Category: Makaryan News

  • Ինչ մեխանիզմ ուզում է` դնի, մենք 1.5-1.7 մլն մարդով պիտի գնանք ընտրական տեղամասե…

    Ինչ մեխանիզմ ուզում է` դնի, մենք 1.5-1.7 մլն մարդով պիտի գնանք ընտրական տեղամասեր, ջախջախելու ենք. Մարուքյան

  • Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում։ Հայտարարել է Ն…

    Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    Առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու թե ՀՀ քաղաքացիների ապագայի, թե հայոց պետականության գոյության առումով։ Եթե թուրքերի ու ադրբեջանցիների օրակարգը սպասարկող ՔՊ-ական խմբակը մնա իշխանության Հայաստանը վերածվելու է Ադրբեջանի մարզի՝դրանից բխող հայակործան ու հայասպան հետևանքներով։ Իհարկե Փաշինյանը շարունակելու է հեքիաթներ պատմել ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու մասով՝դրան զուգահեռ ոչնչացնելով հայ-ռուսական կապերն ու նպաստելով Արևմուտքի շահերի առաջխաղացմանը՝հանուն սեփական աթոռի ու փողի։

    Եթե ՀՀ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և չքվեարկեն Փաշինյանի ու նրա գրպանային ընդդիմության՝ռուսաֆոբ ուժերի օգտին՝ՀՀ-ն շանս կստանա փրկվելու և չկրկնելու Արցախի ճակատագիրը։ ՔՊ-ն ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար՝զոհաբերելով հայկական շահերը, հողերն ու Հայաստանը վերածելով նոր Ուկրաինայի ընդդեմ Մոսկվայի։
    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Նիկոլական բռնապետության ճանկերը հասան նաև մամուլին: Սա արշավանք է ազատ մամուլի դ…

    Նիկոլական բռնապետության ճանկերը հասան նաև մամուլին: Սա արշավանք է ազատ մամուլի դեմ: Առավոտից խուզարկում են «Արմատ մեդիայի» խմբագրությունն ու առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները:
    Սա «դեմոկրատիայի» շղարշի տակ ծվարած բացահայտ տոտալիտարիզմ է: Իմ աջակցությունն եմ հայտնում «Արմատի» բոլոր աշխատակիցներին, ձեր կողքին եմ` որպես ընկեր ու գործընկեր, պինդ եղեք` կանցնի սա էլ:
    Առգրավել են «Armat Media»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները` 11 հեռախոս և 2 համակարգիչ: Լրագրողներին իրավիճակը ներմայացնում է «Armat Media»–ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը:

  • Առգրավել են «Armat Media»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները` 11 հեռախոս և 2 համա…

    Առգրավել են «Armat Media»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները` 11 հեռախոս և 2 համակարգիչ: Լրագրողներին իրավիճակը ներմայացնում է «Armat Media»–ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը:
    Կադրեր` «Armat Media» լրատվական գործակալությունում Քննչականի գործողությունից. «Սպուտնիկ Արմենիա» Քննչական կոմիտեի խուզարկությունները վերաբերում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

  • Կադրեր` «Armat Media» լրատվական գործակալությունում Քննչականի գործողությունից. «Ս…

    Կադրեր` «Armat Media» լրատվական գործակալությունում Քննչականի գործողությունից. «Սպուտնիկ Արմենիա»
    Քննչական կոմիտեի խուզարկությունները վերաբերում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։
    Քննչական կոմիտեն մտել է «Արմատ մեդիա» լրատվական գործակալություն: Այս պահին նրանք խմբագրությունում խուզարկություն են իրականացնում: Քննչական կոմիտեի խուզարկությունները վերաբերում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։…

  • Երեկ ամբողջ օրը անհայտ անձինք ծառերի տակ կանգնած` նկարում էին, թե ինչ է կատարվու…

    Երեկ ամբողջ օրը անհայտ անձինք ծառերի տակ կանգնած` նկարում էին, թե ինչ է կատարվում շտաբում. Հայաստան Հակոբյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանը MakaryanNews-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ իրավիճակ է Արմավիրում և ինչպես է ՔՊ-ն, մարզպետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, ճնշումներ իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ:

  • Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչո…

    ❗️❗️Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։
    Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը:

  • Մի բան էլ. ես սպասում էի, որ Նարեկը, Էդմոնը կամ Թաթոյանը գոնե մի քիչ կրեատիվ կգտ…

    Մի բան էլ. ես սպասում էի, որ Նարեկը, Էդմոնը կամ Թաթոյանը գոնե մի քիչ կրեատիվ կգտնվեին ու էն Բաբաջի ուղիղ երեսին կճպպցնեին. «Արա բայց ոնց եմ ես քեզանից զզվուուում, դու Նիկոլից էլ զզվելի ես»: Ափսոս, ոչ ոք չասաց` ջհանդամ, թե Պետրոսը խոսափողը չէր անջատի: 😀
    Ի դեպ, անկախ մեր վերաբերմունքից` պետք է արժանին մատուցել նաև հաղորդավարներ Պետրոս Ղազարյանին և Տաթև Դանիելյանին այս օրերին տաժանակիր աշխատանք կատարելու` մի քանի ժամանոց բանավեճեր կազմակերպելու և այս խառը խփոցիները խիստ կանոններով կառավարելու համար:
    Համաձայնեք, հեշտ գործ չէ և բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում:

  • Ճիշտ է, ես կեսից քնել էի ու միայն գոռգոռոցներն էի լսում քնի մեջ, բայց կապ չունի….

    Ճիշտ է, ես կեսից քնել էի ու միայն գոռգոռոցներն էի լսում քնի մեջ, բայց կապ չունի. այս բանավեճի համար ապրեն Նարեկ Կարապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Արման Թաթոյանը, մեկ էլ «Բոլորին դեմ եմ»-ի էն տղեն` Spider Man-ը… Լևոն Զուրաբյանն էլ😊
    Բարի գիշեր: Հուսամ մինչև տուն հասնելը այս անձանց ինչ-որ մեկի հրահանգով ձերբակալած չեն լինի:

  • Այն, ինչ խոստացել են, միջանցք է։Փաշինյանը պետք է անկեղծ լինի և դոշի քարտեզի վրա …

    Այն, ինչ խոստացել են, միջանցք է։
    Փաշինյանը պետք է անկեղծ լինի և դոշի քարտեզի վրա նաև միջանցք գծի. Մարուքյան