Category: Makaryan News

  • 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։…

    ⬛️ 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։

  • Առավոտյան մտքեր. ես էդպես էլ չհասկացա, թե ոնց էին մարդիկ նախընտրական շրջանում ՔՊ…

    Առավոտյան մտքեր. ես էդպես էլ չհասկացա, թե ոնց էին մարդիկ նախընտրական շրջանում ՔՊ-ին օֆիցիալ գովազդելով ՔՊ-ին թունդ քննադատում: Այսինքն` համ փողը վերցնում էին, համ քննադատում)
    Որոշները հիմա էլ են ՔՊ-ին կամ առնվազն Նիկոլին հետևողական գովազդում` նրան PR անող անկապ վիդեոները պարտաճանաչ իրենց էջերում տեղադրելով ձեռքի հետ էլ քննադատելոց իբր: Էս ի՞նչ երկկենցաղություն ա))
    Բարի լույս, սկզբունքայիններ 😜😊

  • Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չուն…

    Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան
    Արփինե Հովհաննիսյանը գրում է.
    Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը
    Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։
    Բայց այսօրվա նիստից հետո այլևս հնարավոր չէր լռել։
    Հունիսի 9-ին մի պարզ հարց էի տվել, որի պատասխանը մինչ օրս չկա։
    Եթե դիմում եք Սահմանադրական դատարան, արդյո՞ք վստահում եք նրան, և պատրա՞ստ եք ընդունել նրա ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն ձեր օգտին կլինի, թե ոչ։
    Հարցը պատահական չէր։
    Տարիներ շարունակ հենց դուք էիք պնդում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական ազդեցության տակ է, դրա ձևավորումն ունի լեգիտիմության խնդիր, և այն անկախ չէ։
    Այսօր այդ հակասությունն ավելի խորացավ։
    Ձեր ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ երկու դատավորների ինքնաբացարկից հետո Սահմանադրական դատարանն այդ կազմով ընդհանրապես իրավազոր չէ քննելու գործը։
    Հուսով եմ՝ այդ «ուժեղ» իրավական փաստարկի քաղաքական հետևանքները հաշվարկել եք։
    Որովհետև, եթե վաղը Սահմանադրական դատարանը մերժի ձեր պահանջները, դուք արդեն պատրաստ պատասխան ունեք. «Այս դատարանն իրավազոր չէր, հետևաբար նրա որոշումն էլ լեգիտիմ չէ»։
    Բայց այսօր դրանից էլ մեկ քայլ առաջ եք գնում։
    Ընդդիմության ներկայացուցիչներից մեկն արդեն հրապարակայնորեն հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշումից անկախ՝ ընտրություններն, ամեն դեպքում, կեղծված են և ոչ լեգիտիմ։
    Ուրեմն նույն հարցը կրկին։
    Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան։
    Եթե պատասխանը նախապես հայտնի էր, այդ ամբողջ գործընթացի քաղաքական և իրավական իմաստը ո՞րն էր։
    Ավելին, հենց ձեր գործողություններով դուք ավելի ու ավելի եք ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։
    Եթե ընտրությունները կեղծված են,
    եթե քաղաքական առումով չէիք վստահում Սահմանադրական դատարանին,
    եթե այսօր արդեն հայտարարում եք, որ այն նույնիսկ իրավազոր չէ,
    եթե արդեն իսկ ասում եք, որ նրա ցանկացած որոշումից անկախ` ընտրությունները կեղծված են,
    ապա ձեր իսկ տրամաբանությունը հուշում է մեկ եզրակացություն․ այդ ընտրություններով ձևավորված Ազգային ժողովից մանդատ վերցնելը քաղաքականապես անհնար է հիմնավորել։
    Բայց, ըստ ամենայնի, պատրաստվում եք անել ճիշտ հակառակը։
    Ուրեմն հարցը շատ ուղիղ է.
    Ինչո՞ւ եք ձեր իսկ ձեռքով ավելի ու ավելի ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։ Ինչո՞ւ եք հիմնավորում այն որոշումը, որը, ըստ ամենայնի, իրականում չեք պատրաստվում կայացնել։ Ո՞րն է այս քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը։
    Թե՞ կարծում եք, որ մարդիկ ժամանակի ավելցուկ ունեն և պետք է հետևեն մի գործընթացի, որի ավարտը դուք նախապես որոշել եք։ Եթե ի սկզբանե պատրաստ չէիք ընդունելու Սահմանադրական դատարանի որևէ որոշում, ապա ինչո՞ւ էիք հասարակությանը ներքաշում այս ամբողջ գործընթացի մեջ։ Ինչո՞ւ էիք մարդկանց ժամանակը վատնում մի դատավարությամբ, որի արդյունքը ձեզ համար նախապես նշանակություն չուներ։ Ու դուք ուղիղ ձեր մանդատ վերցնելու որոշումը հայտնելու փոխարեն տարբեր փաթեթներ եք հորինում:
    Եվ վերջում՝ ևս մեկ դիտարկում։
    Այս օրերին լսում ենք, որ մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը պետք է որոշվի հրապարակում, կրկեսում, այգում, դահլիճում կամ հերթական հավաքի ժամանակ՝ «ժողովրդի կարծիքը լսելով»։ ժոդովուրդը ընտրության ժամանակ կարծիք ասել է:
    Քաղաքականությունը պատասխանատվությունը հրապարակի վրա դնելու արվեստ չէ։
    Եթե որոշում եք կայացնում՝ վերցնել կամ չվերցնել մանդատները, դա ձեր քաղաքական որոշումն է։
    Պատասխանատվությունը նույնպես ձերն է։
    Ժողովուրդը ձեզ ձայն է տվել ոչ թե նրա համար, որ դժվար պահին իր վրա դնեք ձեր քաղաքական պատասխանատվությունը, այլ որպեսզի այդ որոշումը կայացնեք դուք և վճարեք դրա քաղաքական ԳԻՆԸ։
    Իսկ եթե բազմամարդ հրապարակն ինքնին լեգիտիմության չափանիշ է, ապա ընդունենք նաև հակառակը։
    Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակից խոսում է ընդդիմությանը «սատկացնելու», «կզզացնելու», «պառկացնելու» մասին, իսկ հրապարակը ծափահարում է, արդյո՞ք դա նույնպես լեգիտիմ է։
    Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում։

  • Ամո՜թ, ամո՜թ, ամո՜թ վանկարկումներով ՍԴ–ի մոտ հավաքվածները «ճանապարհեցին» Սահմանա…

    Ամո՜թ, ամո՜թ, ամո՜թ վանկարկումներով ՍԴ–ի մոտ հավաքվածները «ճանապարհեցին» Սահմանադրական դատարանից դուրս եկած ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին

  • Ես մի բան չեմ հասկանում, հարգելի ընդդիմադիրներԵթե դուք կասկածի տակ եք դնում ՍԴ-…

    Ես մի բան չեմ հասկանում, հարգելի ընդդիմադիրներ
    Եթե դուք կասկածի տակ եք դնում ՍԴ-ի անաչառությունը, ապա էլ ի՞նչ եք ակնկալում ՍԴ-ից:
    Իսկ եթե կասկածի տակ չեք դնում, և ձեզ համար OK է Սեդա Սաֆարյանով, բանով ու ՔՊ-ի ընտրած դատավորներով Սահմանադրական դատարանը, ապա ինչու՞ եք վիճարկում ՍԴ կազմն ու ասում` այն պետք է ճանաչվի ոչ իրավազոր և ոչ լեգիտիմ:
    Իսկ եթե ՍԴ-ն, միևնույն է, շարունակում է գործը քննել այդ նույն կազմով, այսինքն` ոչ լեգիտիմ և ոչ իրավազոր կազմով, հետևաբար դրա կայացրած ցանկացած որոշում ձեզ համար պետք է անընդունելի լինի:
    Եթե անընդունելի է, ապա ի՞նչ եք անում դուք հիմա «ոչ լեգիտիմ և ոչ անաչառ» ՍԴ-ում կամ ՍԴ-ի դիմաց:
    Վստահ եմ, եթե այդ «ոչ լեգիտիմ կազմով ՍԴ-ն ոչ ընդդիմության օգտին որոշում կայացնի, ապա դուք հայտարարելու եք, որ ՍԴ կազմը իրավազոր չէր, լեգիտիմ չէր, կարճ ասած` խաղը ծախած էր, սուդյան առած էր: Ասելու եք ու մանդատները գրկեք, գնաք նստեք ԱԺ-ում` միաժամանակ չճանաչելով ոչ ընտրությունների արդյունքները, ոչ` ՍԴ-ի որոշումը:
    Իսկ եթե ՍԴ-ն` այդ ոչ անաչառ ու ոչ լեգիտիմ ՍԴ-ն,նձեր օգտին որոշում կայացնի, նորից կհայտարարե՞ք, որ խաղը ծախած էր, սուդյան առած էր: Հը՞, պարոնայք փաստաբաններ))
    Հ.Գ. Հրաշալի լուսանկարը` Ֆոտոլուրի

  • Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովո…

    Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ լիագումար նիստին
    Հարգարժան նախագահող, Սիրելի գործընկերներ,
    Ես ցանկանում եմ խոսել ժողովրդավարության մասին, նույնիսկ առաջարկում եմ մի խաղ խաղանք։
    Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։
    Իսկ ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին։ Բառացիորեն ամեն օր որևէ մի այլախոհ ձերբակալվում է՝ սեփական կարծիքն արտահայտելու համար։ Չեմ կարծում, որ հարցի պատասխանը գտնելու համար դահլիճի օգնության կարիքը լինի։ Ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։
    Կամ ինչպե՞ս կանվանեիք այն պաշտոնյային, ով իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և’ վարչապետ է, և’ ոստիկանապետ, և’ գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Այս հարցի պատասխանի դեպքում նույնպես կարիք չկա դիմելու «Զանգ ընկերոջը» կամ «50/50» օգնության տարբերակներին։ Պատասխանը նույնն է՝ «Բ» — բռնապետ։
    Ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում. այս ձևակերպումները վերցված են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից։
    Սակայն ես չեմ անդրադառնլու բոլոր մանրամասներին, փոխարենը ձեր ուշադրությունը կհրավիրեմ խախտումների «մարգարիտի» վրա՝ հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ հայտարարվեցին։ Ոչ թե նշանակվեց վերաքվեարկություն, այլ ուղղակի չեղյալ հայտարարվեց՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր։ Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսեց օրենքի հստակ պահանջը։ Եվ սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։
    Այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։ Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։
    5 տարի շարունակ ես այս դահլիճից խոսել եմ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիայի և հանցագործությունների, Ադրբեջանում բանտարկված իմ հայրենակիցների, անհայտ կորածների ճակատագրի, Հայաստանի տարածքների օկուպացման և բազմաթիվ այլ հարցերի մասին։
    Այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել։
    Այսօր, կրկին, ես խոսում եմ իմ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Հուսով եմ՝ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն ավելի շուտ, քան բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները, կբանտարկվեն։
    Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու։

  • Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցի…

    Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

  • ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀիմնադրամի Հոգաբարձուների խորհ…

    ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
    Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը:
    Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
    Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:
    Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
    Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

  • Դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է կատարել ոստիկանի…

    Դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է կատարել ոստիկանի՝ կալանավորվածների խուց տեղափոխվելու օրինական պահանջը և բռնություն գործադրել նրա նկատմամբ:
    Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    ՔԿ

  • Նիստն ընդմիջվեց. Սահմանադրական Դատարանը որոշեց աշխատել շաբաթ և կիրակի օրերին: Դա…

    Նիստն ընդմիջվեց.
    Սահմանադրական Դատարանը որոշեց աշխատել շաբաթ և կիրակի օրերին: Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին
    ՍԴ-ն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու մասին միջնորդությունը։