Category: Makaryan News

  • ԱԺՄ հայտարարությունն առաջիկա ընտրությունների վերաբերյալԱռջևում հերթական ընտրությ…

    ԱԺՄ հայտարարությունն առաջիկա ընտրությունների վերաբերյալ
    Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել ենք։
    Մեր կուսակցությունն առաջարկել է, թե ինչպես է ճիշտ այս ընտրություններում ընդդիմության մասնակցությունը․ ընտրություններին գնալ 2-3 քաղաքական ուժերով՝ ունենալով մեկ միասնական մանիֆեստ գաղափարների և գործելակերպի վերաբերյալ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը (հղումը՝ այստեղ https://www.facebook.com/share/p/1BRsqnngEL/):
    Այս իշխանությունն արդեն սպառված է։ Բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը և զրկվելու ենք բարեկեցիկ, ազատ, ապահով և հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։
    Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ և փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել և կանք՝ օգնելով և աջակցելով այդ քաղաքական ուժերին։
    Այժմ շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին։
    Մեր բաժին առաքելությունն այս ընտրություններում մենք տեսնում ենք ոչ թե մեր կուսակցությամբ առանձին մասնակցելու կամ արդեն ձևավորված անցողիկ քաղաքական ուժերից որևէ մեկին միանալու ձևաչափով, այլ այդ ուժերին օգնելով իրականացնելու իրենց ծրագրերը, այն է՝ դուրս բերել Հայաստանը դեպի զարգացման ուղի։
    Կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին ու համակիրներին ակտիվորեն աջակցել ընդդիմադիր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց գաղափարներով մոտ են մեր գաղափարներին՝ անկախություն, ինքնիշխանություն, պաշտպանություն, Արցախյան հարց, երկրի ներքին կյանքի կազմակերպման հարցեր, հայկական պետության համակարգված աշխատանք համաշխարհային հայկական կառույցների հետ և այլն։ Այդ գաղափարների համար մենք պայքարել ենք տասնյակ տարիներ։
    Ընդդիմության հաղթանակը հնարավոր է։
    Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։
    Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ)
    կուսակցության նախագահ
    Վազգեն Մանուկյան
    30․03․2026 թ․

  • Նոր Նորքի Գյուրջյան փողոցը` հիմա…

    Նոր Նորքի Գյուրջյան փողոցը` հիմա

  • Ով կասկածի, ասեք` Նարեկը գրազ ա գալիս, որ մեր ձայները տալու ենք Սամվել Կարապետյա…

    Ով կասկածի, ասեք` Նարեկը գրազ ա գալիս, որ մեր ձայները տալու ենք Սամվել Կարապետյանին, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին. Նարեկ Կարապետյան

  • Գիշերը ավիահարվածներ են հասցվել Իրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանին, Ազգայ…

    Գիշերը ավիահարվածներ են հասցվել Իրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանին, Ազգային բանկի մասնաճյուղին և Թեհրանի ստվարաթղթե գործարանին։
    Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։

  • Իրանը կհարվածի՞ Հայաստանին. Ամերիկյան համալսարանը վաղվանից անցնում է online դասե…

    Իրանը կհարվածի՞ Հայաստանին. Ամերիկյան համալսարանը վաղվանից անցնում է online դասերի Իրանից հարձակման վտանգի պատճառով
    MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել Հայաստանում գործող Ամերիկյան համալսարանի` իր ուսանողներին և դասախոսներին ուղարկված գրությունը, ըստ որի` վաղվանից անցնում են online (հեռավար) ուսուցման, քանի որ վտանգ կա, որ Իրանը կարող է թիրախավորել նաև Ամերիկյան համալսարանները, որոնցից մեկը գտնվում է Երևանում:
    Գրությունը տարածվել է Ամերիկյան համալսարանի ուսումնական հարցերով փոխնախագահ Ալինա Ղարաբէգեանի անունից:
  • Էս տղեն ի՞նչ ա ուզում մեզնից ու ինքն իրենիցՏղա ջան, քեզ ով պետք ա` արդեն իր դաշտ…

    Էս տղեն ի՞նչ ա ուզում մեզնից ու ինքն իրենից
    Տղա ջան, քեզ ով պետք ա` արդեն իր դաշտ ներքաշել ա, այսինքն` Ալիևն ու Նիկոլը: Գերությունից վերադարձել ես, փոխանակ հանգիստ քո կյանքով ապրես, մեջիդ փոքրիկ Նիկոլին խոդել ես ու եկած օրվանից Ֆեյսբուքից դուրս չես գալիս:
    Էդ կարգի ուժեղ վերբովկա՞ են արել քեզ, հա՞: Կարո՞ղ ա էն կարգի ես վերբովկա եղել, որ վաղը սրտիկով քարոզարշավի էլ մասնակցես ու Ալիևի «հումանիզմը» գովես, թե ինչ լավ են վերաբերվել քեզ Բաքվի բանտում:
    Հա ասինք` ձեն չհանենք, չանդրադառնանք սրան, բայց չէ` զոռով բզբզում ա….
    Առայժմ այսքանը: Բարի գիշեր!

  • Այ էսպես` գետնին քարշ տալով էին Բարխոյանն ու մյուս ոստիկանները եկեղեցու բակից բե…

    Այ էսպես` գետնին քարշ տալով էին Բարխոյանն ու մյուս ոստիկանները եկեղեցու բակից բերման ենթարկում երիտասարդ եղբայրներին

  • Կադրային ջարդ` ՊԵԿ-ումMakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակո…

    Կադրային ջարդ` ՊԵԿ-ում
    MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մաքսանենգ հեռախոսների դեպքից հետո կադրային ջարդ է սկսել ՊԵԿ-ի որոշ բաժիններում: Մասնավորապես, անցյալ շաբաթ ՊԵԿ նախագահի հրամանով պաշտոնից ազատվել են «Զվարթնոց» օդանավակայանի Ուղևորների սպասարկման և հսկողության բաժնի պետ Վահագն Սարգսյանը, որը հեռախոսների գործով մեղադրյալ է և կալանավորված է, նաև այդ բաժնի մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ:
    Թե ինչպես են համալրելու թափուր մնացած հաստիքները` հայտնի չէ:
    Ի դեպ, ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանի ազատվելուց հետո նրա փոխարեն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալը` Արման Արամյանը: Մեզ ասացին` մինչև ընտրություններ ՆԱՎ-ի պետ ոչ էլ կնշանակեն:
    Հեռախոսների գործով ձերբակալվել է ՊԵԿ ՆԱՎ-ի պետի բաժնի պետ ընկերը, վարչության պետի տեղակալ, տեսուչ և այլ պաշտոնյաներ MakaryanNews-ն այսօր տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր դեռ դեկտեմբերին մեր հրապարակած 400 մաքսանենգ հեռախոսների թեմայով ՊԵԿ մի…

  • Հենց նոր Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին այ այսպ…

    ‼️ Հենց նոր Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին այ այսպես տեղափոխեցին Դավիթ Մինասյանին` այսօր Սուրբ Աննա եղեկեցում տեղի ունեցած միջադեպի մասնակցին:
    Վերջինիս հայրը պնդում է, որ Դավիթի խոսակցությունը եկեղեցում եղել է ոչ թե Փաշինյանի, այլ նրա անվտանգության աշխատակցի հետ:
    Քրեական ոստիկանները Սուրբ Աննա եկեղեցու բակից քաշքշելով բերման են ենթարկում Փաշինյանին այսօր հարվածելու փորձ արած քաղաքացուն

  • Ուժեղ Հայաստանի ուժեղ Գավառը. Նարեկ Կարապետյան…

    Ուժեղ Հայաստանի ուժեղ Գավառը. Նարեկ Կարապետյան