Category: Makaryan News

  • Մարդիկ ուզում են բացարձակ իշխանություն ունենալ, որը չարիք է. Մարուքյանը` Գյումրի…

    Մարդիկ ուզում են բացարձակ իշխանություն ունենալ, որը չարիք է. Մարուքյանը` Գյումրիում

  • ՔՊ-ականները հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրաԱյսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է …

    ՔՊ-ականները հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա
    Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։
    Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
    Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
    Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին’ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա։

  • Մենք ներողություն ենք խնդրում մեր ընտրողներից, որ իրենց հույսերը չենք արդարացրել…

    Մենք ներողություն ենք խնդրում մեր ընտրողներից, որ իրենց հույսերը չենք արդարացրել, և երկրորդ անգամ քվե ենք խնդրում, որ էս հարցը վերջնական լուծենք. Լևոն Քոչարյան

  • «Կարմիր կովը կաշին չի փոխում». Քոչարյանի թիկնապահ Արոն մեզ հրելով մեկուսացրեց, ո…

    «Կարմիր կովը կաշին չի փոխում». Քոչարյանի թիկնապահ Արոն մեզ հրելով մեկուսացրեց, որ իր պահպանյալին հարց չտանք: Ու դա` Քոչարյանի լուռ համաձայնությամբ:
    Իսկ ես ընդամենը հարցնում էի «Պարոն Քոչարյան, ինչու՞ չեք ցանկանում գնալ Հանրայինի հրավիրած բանավեճին, որ Նիկոլ Փաշինյանի երեսին ասեք այն, ինչ մտածում եք»:
    Նկատենք, որ սրանից մի քանի րոպե առաջ մեր հարցերին շատ համբերատար ու քաղաքավարի պատասխանում էր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, ու ոք չէր խոչընդոտում մեր աշխատանքը: Սրանից երկու օր առաջ էլ նույն Ռոբերտ Քոչարյանը մեկուկես ժամ Հանրայինի եթերում նստած` շատ քաղաքավարի պատասխանում էր նիկոլական ամենաընդգծված պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի սուր հարցերին, և նրա թիկնապահները Պետրոսին չէին հրում, որ շեֆին հանկարծ վատ հարց չտար:
    Երկու օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց իմ հարցերին` փոխարենը ինձ սպառնալով, թե քեզ պիտի դատի տան:
    Տղերք, ավելի շուտ` պարոնայք Քոչարյան և Փաշինյան, կարո՞ղ դուք երկուսով վերջապես միավորվեք, ինձ գլխից խփել տաք, պրծնեք: Թե չէ ի՞նչ մի` ձեզ կուլտուրական եք պահում, մեկդ քաղաքավարի սպառնում է դատի տալ, մյուսի թիկնապահն է հրում: Վերացրեք, պրծեք, էլի, ձևերը չգիտե՞ք:
    Հ.Գ. Ես Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին մինչև ընտրություններ այլևս չեմ լուսաբանելու ոչ մի կերպ: Ուղղակի անտեսելու եմ և վերջ, որ չասեք`հատուկ եկել բզբզում եմ, սադրում եմ, խանգարում եմ, «Նիկոլի ջրաղացին եմ ջուր լցնում» և այլն, որ վերջում մարդ ես ու հանկարծ չհաղթեք` մեղքը իմ վրա չբարդեք:
    Մեկ էլ կլուսաբանեմ ընտրություններից հետո, եթե այս անգամ ևս մասնակցեն ու չկրեն և որոշեն էլի մանդատները վերցնել ու գնալ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Հլը ու չհաղթեն էս անգամ էլ, այդ էդ ժամանակ էլ ոչ ոք ու ոչ մի թիկնապահ չի կարողանա խոչընդոտել ինձ` Քոչարյանին ու իր թիմին լուսաբանել այնպես, ինչպես ես հարմար կգտնեմ:
    Իսկ հիմա ես ընդդիմությանը, այդ թվում` Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին իսկապես հաջողություն եմ մաղթում:
    Կհանդիպենք հունիսի 8-ին և դրանից հետո: Չաո: 😉

  • Իսկ դուք կուզեի՞ք Արմենի նման օգնական ունենալ…

    Իսկ դուք կուզեի՞ք Արմենի նման օգնական ունենալ🐧

  • «Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայրում մանկական միջոցառնան բեմ են հավաքել և փորձ…

    «Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայրում մանկական միջոցառնան բեմ են հավաքել և փորձ են անում

  • Ֆրանսիայում ծաղկի խանութն է… էէէն, որ ուզում ենք ֆուռերով ծաղիկը կրենք եվրոպա….

    Ֆրանսիայում ծաղկի խանութն է… էէէն, որ ուզում ենք ֆուռերով ծաղիկը կրենք եվրոպա… 30սմ-ոց, լսեցիք չէ՞՝ գրեթե փտած… փտած ծաղիկը ծախում են, բայց մենք էլ պտի եվրոսերտիֆիկատ հանենք, որ մեր ճոխ ու ընտիր արտադրանքը թողեն իրենց երկրներում վաճառենք…, բայց գնող չկա, ինչքան ուզում եք՝ տարեք՝ մետրանոց վարդերը նեխացրեք: Էդքան, որ գոռում ենք՝ էդ է ասածներս. սրանք պահանջարկ չունեն, սրանք կյանքում չեն պատկերացնում 101, 301 հատանոց ճոխությունը որն է, կամ 90 սմ, 1 մետր չափերը ինչ են, որ մի հատ էլ արժեք ունենան: Էս են սրանց բուկետները՝ եթիմի՝ 30 սմ, 3-5 հատ… սենց բան մեր երկրում կամ Ռուսաստանում մեկին նվիրես՝ կտա քյալլիդ…
    Տեսանյութին կից` գրել է տրանսպորտի նախկին նախարար, այժմ` ծաղկի բիզնեսով զբաղվող Աշոտ Հակոբյանը

  • Ո՞ր արժեքներն ենք ուզում վերցնել Եվրոպայից. Արթուր Կարապետյան…

    Ո՞ր արժեքներն ենք ուզում վերցնել Եվրոպայից. Արթուր Կարապետյան

  • Ուղարկի՛ր այն ընկերոջդ կամ ընկերուհուդ՝ ում հետ գնալու ես ընտրության…

    Ուղարկի՛ր այն ընկերոջդ կամ ընկերուհուդ՝ ում հետ գնալու ես ընտրության

  • Հզոր փոշու փոթորիկ` Հնդկաստանի Բիկաներ քաղաքում…

    🇮🇳 Հզոր փոշու փոթորիկ` Հնդկաստանի Բիկաներ քաղաքում