Category: Makaryan News

  • Քաղաքական գործիչը մի մարդ է, ով հանուն իր երկրի, պատրաստ է զոհաբերել քո կյանքը. …

    Քաղաքական գործիչը մի մարդ է, ով հանուն իր երկրի, պատրաստ է զոհաբերել քո կյանքը. Տեխաս Գուինան

  • «Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցնե…

    «Ողջունում ենք որոշումը՝ փակել Մինսկի խումբը և լուծարել դրա հետ կապված կառույցները։
    Այս պատմանկան որոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր հանգրվաններից մեկը հանդիսացավ»։
    Թուրքիայի ԱԳՆ

  • Արցախը հանձնածը Արցախի անկախության օրն է «շնորհավորել»` բառ անգամ չասելով Արցախի…

    Արցախը հանձնածը Արցախի անկախության օրն է «շնորհավորել»` բառ անգամ չասելով Արցախի մասին, մի բան էլ ակնարկելով, թե իբր Արցախի հանձնումն էր Հայաստանի Հանրապետության գոյության միակ երաշխիքը:
    Օֆ աման, արդեն չգիտես ինչ ասես սրան

  • «Արցախի կանչը» պուրակը` Եռաբլուր զինվոուական պանթեոնումՔիչ անց տեղի կունենա պուր…

    «Արցախի կանչը» պուրակը` Եռաբլուր զինվոուական պանթեոնում
    Քիչ անց տեղի կունենա պուրակի պաշտոնական բացումը

  • Իսրայելի ԶՈւ-ն կրակ է բացում պաղեստինցի կնոջ և լրագրողների ուղղությամբ:…

    Իսրայելի ԶՈւ-ն կրակ է բացում պաղեստինցի կնոջ և լրագրողների ուղղությամբ:

  • Չարենցավանում 68-ամյա մորը սպանած տղամարդը նախկինում նաև կնոջն է սպանած եղել Ոստ…

    Չարենցավանում 68-ամյա մորը սպանած տղամարդը նախկինում նաև կնոջն է սպանած եղել
    Ոստիկանության չարենցավանի բաժնի ծառայողները երեկ գիշերը ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում դի կա։ Պարզվել է, որ մահացածը 68-ամյա մի կին է՝ Սուսաննա Հ․-ն։
    Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ անունը չեն հրապարակում։
    MakaryanNews-ը որոշակի մանրամասներ է պարզել այդ ողբերգական դեպքից։ Մեզ ասացին՝ սպանությունը կատարելու մեջ կասծակվողը 68-ամյա կնոջ հարազատ որդին է։ Մեզ պատմեցին, որ նա ծեծելիս է եղել դստերը, ինչին միջամտել է մայրը, որ կանխի որդու կողմից թոռան հանդեպ բռնությունը, ինչից հետո կատաղած տղամարդը դստերը թողել ու հարձակվել է մոր վրա։ Ասացին՝ արդուկով է հարվածել մորը, ինչից հետո պարան է գցել վզին՝ կա՛մ դրանով վերջնական խեղդամահ անելու, կա՛մ իմիտացիա ստեղծելու, թե իր կողմից սպանված մայրը ինքնասպանություն է գործել։
    Բացի այդ, մեր տեղեկություններով՝ կասկածյալը մոտ տասը տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում սպանած է եղել նաև իր կնոջը, ինչի համար դատապարտվել է ազատազրկման, տարիներ անց ազատ արձակվել և տեղափոխվել Հայաստան՝ բնակվելով Չարենցավանում։ Կնոջը սպանելուց տարիներ անց, փաստորեն, հիմա էլ մորը որոշեց սպանել։

  • Makaryan News pinned «Ալեն, այ Ալեն, մի հատ ինձ քո խելքով և տրամաբանությամբ կբաց…

    Makaryan News pinned «Ալեն, այ Ալեն, մի հատ ինձ քո խելքով և տրամաբանությամբ կբացատրե՞ս, թե ոնց ա ստացվել, որ ինչ-որ մի իքս ընկերություն 23 մլն դրամով հաղթել ա կահույքի մրցույթը, հետո պայմանագիր չի կնքել, ու դուք «ստիպված եք եղել» 40 միլիոնով եսիմ ումից մեկ անձից գնում կատարել։…»

  • Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի դեմ քրեական գործ են հարուցել …

    Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի դեմ քրեական գործ են հարուցել
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի:
    Գ․Խ․-ն նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
    Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը:
    Գ․Խ․-ի կողմից փաստաբանին օգտագործելու միջոցով դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:
    Հանրային հեռարձակողի խորհուրդը դատարանի նշված որոշման դեմ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, սակայն Գ․Խ․-ն շարունակելով հանցավոր դիտավորությունը, քաջատեղյակ լինելով, որ իր կողմից որպես հայցվոր միջնորդավորված կերպով ՀՀ վարչական դատարանին ներկայացված կեղծ տվյալներ պարունակող տեղեկությունները պատասխանողի բողոքի քննության համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում որպես ապացույց կարող են ունենալ առանցքային նշանակություն՝ չի հրաժարվել հայցից, որի արդյունքում իր կողմից ստացված իրական եկամուտների չափը չներառած կեղծ դատավարական փաստաթղթերը  փոխանցվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
    Ավելին, Գ․Խ․-ն ցանկանալով հասնել իր վերջնական նպատակին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից պատասխանողի բողոքը բավարարելուց հետո, կրկին միջնորդավորված կերպով դիմել է Վճռաբեկ դատարան:          
    Գ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։
    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը:AnewZ…

    ⚡️ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը:
    AnewZ

  • ԱԺ դահլիճների թանկարժեք նորոգումն ու կասկածելի գործարքով կահույքի գնումը․ կհասցն…

    ԱԺ դահլիճների թանկարժեք նորոգումն ու կասկածելի գործարքով կահույքի գնումը․ կհասցնե՞ն, արդյոք, մինչև նիստերի մեկնարկը Ի դեպ, այդ դահլիճների համար ԱԺ-ն առանձին նաև կահույք պետք է ձեռք բերի, որը, ի դեպ, սկզբից՝ մրցույթով, հետո, ինչ-ինչ տարօրինակ կամ կասկածելի…