Category: Makaryan News

  • Արեն Մկրտչյան, խոսելուց առաջ մեծերի հետ մի հատ քննարկեք, էլի…Ալիկ Ալեքսանյանը`…

    Արեն Մկրտչյան, խոսելուց առաջ մեծերի հետ մի հատ քննարկեք, էլի…
    Ալիկ Ալեքսանյանը` Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին

  • Փաշինյանի ջղաձգումները՝ ԱԺ-ում…

    💊 Փաշինյանի ջղաձգումները՝ ԱԺ-ում

  • Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին. ՆԳՆ ոստիկանությունԴեկտ…

    Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողի դին. ՆԳՆ ոստիկանություն

    Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։
    Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։

  • Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր …

    📍Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։
    Մայր Աթոռ

  • Երևան թռչող ուղևորներին մի ժամ սպասեցրել են դրսում` ցրտին ու անձրևինՆոյեմբերի 29…

    ✈️Երևան թռչող ուղևորներին մի ժամ սպասեցրել են դրսում` ցրտին ու անձրևին
    Նոյեմբերի 29-ին Wizzair ավիաընկերությամբ Ֆրանսիայի Բովեի օդանավակայանից Երևան թռչող ուղևորներին մոտ 1 ժամ սպասեցրել են դրսում` օդանավի մոտ, մինչև որ նոր ժամանած օդանավի ուղևորները դուրս գան:
    Այս խայտառակ իրավիճակը տեսանկարահանել և MakaryanNews-ին է ուղարկել ուղևորներից մեկը` ցույց տալու, թե ինչպես են բարեկամ Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում իրենց մեկ ժամ անձրևին ու ցրտին սպասեցրել դրսում, մինչև որ օդանավը կդատարկվի, և նոր ուղևորները կբարձրանան սրահ:
    Ուշագրավ է, որ օդանավը, ըստ երևույթին, անգամ չեն մաքրել, կարգի բերել, երթուղային տրանսպորտի նման` մարդիկ կանգառում սպասել են, մինչև նոր ժամանած ուղևորներն իջնեն, որ իրենք կարողանան բարձրանալ:
    Աղբյուրը` MakaryanNews

  • Չէր կարա էս «գժանոց անիկդոտը» նիկոլական չլիներ:Մյուս պատարագին սրան էլ հետներդ կ…

    Չէր կարա էս «գժանոց անիկդոտը» նիկոլական չլիներ:
    Մյուս պատարագին սրան էլ հետներդ կտանեք, թող մասոկվա ապահովի, ծափ տա ու անեկդոտ պատմի եկեղեցում 😀

  • Ավինյա´ն, իսկ կարո՞ղ ա միանգամից քոքից կտրես` պրծնես:…

    Ավինյա´ն, իսկ կարո՞ղ ա միանգամից քոքից կտրես` պրծնես:

  • Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպո…

    Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։
    Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։
    Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։
    Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» մբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։
    Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։
    Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։
    Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։
    Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ լուսանկարը։
    Այս ամբողջից ելնելով` կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։
    Արսեն Բաբայան

  • Էս աշխարհում ոչ մի ձրի բան չկա. Անահիտ Ավանեսյանը` պարտադիր ապահովագրության մասի…

    Էս աշխարհում ոչ մի ձրի բան չկա. Անահիտ Ավանեսյանը` պարտադիր ապահովագրության մասին

  • ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ բանակցություններից առաջ …

    ‼️ԱՄՆ հատուկ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ բանակցություններից առաջ ճաշել են մոսկովյան ռեստորաններից մեկում։
    Րոպեներ անց կմեկնարկեն նրանց բանակցությունները Պուտինի հետ։