Category: Makaryan News

  • Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջևԱդրբեջանն ու Թուրքմենստանը …

    Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև
    Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել Արևելք-Արևմուտք տրանսպորտային-տարանցիկ միջանցքները՝երկու երկրների տարածքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
    Հանդիպմանը կողմերը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական և տեքստիլ ոլորտներում համագործակցությունը։
    Բերդիմուհամեդովն ընդգծել է,որ Ադրբեջանին ընկալում են, որպես ռազմավարական դաշնակից։ Կողմերը կարևորել են նաև Կասպից ծով-Սև ծով միջանցքի իրականացումը՝Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի մասնակցությամբ։
    Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր տարածքում նավթագազամուղեր, մայրուղիներ, օդանավակայաններ, երկաթգծեր կառուցելու համար՝Բաքվի նավահանգստի հզորություններն ավելացնելու ուղղությամբ։ Բաքուն ցանկանում է աստիճանաբար նվազեցնել Ադրբեջանի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսների վաճառքից և դառնալ տարանցիկ երկիր թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար՝այդ թվում Թուրքմենստանի, ինչպես նաև զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը՝ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոցի երկրներ ուղղությամբ։
    Նշենք, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր գեոպոլիտիկ դիրքը տնտեսական դիվիդենդներ ստանալու համար։ Թուրքիայի համար Ադրբեջանն ելք է կամ կամուրջ դեպի Մեծ Թուրան՝Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։
    Ադրբեջանն իրականացնելով նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը կամ ԹՐԻՓՓ-ը ցանկանում է ունենալ ելք դեպի Նախիջևան և Թուրքիա։ Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել իր ելքերը դեպի Թուրքիա և Եվրոպա՝մի ուղղությունը Վրաստանով է, մյուսը՝Սյունիքի մարզով, երրորդը՝Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա։

    ՀՀ-ն պետք է խորացնի կապերը Վրաստանի ու Իրանի հետ՝Հյուսիս-Հարավ ուղղության վրա, ինչպես նաև փորձի ներգրավվել ներդրումներ մարզերի հավասարաչափ զարգացման համար՝հատկապես սահմանամերձ մարզերի ու գյուղերի, քանի որ հայկական տնտեսության ու բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։

    ՀՀ-ն պետք է ակտիվացնի իր կապերը հետխորհրդային երկրների հետ՝օգտագործելով տեղի հայկական համայնքները, որպես կապող օղակներ և ներգրավվի այդ համայնքների բիզնեսմեններին՝Հայաստանում ներդրումներ անելու համար՝այստեղ կա շատ մեծ չօգտագործված ներուժ։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարում…

    Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումները
    https://makaryannews.am/13741.html

    Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումները

    Ռուսաստանը ժամանակավորապես ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծման սահմանափակումները՝ կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի սերտիֆիկացումը։ Ռոսսելխոզնադզորի հայտարարությա…

  • Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինըԱլենից դժգոհները հիմա էլ դժգոհ են, որ Ռուբինյա…

    Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
    Ալենից դժգոհները հիմա էլ դժգոհ են, որ Ռուբինյանն է լինելու ԱԺ նախագահ
    Այսինքն` Ալեն Սիմոնյանից ավելի գոհ էին ու ինքը ավելի լավ ԱԺ նախագահ էր իրենց համար, քան Ռուբինյանն է լինելու: Եվ խոսքը էստեղ ընդդիմադիր հարվածի մասին է, իրենք են դժգոհում, թե Ռուբինյանի` ԱԺ նախագահ դառնալով խորհրդարանն արժեզրկում են կամ էլ ավելի են արժեզրկում:
    Իրականում, ընդդիմության համար` դժվար, բայց իր թիմի համար Ալենը վատ ԱԺ նախագահ չէր, նաև դահլիճն էր կարողանում կառավարել, չնայած` ինչքան ճամբարափոխ «քավոր-սանիկ» կար` տակից Ալենի դեմ էին աշխատում, այդ թվում` Ալենի կողմից «վերբովկա» եղածները: Ալենը ԱԺ-ում իր հյուրահատուկ «մաֆիան» էր ձևավորել` իր կանանց գումարտակով, բանով, որին ուզում էին հակադրվել տարբեր այլ մանր ու միջին և դեռևս չկայացած մաֆիոզներ, այդ թվում` «մանր եղջերավոր», աղվամազ, բեղավոր և կճղակավոր: Հիմա նրանք լիարժեք ազատություն կստանան` իրականացնելու իրենց երազանքը: Ալենին ԱԺ-ից մեկուսացնելով և նախագահական նստավայր «թոշակի» ուղարկելով` վերջնականապես կկոտրեն նրա ձևավորած «մաֆիան», որում իրենց ուրույն տեղն ունեին «կաբլուկավորները»:
    Իրականում, ՔՊ-ի ներքին խոհանոցը շատ յուրահատուկ աջաբսանդալ է հիշեցնում. այնտեղ բոլորը բոլորին ատում են, այդ թվում` Ալենին, ես կասեի` նաև Նիկոլին, ու բոլորը բոլորի դեմ են աշխատում` տակից կամ բացահայտ, բայց բոլորը բոլորի հետ լավ են, բոլորը բոլորին ժպտում են, սրտիկում, որոշները` նաև Ֆեյսբուքում, Ալենին` ըստ նպատակահարմարության, իսկ Նիկոլին` պարտադիր:
    ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

  • Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ…

    🇦🇲🇺🇸 Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
    Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։
    Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։
    Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝
    📌 Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։
    📌 ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։
    📌 Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղություններով։
    Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։
    «ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։

  • Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պա…

    📱⚡️Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան
    Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.
    1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
    2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։
    3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
    4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։
    🛑 Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.
    Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն։
    Այն հեռախոսը, որը չի հավաստում, որ օրինական է, դրանով կարելի է մենակ պոպոք կոտրել. Փաշինյան

  • Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանակից շուտ շնորհավորել է Ռուբեն…

    ‼️Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանակից շուտ շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
    «Շնորհավորում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, և որի հետ չորս տարվա ընթացքում մենք ձևավորել ենք արդյունավետ աշխատանքի մշակույթ ու անկեղծ ընկերություն։ Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ իր նոր դերում»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Քըլըչը։

  • Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինով բեռն…

    ⚡️ Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինով բեռնված 18 վագոն՝ ընդհանուր 971,392 տոննա ծավալով։
    ՀՀ կուղարկվի նաև դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն՝ ընդհանուր 466,515 տոննա ծավալով։

  • Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ կասեցվելու է։ Հայտարարել է Նիկոլ Փա…

    Ղարաբաղի շարժումը շարունակելու ցանկացած փորձ կասեցվելու է։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանն ԱԺ ընտրությունները կեղծելուց և Արևմուտքի ուղիղ միջամտությամբ և աջակցությամբ իշխանության մնալուց հետո առաջին մեսիջներ են հղում իր դաշնակից Ադրբեջանին՝ղարաբաղյան շարժումը վիժեցվելու է, Արցախի դրոշներն անգամ Երևանում արգելվելու են, այսինքն ՔՊ-ն պատրաստ է հանուն պաշտոնի և փողի կատարել Բաքվից եկող ցանկացած հրահանգ։
    ՀՀ այն քաղաքացիները, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին՝կիսում են նրա հետ ողջ պատասխանատվությունը ՀՀ-ի ապագայի համար։ Արցախը հանձնած, Եռաբլուրն ուրացած և Ալիևից վախեցած թիմը մնալու է ևս 5 տարի ՀՀ-ում իշխանության՝ստորացումն ու հայկական շահերի վաճառքը շարունակվելու են։ Եթե ընդդիմությունը ցանկանում է փրկել հայրենիքը, ապա նրանք չպետք է վերցնեն մանդատներն ու համազգային փողոցային պայքար սկսեն փաշինյանական թրքամետ կլանին հեռացնելու համար։ Հայաստանը փրկելու համար շատ քիչ ժամանակ է մնում։
       Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Վահագն Ալեքսանյանն էլ առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։ ՔՊ վարչության նիստու…

    Վահագն Ալեքսանյանն էլ առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
    ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

  • ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը…

    ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը