Category: Makaryan News

  • ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատո…

    ❗️ ՍԴ-ն որոշեց քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
    Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից երկուսը` Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, շահերի բախման հիմքով չեն մասնակցում նիստին: Փոխարենը, շահերի բախման հանգամանքը անտեսելով, նիստին մասնակցում է ակտիվ պրոիշխանական…

  • ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸԻնչպես նախկինո…

    ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ
    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:
    Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:
    Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
    Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:
    Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝
    1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:
    Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:
    Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
    «Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր: »:
    «Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:
    2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:
    Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում:»:
    Արա Զոհրաբյան

  • Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից ե…

    Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստը. դատավորներից երկուսը` Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը, շահերի բախման հիմքով չեն մասնակցում նիստին:
    Փոխարենը, շահերի բախման հանգամանքը անտեսելով, նիստին մասնակցում է ակտիվ պրոիշխանական դատավոր Սեդա Սաֆարյանը:

  • Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջևԱդրբեջանն ու Թուրքմենստանը …

    Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև
    Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել Արևելք-Արևմուտք տրանսպորտային-տարանցիկ միջանցքները՝երկու երկրների տարածքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
    Հանդիպմանը կողմերը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական և տեքստիլ ոլորտներում համագործակցությունը։
    Բերդիմուհամեդովն ընդգծել է,որ Ադրբեջանին ընկալում են, որպես ռազմավարական դաշնակից։ Կողմերը կարևորել են նաև Կասպից ծով-Սև ծով միջանցքի իրականացումը՝Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի մասնակցությամբ։
    Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր տարածքում նավթագազամուղեր, մայրուղիներ, օդանավակայաններ, երկաթգծեր կառուցելու համար՝Բաքվի նավահանգստի հզորություններն ավելացնելու ուղղությամբ։ Բաքուն ցանկանում է աստիճանաբար նվազեցնել Ադրբեջանի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսների վաճառքից և դառնալ տարանցիկ երկիր թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար՝այդ թվում Թուրքմենստանի, ինչպես նաև զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը՝ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոցի երկրներ ուղղությամբ։
    Նշենք, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր գեոպոլիտիկ դիրքը տնտեսական դիվիդենդներ ստանալու համար։ Թուրքիայի համար Ադրբեջանն ելք է կամ կամուրջ դեպի Մեծ Թուրան՝Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։
    Ադրբեջանն իրականացնելով նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը կամ ԹՐԻՓՓ-ը ցանկանում է ունենալ ելք դեպի Նախիջևան և Թուրքիա։ Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել իր ելքերը դեպի Թուրքիա և Եվրոպա՝մի ուղղությունը Վրաստանով է, մյուսը՝Սյունիքի մարզով, երրորդը՝Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա։

    ՀՀ-ն պետք է խորացնի կապերը Վրաստանի ու Իրանի հետ՝Հյուսիս-Հարավ ուղղության վրա, ինչպես նաև փորձի ներգրավվել ներդրումներ մարզերի հավասարաչափ զարգացման համար՝հատկապես սահմանամերձ մարզերի ու գյուղերի, քանի որ հայկական տնտեսության ու բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։

    ՀՀ-ն պետք է ակտիվացնի իր կապերը հետխորհրդային երկրների հետ՝օգտագործելով տեղի հայկական համայնքները, որպես կապող օղակներ և ներգրավվի այդ համայնքների բիզնեսմեններին՝Հայաստանում ներդրումներ անելու համար՝այստեղ կա շատ մեծ չօգտագործված ներուժ։
     Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարում…

    Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումները
    https://makaryannews.am/13741.html

    Նոր արգելք․ Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումները

    Ռուսաստանը ժամանակավորապես ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծման սահմանափակումները՝ կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի սերտիֆիկացումը։ Ռոսսելխոզնադզորի հայտարարությա…

  • Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինըԱլենից դժգոհները հիմա էլ դժգոհ են, որ Ռուբինյա…

    Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
    Ալենից դժգոհները հիմա էլ դժգոհ են, որ Ռուբինյանն է լինելու ԱԺ նախագահ
    Այսինքն` Ալեն Սիմոնյանից ավելի գոհ էին ու ինքը ավելի լավ ԱԺ նախագահ էր իրենց համար, քան Ռուբինյանն է լինելու: Եվ խոսքը էստեղ ընդդիմադիր հարվածի մասին է, իրենք են դժգոհում, թե Ռուբինյանի` ԱԺ նախագահ դառնալով խորհրդարանն արժեզրկում են կամ էլ ավելի են արժեզրկում:
    Իրականում, ընդդիմության համար` դժվար, բայց իր թիմի համար Ալենը վատ ԱԺ նախագահ չէր, նաև դահլիճն էր կարողանում կառավարել, չնայած` ինչքան ճամբարափոխ «քավոր-սանիկ» կար` տակից Ալենի դեմ էին աշխատում, այդ թվում` Ալենի կողմից «վերբովկա» եղածները: Ալենը ԱԺ-ում իր հյուրահատուկ «մաֆիան» էր ձևավորել` իր կանանց գումարտակով, բանով, որին ուզում էին հակադրվել տարբեր այլ մանր ու միջին և դեռևս չկայացած մաֆիոզներ, այդ թվում` «մանր եղջերավոր», աղվամազ, բեղավոր և կճղակավոր: Հիմա նրանք լիարժեք ազատություն կստանան` իրականացնելու իրենց երազանքը: Ալենին ԱԺ-ից մեկուսացնելով և նախագահական նստավայր «թոշակի» ուղարկելով` վերջնականապես կկոտրեն նրա ձևավորած «մաֆիան», որում իրենց ուրույն տեղն ունեին «կաբլուկավորները»:
    Իրականում, ՔՊ-ի ներքին խոհանոցը շատ յուրահատուկ աջաբսանդալ է հիշեցնում. այնտեղ բոլորը բոլորին ատում են, այդ թվում` Ալենին, ես կասեի` նաև Նիկոլին, ու բոլորը բոլորի դեմ են աշխատում` տակից կամ բացահայտ, բայց բոլորը բոլորի հետ լավ են, բոլորը բոլորին ժպտում են, սրտիկում, որոշները` նաև Ֆեյսբուքում, Ալենին` ըստ նպատակահարմարության, իսկ Նիկոլին` պարտադիր:
    ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

  • Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ…

    🇦🇲🇺🇸 Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
    Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։
    Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։
    Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝
    📌 Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։
    📌 ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։
    📌 Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղություններով։
    Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։
    «ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։

  • Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պա…

    📱⚡️Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան
    Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.
    1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
    2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։
    3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
    4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։
    🛑 Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.
    Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն։
    Այն հեռախոսը, որը չի հավաստում, որ օրինական է, դրանով կարելի է մենակ պոպոք կոտրել. Փաշինյան

  • Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանակից շուտ շնորհավորել է Ռուբեն…

    ‼️Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանակից շուտ շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
    «Շնորհավորում եմ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում, և որի հետ չորս տարվա ընթացքում մենք ձևավորել ենք արդյունավետ աշխատանքի մշակույթ ու անկեղծ ընկերություն։ Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ իր նոր դերում»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Քըլըչը։

  • Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինով բեռն…

    ⚡️ Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինով բեռնված 18 վագոն՝ ընդհանուր 971,392 տոննա ծավալով։
    ՀՀ կուղարկվի նաև դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն՝ ընդհանուր 466,515 տոննա ծավալով։