Category: Makaryan News

  • Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն․ Ալիկ Ալեքսանյանը Մարտի 8-ի կապակ…

    Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն․ Ալիկ Ալեքսանյանը Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ է բաժանել կանանց

  • Վիտալի Բալասանյան․ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող «ընդդիմադիր-փրկիչը»Վիտալի Բալասանյ…

    Վիտալի Բալասանյան․ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող «ընդդիմադիր-փրկիչը»
    Վիտալի Բալասանյանն իր այսպիսի հայտարարություններով իրեն Նիկոլ Փաշինյանի կամ շարքային նիկոլականի պես է պահում, քանզի նրանք էլ են ասում բաներ, որոնք կամ, չեն գիտակցում՝ ինչ են ասում, կամ գիտակցաբար են ասում՝ խաղալով հանրության էմոցիաների հետ։ Պարզապես, Փաշինյանն ու իր թիմակիցները վերջում այդ ամենից տակից այնպես են դուրս գալիս, որ ի շահ իրենց է ստացվում իրենց «բլթոցները»։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներով Բալասանյանն իր խոսքով ոչ թե օգուտ տվեց ընդդիմությանը, այլ մի բան էլ սնեց իշխանական կեղծ թեզերն ու օրակարգը, թե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները Հայաստանը ցանկանում են դարձնել Ռուսաստանի «գուբերնիա»։ Ինչ խոսք, Փաշինյանը մի պրեմիա էլ Բալասանյանին պետք է հատկացնի՝ իրեն ու իր թիմին այսպիսի մեծ օգուտ տալու համար։
    Ի դեպ, սա այն նույն Վիտալի Բալասանյանն է, որի մեջ «Հայելի» ակումբի Անժելա Թովմասյանը փրկիչ էր տեսնում ու Արցախը հանձնելու օրերին ֆեյսբուքում գրել էր․ «Վիտոոոո՜, հասիիիի՜»։ Երևի հույս ուներ, որ Վիտոն Արցախից գալու էր Նիկոլի «հարցերը լուծեր» ու Արցախը փրկեր Նիկոլից։ Մինչդեռ, Անժելայի հույսերը չարդարցրած Վիտոն Արցախը Նիկոլի «ճանկերից» փրկելու փոխարեն Արցախից մի կերպ մազապուրծ հասավ Երևան, հիմա էլ հեզ ու խոնարհ դեմքով ամեն կիրակի պատարագների է մասնակցում և տեսախցիկների առջև երազում Հայաստանը Միութենական պետության կազմում տեսնելու մասին։
    https://makaryannews.am/4758.html?fbclid=IwZnRzaAQbhGFleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEevKWJpsfKIM4aLF6KE07NONlGoqUczv2GKLgF1OsJTwqnzkRdsSVJxyI35Hs_aem_Jct2Mv1VD1XcuHRZSEoQoQ

    Վիտալի Բալասանյան․ Նիկոլի ջրաղացին ջուր լցնող «ընդդիմադիր-փրկիչը»

    Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երազում է Հայաստանի անկախության կորստի և Խորհրդային միության նման՝ նորից միութենական կազմում մտնելու մասին։ Իր երազանքների մասին նա հայտարարեց երեկ՝ Մայր Աթոռի բակու…

  • Մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին, դեռ բանակցությունների մեջ ենք. Մենք նա…

    Մասնակցելու ենք առաջիկա ընտրություններին, դեռ բանակցությունների մեջ ենք. Մենք նախընտրում ենք մասնակցել դաշինքային տրամաբանությամբ, բայց որ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որ կարողանանք ավելի հեշտ հաղթահարել անցողիկ շեմը.Հովիկ Աղազարյան

  • ՔՊ-ական պատգամավոր, բուժքույր Հռիփսիմե Հունանյանը նշանվել է. «Թող իրական դառնան …

    ՔՊ-ական պատգամավոր, բուժքույր Հռիփսիմե Հունանյանը նշանվել է.
    «Թող իրական դառնան բոլորի գաղտնի երազանքները…❤️🙏»,-տեսանյութին կից գրել է պատգամավորը, որն այլևս չի լինելու հաջորդ խորհրդարանում:

  • Էստեղ են ասել` կուզե՞իր 1 մլն դոլար ունենայիր, բայց ուղեղիդ տեղը խառը կանաչի լին…

    Էստեղ են ասել` կուզե՞իր 1 մլն դոլար ունենայիր, բայց ուղեղիդ տեղը խառը կանաչի լիներ, դու էլ «հոխիկյան նաիրի» դեմքով սենց մտքեր հայտնեիր Ֆեյսբուքում 😀
    Ու էս մտքի փայլատակումը մոտ 400 լայք ա հավաքել: Ու էս մարդիկ էս խելքով մեր եիկրում կոնտենտ են ստեղծում, հանրային կարծիք են ձևավորում, տրամադրություններ են գեներացնում, ու սրանց մեր երկրում մինչև հիմա դեռ լուրջ ընդունողներ կան:
    Որ ասում եմ` նիկոլիզմը մեր ժողովրդի արյան մեջ ա ու կուսակցական պատկանելություն չի ճանաչում, այ էսպիսի բաների համար եմ ասում:
    #Լուի_Արմստրոնգը
    #Ինքն_իրեն_սելֆի_է_արել
    #Ու_գցել_ՖԲ

  • Թեհրանում գազատար է պայթել…

    ⚡️Թեհրանում գազատար է պայթել

  • Մենք երբեք չենք հանձնվում: Մենք շարունակում ենք դիմադրել այնքան ժամանակ, որքան ա…

    Մենք երբեք չենք հանձնվում: Մենք շարունակում ենք դիմադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
    ▫️Մենք պաշտպանում ենք մեր տարածքը, մեր ժողովրդին։ Մեր արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։
    Աբբաս Արաղչի
    Բա, Նիկոլ, սովորիր, եթե կարող ես

  • Հա, Հասո ջան, հաստատ, ու որ հենց դու սենց բան չգրեիր, ես կնեղանայի …

    Հա, Հասո ջան, հաստատ, ու որ հենց դու սենց բան չգրեիր, ես կնեղանայի 😀

  • Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը, շնորհավորանք է հղել Մարտի 8-ի կապակցութ…

    🇦🇲 Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը, շնորհավորանք է հղել Մարտի 8-ի կապակցությամբ
    Սիրելի´կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։ Կինը ընտանիքի հոգին է, նրա լույսը և ջերմությունը։ Կինը մայր է, որից սկիզբ է առնում հայրենիքը։
    Սիրելի որդեկորույս մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև։ Իմացեք, որ ձեր ցավը մեր ցավն է։ Եռաբլուր այցելելիս, որտեղ ննջում է քրոջս թոռան՝ մեր սիրելի Հենրիի հոգին, ավելի խորն եմ հասկանում ձեր՝ սիրելի մայրեր, վիշտը և կարոտը։ Բայց վստահ եղեք, մեր հարգելի մայրեր, որ ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու։
    Սիրելի Արցախի կանայք, դուք ստիպված եղաք թողնել ձեր սիրված միջավայրերը, գյուղերը, քաղաքները, մեր սիրելի Արցախը։ Բայց ես գյուդում ըմ, վեր տուք ուժեղ ըք և ամեն հինչ հաղթահարելու ըք մըզ հետ միասին։ Մունք սաղ բոլորս միասին պիտի լինենք։
    Անցած տարիները հեշտ չէին մեզ բոլորիս համար։ Բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք նայել առաջ, կառուցել մեր ապագան մեր սերունդների համար։ Ուրեմն, մենք՝ կանայք, պետք հզոր լինենք, պահպանենք մեր օջախները, հայրենիքը, հայոց լեզուն, ավանդույթները և հավատքը։

  • Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և պահպանի մեր մայրերին ու …

    Աստված խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Մարտի 8–ը
    Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
    Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար։