Category: Makaryan News

  • ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, տարբեր պատճառներ կան:ԱԺ փոխնախագահ Հա…

    🇦🇲 ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, տարբեր պատճառներ կան:
    ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան

  • Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի մ…

    ⚡️Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
    MakaryanNews-ի տեղեկություններով` օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում, Դիլիջանի համայնքապետ, իր սեռը կենսագրական տվյալներում «արու» գրած ու դրանով հայտնի դարձած Դավիթ Սարգսյանի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև, որի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծել են Դիլիջանի համայնքապետին, նրա եղբորը, նրանք էլ` Վախթանգ Թամրազյանի հորը:
    MakaryanNews-ին պատմեցին, որ ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն Դիլիջանի համայնքապետարանում:
    Համայնքապետ Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարներին խորհրդակցության է հրավիրած եղել, որի ընթացքում հանձնարարականներ է տվել, այդ թվում` Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանին: Վերջինս, ասացին, մի քիչ գինովցած է եղել, և նրան դուր չեն եկել Դավիթ Սարգսյանի հանձնարարականները, թեպետ` խորքում այլ խնդիր էլ է, կարծես, եղել, և հայտարարել է, որ համայնքապետի հանձնարարականը չի կատարի: Դրանից առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, որը տեղափոխվել է համայնքապետի աշխատասենյակ: Ասացին` գինովցած ու վրդովված Թամրազյանը սկսել է ջարդուփշուր անել Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի գույքը, սակայն բանը ծեծկռտուքի չի հասել:
    Օրեր անց Դավիթ Սարգսյանը իր եղբոր ու մի քանի կողմնակիցների հետ, միջնորդի միջոցով Վախթանգ Թամրազյանին հրավիրել է Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտ` իբրև թե հաշտվելու: Վախթանգը հանդիպման է գնացել հոր հետ, սակայն կողմերի միջև խոսակցությունը հարթ ընթացք չի ստացել, և սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք:
    Մեզ պատմեցին, որ թեև Դավիթ Սարգսյանն ու իր կողմնսկիցները թվաքանակով ավելի շատ են եղել, բայց Վախթանգ Թամրազյանին, որ ասում են` պինդ տղա է ու նրա հորը հաջողվել է Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծել, վերջիններս էլ, ասացին` կարողացել են ծեծել Վախթանգի հորը:
    Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանի հրդեհներից առաջ: Դեպքի մասին ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել կամ էլ, ոստիկանությունն իմացել է ու ներքին կարգով կոծկել թեման, քանզի ՆԳՆ-ից MakaryanNews-ին հայտնեցին, որ մեր նկարագրամ դեպքով ոստիկանություն որևէ ահազանգ չի ստացվել:
    Աղբյուրը` @MakaryanNews

  • Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներՔանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ…

    Հարգելի, ասենք թե, սիրելի գործընկերներ
    Քանի որ այս օրերին տարբեր ուսապարկային կամ ոչ ուսապարկային պերսոնաժներ աջ ու ձախ թիրախավորում են լրագրողներին, թե` հլը ասեք` ով ա ձեզ ֆինանսավորում, ով ա ձեզ փող տալիս և այլն, դուք բնավ մի կաշկանդվեք այդ հարցին հստակ պատասխանել, պարզապես ասեք` կարևոր չէ, թե ով է ֆինանսավորում, կարևորը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին ու նրա «դեղնականաչավուն հոդվածներով» թերթին ֆինանսավորած Միքայել Մինասյանը չի ֆինանսավորում (իրենք երկուսն էլ այդ փաստը չեն հերքել):
    Արխային ասեք, մի վախեցեք այդ անունը տալուց, պարոն Մինասյանն այլևս էն բոբոյի կերպարը չունի, որը ձևավորել էին նրա շուրջ ժամանակին հենց նրա կողմից ֆինանսավորվող կամ կառավարվող ԶԼՄ-ները, հետևաբար այսօր ձեզ դրա համար հաստատ չեն պատժի կամ չեն սպառնա, թե կզրկեն որոշ բաներից: Ավելին, ինքը երբեք էլ, մեծ հաշվով, բոբո կամ հրեշ չի եղել, ինչպես ներկայացնում էր նրան իր շրջապատը` փչելով հայտնի փուչիկը: Մաքսիմում` մի թեթև գորշ կարդինալ: Ճիշտ եմ ասում, չէ՞, պարոն Մինասյան, սաղ Ձեր կողքի էն մուտիտ օֆիսի պռարաբներն ու շինարարներն էին մեղավոր:
    Էնպես որ, դուխով արտահայտվեք, հարգելի լրագրողներ, ինքը, իրականում, շատ բարի անձնավորություն է, ու, անկախ ամեն ինչից, ուրիշ մարդ չի` էլի մեր փեսեն ա, ճիշտ է` փեսեքից էն լավագույնը չի, բայց դե` փեսեն փեսա է )))
    #Կներեք_անկեղծությանս_համար
    #Էստեղ_էնտեղ_չզանգեք
    #Ինձ_նույնպես
    Բարի գիշեր 😜😜😜

  • Էս Սարյանի գառշոկները դու՞ք եք սարքումMetrMark-ը հրաշքներ է գործում` բետոնով: Մա…

    Էս Սարյանի գառշոկները դու՞ք եք սարքում
    MetrMark-ը հրաշքներ է գործում` բետոնով: Մայրաքաղաքի և Հայաստանի տարբեր քաղաքների բազմաթիվ պուրակներ բարեկարկվել ու երկաթ-բետոնյա նորաոճ և էսթետիկ ձևավորում են ստացել հենց MetrMark-ի ու նրա հիմնադիր Դավիթ Ներսիսյանի շնորհիվ: Նրանք սառը բետոնին կարողանում են շունչ և հոգի ներարկել` ստանալով ամեն ինչ, ինչ մարդու մտքով կարող է անցնել:
    https://youtube.com/shorts/ssOtFucU-dc?si=kIleca7fQkq9OKdD

  • Իսկ հիմա վայելենք Hay8tyan առաջին բեմելը` թույն կատարմամբ …

    Իսկ հիմա վայելենք Hay8tyan առաջին բեմելը` թույն կատարմամբ 😊

  • Հայությու՞ն. Hay8tyun! Hayat project-ի նոր, ուրախ և պոզիտիվ բենդը` հատուկ ՀԱՅՈւԹ…

    Հայությու՞ն. Hay8tyun! 🥳
    Hayat project-ի նոր, ուրախ և պոզիտիվ բենդը` հատուկ ՀԱՅՈւԹՅԱՆ համար:
    Այսօր Park bridge-ում տրվեց Hay8tyun բենդի մեկնարկը` նոր, երիտասարդ ու թարմ դեմքերով:
    Միջոցառմանը ներկա էին հայությանը հայտնի բազմաթիվ սելեբրիթիներ` երգիչ-երգչուհիներ, դերասաններ, հաղորդավարներ, հաղորդավարներ, բանտից փախած մի քաղբանտարկյալ ու մի թարախ լրագրող 😄
    Հ.Գ. Մգեռ Արմենիան ներկա չէր, ասացին` պատարագից դեռ չի վերադարձել))
    Խմե՞նք: Խմեցինք 😜

  • «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է, փոխարինվ…

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է, փոխարինվել է տնային կալանքով և գրավով:
    Փաստաբան

  • Այո, ես և իմ քեռակինը կանչվել ենք հարցաքննության. Արշակ Սրբազան Եթե ես հիացած …

    Այո, ես և իմ քեռակինը կանչվել ենք հարցաքննության. Արշակ Սրբազան Եթե ես հիացած լինեի Նիկոլ Փաշինյանով, իմ դեմ այսքան քննադատություն չէր լինի

  • Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը կհեռանա, կաթողիկոսը չի կարող հեռանալ….

    Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը կհեռանա, կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ Սրբազան

  • Զզվելի տեսարան… հիմա սրանցից ո՞վ է ավելի թուրք, էն մեքենայի միջի իսկակական թու…

    Զզվելի տեսարան… հիմա սրանցից ո՞վ է ավելի թուրք, էն մեքենայի միջի իսկակական թուրքե՞րը, թե՞ նրանց ջերմ դիմավորած ու հետները մեկումեջ հայերեն խոսող բիձեքը: