Category: Makaryan News

  • Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ծանր փորձության առջև է կանգնած. Նրա որդու՝ …

    ‼️Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ծանր փորձության առջև է կանգնած. Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։
    Իր ունեցած և ընկերների փոխանցած միջոցներն այլևս բավարար չեն փոքրիկիկ բուժելու համար: Ընտանիքն արդեն վաճառել է ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում, սակայն անհրաժեշտ գումարը դեռևս ամբողջությամբ հավաքված չէ։ Ուստի Գոռ Հակոբյանը ստիպված է հայտարարել դրամահավաք` խնդրելով աջակցել որդու բուժմանը։
    Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․ Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB) Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։
    Յուրաքանչյուր աջակցություն կարող է վճռորոշ դեր ունենալ փոքրիկ Ֆելիքսի առողջացման ճանապարհին։

  • Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրել են դրել. Նիկոլ Փաշինյան…

    Ես մեղավո՞ր եմ, որ գագաթնաժողովում խնձորն առանց կտրել են դրել. Նիկոլ Փաշինյան

  • Վարկերը հայտարարագրման ենթակա չեն, ռեստորանում հաշիվը կիսելը և մինչև 1 մլն դրամ …

    Վարկերը հայտարարագրման ենթակա չեն, ռեստորանում հաշիվը կիսելը և մինչև 1 մլն դրամ ընկերական փոխանցումները` նույնպես. ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյան

  • Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, ո…

    ⚡️🇦🇲 Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով
    ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
    Յա, էս զարթնա՞ք: Ձեր ֆունկցիան, ոնց որ թե, խառնել եք ու արդեն ուրիշ բաներ եք բզբզում, ուրիշ բաների համար եք հող նախապատրաստում:

  • Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլևս սեղանին կլինեն՝ մենք …

    🇮🇷⚡️🇺🇸 Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցություններն այլևս սեղանին կլինեն՝ մենք շատ դառը փորձ ունենք նրանց հետ բանակցությունների հարցում. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի

  • Հազարավոր վարդեր` թափված գետնինՄի տղա իր սիրելիի համար Երևանի փողոցները պատել է …

    💐Հազարավոր վարդեր` թափված գետնին
    Մի տղա իր սիրելիի համար Երևանի փողոցները պատել է հազարավոր վարդերով
    Ծաղիկները նվիրված էին բլոգեր Աննա Կոստանդյանին, որը մասնակցել է «Սիրասուն» հաղորդաշարին։
    Ծաղիկները թափված են եղել աղջլա տան շեմից մինչև նրա աշխատանքի վայրը։ Տղան, ով կազմակերպել էր այս անակնկալը, հոգացել է նաև, որ հետագայում տարածքը մաքրեն։

  • Ես չեմ խաբում, չեք գտնի մի խոստում, որը իմ նախագահության օրոք կատարված չլինի. Ռո…

    Ես չեմ խաբում, չեք գտնի մի խոստում, որը իմ նախագահության օրոք կատարված չլինի. Ռոբերտ Քոչարյան

    Հա, մեծարգո ջան, հարց չկա, համարենք, որ դու քո նապագահության օրոք երբեք չես խաբել ու ինչ խոստացել` արել ես:
    Բայց, այ, ընտրություններից առաջ, ինչպես ընդունված է, խաբեցիր քո ընտրողներին, բառացի ու տղամարդավարի խոստացար` «մասնակցելու եմ ու կրելու եմ» (էս նույնը` քո ակցենտով) ու խոստումդ չկատարեցիր` կրելու տեղը կրվեցիր:
    Էն մյուս մեծարգոն էլ` էն քո գերագույն գլխավոր կոնկուրենտը (որը բնավ Նիկոլը չէ), ժամանակին էլի նույն ձև տղամարդավարի, համարյա ձեռքը սեղանին խփելով խոստացավ, որվինչ էլ լինի, ինքը երբեք երրորդ ժամկետ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Բայց եկավ 2018 թիվը, ու որպեսզի հանկարծ Վիլհելմիչին չմնա իր իշխանությունը, որոշեց, որ չհավակնել` դա դեռ չի նշանակում «պապայի արև իրոք չեմ հավակնում», էդ նշանակում ա, որ…. ասենք թե, համապատասխան, այ քեզի բան (այստեղ կարող էր լինել նաև ձեր գովազդը):
    Էնպես որ, պարոնայք նախկին մեծարգոներ, եկեք դուք ոչ մի բան մի խոստացեք, լա՞վ, որ հետո ստիպված չլինեք հազար ու մի աշխարհաքաղաքական և «հզոր ուժերին չդիմակայող» արդարացումներ փնտրել, թե ինչու ձեր տղամարդավարի տված խոստումները դրժեցիք: Թե չէ Նիկոլն էլ է ձեր պես ամեն անգամ մի բան խոստանում, հետո ուրիշ բան անում: Բա դուք ինչո՞վ եք տարբերվում իրենից, բացի նրանից, որ դուք կամերաների առաջ պերաշկի չեք ուտում, որովհետև «դա ձեր հագով չի», համ էլ դուք իր պես սոված չեք:
    #Եվ_հիշեք
    #Տղամարդը
    #Եթե_մի_բան
    #Խոստացավ
    #Պարտադիր_պիտի_անի
    #Ոչ_թե_չանելու_համար
    #Արդարացումներ_փնտրի

  • Տասը տարի անընդմեջ եռամարտի աշխարհի չեմպիոնը նա է` Արտյոմ Սոլոյանը. գուցե հաջորդ…

    Տասը տարի անընդմեջ եռամարտի աշխարհի չեմպիոնը նա է` Արտյոմ Սոլոյանը. գուցե հաջորդ չեմպիոնը դու ես

  • ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Forbes-ում հոդված է գրել սեփակա՞ն, թե՞ արհեստակա…

    ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Forbes-ում հոդված է գրել սեփակա՞ն, թե՞ արհեստական ինտելեկտով
    Նախարարը այս հոդվածը, սակայն, կարծես թե գրել է ոչ թե սեփական, այլ արհեստական ինտելեկտի միջոցով։ Այդ մասին է վկայում արհետսական բանականության գործիքներ կիրառող gptzero.me կայքում հենց արհեստական բանականության պատասխանը։ Makaryan News-ըմի երկու պարզ քայլ կատարեց, որի արդյունքում ստացանք այդպիսի պատասխան։ Մասնավորապես, երբ հոդվածը copy paste ենք անում նշյալ կայքի համապատասխան դաշտում, կողքը բերում է հետևյալ պատկերը, որ հոդվածը, ամենայն հավանականությամբ, 100 տոկոսով գեներացված է AI-ի միջոցով, իսկ մարդկային միջամտությունը 0 տոկոս է։ Եթե հավատանք GPTzero կայքին, ապա ստացվում է՝ Մխիթար Հայրապետյանը հոդված գրելիս նախընտրել է ապավինել արհետսական ինտելեկտին, այլ ոչ թե սեփական ինտելեկտին։
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/4763.html

    ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Forbes-ում հոդված է գրել սեփակա՞ն, թե՞ արհեստական ինտելեկտով

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոդված է գրել Forbes հեղինակավոր ամսագրում, որը հրապարակվել է մարտի 5-ին՝ «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան` զարգ…

  • Մասկատ — Երևան երթուղով 2026 թվականի մարտի 11-ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափ…

    Մասկատ — Երևան երթուղով 2026 թվականի մարտի 11-ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12-ին։
    ▫️Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումները ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12-ի չվերթին։
    ▫️Մարտի 12-ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ – Երևան երթուղով նոր չվերթեր նախատեսված չեն։
    FlyOne Armenia ավիաընկերություն