Category: Makaryan News

  • Ես մի բան չեմ հասկանում, հարգելի ընդդիմադիրներԵթե դուք կասկածի տակ եք դնում ՍԴ-…

    Ես մի բան չեմ հասկանում, հարգելի ընդդիմադիրներ
    Եթե դուք կասկածի տակ եք դնում ՍԴ-ի անաչառությունը, ապա էլ ի՞նչ եք ակնկալում ՍԴ-ից:
    Իսկ եթե կասկածի տակ չեք դնում, և ձեզ համար OK է Սեդա Սաֆարյանով, բանով ու ՔՊ-ի ընտրած դատավորներով Սահմանադրական դատարանը, ապա ինչու՞ եք վիճարկում ՍԴ կազմն ու ասում` այն պետք է ճանաչվի ոչ իրավազոր և ոչ լեգիտիմ:
    Իսկ եթե ՍԴ-ն, միևնույն է, շարունակում է գործը քննել այդ նույն կազմով, այսինքն` ոչ լեգիտիմ և ոչ իրավազոր կազմով, հետևաբար դրա կայացրած ցանկացած որոշում ձեզ համար պետք է անընդունելի լինի:
    Եթե անընդունելի է, ապա ի՞նչ եք անում դուք հիմա «ոչ լեգիտիմ և ոչ անաչառ» ՍԴ-ում կամ ՍԴ-ի դիմաց:
    Վստահ եմ, եթե այդ «ոչ լեգիտիմ կազմով ՍԴ-ն ոչ ընդդիմության օգտին որոշում կայացնի, ապա դուք հայտարարելու եք, որ ՍԴ կազմը իրավազոր չէր, լեգիտիմ չէր, կարճ ասած` խաղը ծախած էր, սուդյան առած էր: Ասելու եք ու մանդատները գրկեք, գնաք նստեք ԱԺ-ում` միաժամանակ չճանաչելով ոչ ընտրությունների արդյունքները, ոչ` ՍԴ-ի որոշումը:
    Իսկ եթե ՍԴ-ն` այդ ոչ անաչառ ու ոչ լեգիտիմ ՍԴ-ն,նձեր օգտին որոշում կայացնի, նորից կհայտարարե՞ք, որ խաղը ծախած էր, սուդյան առած էր: Հը՞, պարոնայք փաստաբաններ))
    Հ.Գ. Հրաշալի լուսանկարը` Ֆոտոլուրի

  • Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովո…

    Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ լիագումար նիստին
    Հարգարժան նախագահող, Սիրելի գործընկերներ,
    Ես ցանկանում եմ խոսել ժողովրդավարության մասին, նույնիսկ առաջարկում եմ մի խաղ խաղանք։
    Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։
    Իսկ ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին։ Բառացիորեն ամեն օր որևէ մի այլախոհ ձերբակալվում է՝ սեփական կարծիքն արտահայտելու համար։ Չեմ կարծում, որ հարցի պատասխանը գտնելու համար դահլիճի օգնության կարիքը լինի։ Ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։
    Կամ ինչպե՞ս կանվանեիք այն պաշտոնյային, ով իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և’ վարչապետ է, և’ ոստիկանապետ, և’ գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Այս հարցի պատասխանի դեպքում նույնպես կարիք չկա դիմելու «Զանգ ընկերոջը» կամ «50/50» օգնության տարբերակներին։ Պատասխանը նույնն է՝ «Բ» — բռնապետ։
    Ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում. այս ձևակերպումները վերցված են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից։
    Սակայն ես չեմ անդրադառնլու բոլոր մանրամասներին, փոխարենը ձեր ուշադրությունը կհրավիրեմ խախտումների «մարգարիտի» վրա՝ հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ հայտարարվեցին։ Ոչ թե նշանակվեց վերաքվեարկություն, այլ ուղղակի չեղյալ հայտարարվեց՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր։ Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսեց օրենքի հստակ պահանջը։ Եվ սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։
    Այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։ Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։
    5 տարի շարունակ ես այս դահլիճից խոսել եմ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիայի և հանցագործությունների, Ադրբեջանում բանտարկված իմ հայրենակիցների, անհայտ կորածների ճակատագրի, Հայաստանի տարածքների օկուպացման և բազմաթիվ այլ հարցերի մասին։
    Այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել։
    Այսօր, կրկին, ես խոսում եմ իմ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Հուսով եմ՝ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն ավելի շուտ, քան բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները, կբանտարկվեն։
    Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու։

  • Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցի…

    Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

  • ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀիմնադրամի Հոգաբարձուների խորհ…

    ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
    Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը:
    Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
    Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:
    Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
    Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

  • Դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է կատարել ոստիկանի…

    Դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է կատարել ոստիկանի՝ կալանավորվածների խուց տեղափոխվելու օրինական պահանջը և բռնություն գործադրել նրա նկատմամբ:
    Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    ՔԿ

  • Նիստն ընդմիջվեց. Սահմանադրական Դատարանը որոշեց աշխատել շաբաթ և կիրակի օրերին: Դա…

    Նիստն ընդմիջվեց.
    Սահմանադրական Դատարանը որոշեց աշխատել շաբաթ և կիրակի օրերին: Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին
    ՍԴ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու մասին միջնորդությունը։

  • ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատո…

    ❗️ ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
    Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից երկուսը` Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, շահերի բախման հիմքով չեն մասնակցում նիստին: Փոխարենը, շահերի բախման հանգամանքը անտեսելով, նիստին մասնակցում է ակտիվ պրոիշխանական…

  • ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸԻնչպես նախկինո…

    ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ
    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:
    Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:
    Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
    Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:
    Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝
    1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:
    Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:
    Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
    «Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր: »:
    «Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:
    2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:
    Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում:»:
    Արա Զոհրաբյան

  • Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից ե…

    Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից երկուսը` Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, շահերի բախման հիմքով չեն մասնակցում նիստին:
    Փոխարենը, շահերի բախման հանգամանքը անտեսելով, նիստին մասնակցում է ակտիվ պրոիշխանական դատավոր Սեդա Սաֆարյանը:

  • Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջևԱդրբեջանն ու Թուրքմենստանը …

    Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև
    Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել Արևելք-Արևմուտք տրանսպորտային-տարանցիկ միջանցքները՝երկու երկրների տարածքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
    Հանդիպմանը կողմերը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական և տեքստիլ ոլորտներում համագործակցությունը։
    Բերդիմուհամեդովն ընդգծել է,որ Ադրբեջանին ընկալում են, որպես ռազմավարական դաշնակից։ Կողմերը կարևորել են նաև Կասպից ծով-Սև ծով միջանցքի իրականացումը՝Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի մասնակցությամբ։
    Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր տարածքում նավթագազամուղեր, մայրուղիներ, օդանավակայաններ, երկաթգծեր կառուցելու համար՝Բաքվի նավահանգստի հզորություններն ավելացնելու ուղղությամբ։ Բաքուն ցանկանում է աստիճանաբար նվազեցնել Ադրբեջանի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսների վաճառքից և դառնալ տարանցիկ երկիր թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար՝այդ թվում Թուրքմենստանի, ինչպես նաև զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը՝ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոցի երկրներ ուղղությամբ։
    Նշենք, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր գեոպոլիտիկ դիրքը տնտեսական դիվիդենդներ ստանալու համար։ Թուրքիայի համար Ադրբեջանն ելք է կամ կամուրջ դեպի Մեծ Թուրան՝Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։
    Ադրբեջանն իրականացնելով նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը կամ ԹՐԻՓՓ-ը ցանկանում է ունենալ ելք դեպի Նախիջևան և Թուրքիա։ Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել իր ելքերը դեպի Թուրքիա և Եվրոպա՝մի ուղղությունը Վրաստանով է, մյուսը՝Սյունիքի մարզով, երրորդը՝Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա։

    ՀՀ-ն պետք է խորացնի կապերը Վրաստանի ու Իրանի հետ՝Հյուսիս-Հարավ ուղղության վրա, ինչպես նաև փորձի ներգրավվել ներդրումներ մարզերի հավասարաչափ զարգացման համար՝հատկապես սահմանամերձ մարզերի ու գյուղերի, քանի որ հայկական տնտեսության ու բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։

    ՀՀ-ն պետք է ակտիվացնի իր կապերը հետխորհրդային երկրների հետ՝օգտագործելով տեղի հայկական համայնքները, որպես կապող օղակներ և ներգրավվի այդ համայնքների բիզնեսմեններին՝Հայաստանում ներդրումներ անելու համար՝այստեղ կա շատ մեծ չօգտագործված ներուժ։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©