձ համար հանդիսատես է, ես որևէ մեկից կաշկանդված չեմ։ Եթե որևէ հանդիատես ներկայացման հետ կապված ունի համաձայնություն կամ անհամաձայնություն, ուրեմն ներկայացումը որևէ խնդիր է առաջացրել իր մեջ։ Ես չեմ կարող 400 հանդիսատեսին անհատական նորից պատասխան տամ։ Դա նույնն է, որ ներկայացումը վերջանա, ենթադրենք՝ «Համլետ» ենք խաղում, ու վերջում ասեմ՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք, ներկայացումը սրա մասին էր կամ նրա մասին էր։
    Բայց Դուք այդ 400 հանդիսատեսից միայն մեկին՝ Փաշինյանին գնացիք դիմավորեցիք, նկարվեցիք։ Ես էլ եմ մի քանի շաբաթ առաջ այդտեղ հանդիսատես եղել, բայց ինձ չդիմավորեցիք, օրինակ։ Ինչո՞վ էր Փաշինյանն առավել ինձանից։

    -Դիմավորեցի, որովհետև դա կոռեկտությունից ելնելով վիճակ էր, ոչ թե որպես Փաշինյան, այլ՝ երկրի վարչապետ։ Դա կլիներ Փաշինյանը, թե որևէ մեկը, և նույն կերպ, մի քանի օր առաջ էլ Արաքս Մանսուրյանն էր եկել, նույն ձևով գնացել դիմավորել եմ։ Բայց ինձ համար նա հանդիսատես է եղել։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ