Category: Makaryan News

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին սպասարկող օդանավերից մեկն է` կանգնած «Զվարթնոց» օդա…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին սպասարկող օդանավերից մեկն է` կանգնած «Զվարթնոց» օդանավակայանում:
    MakaryanNews-ը տեղեկացավ, որ այս օրերին ԱՄՆ փոխնախագահի այցի նախապատրաստական աշխատանքների համար բազմաթից օդանավեր են իջել «Զվարթնոց»` բերելով Վենսի ավտոշարասյան մեքենաները, տեխնիկա, անձնակազմ և այլն:
    Հանրապետության հրապարակում էլ տասնյակ մեքենաներ են կայանած այս պահին:
    Այսօր ժամը 18:00-ին Բաղրամյան 26-ում նախատեսվում է նաև Վենսի և հայկական կողմի համատեղ հայտարարությունն ու մամուլի ասուլիս, որին խիստ սահմանափակ լրատվամիջոցների են հրավիրել` հիմնականում իշխանական և պրոարևմտյան ուղղվածության: Ասացին` շատ խիստ անվտանգության միջոցներ են ձեռնարկել ասուլիսին ընդառաջ:

  • Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Chr…

    Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում
    ____
    Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։
    Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։
    CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։
    Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝
    — կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,
    — կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։

  • Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը անձամբ է հրամայել էր սպանել իր մեդիա խորհ…

    Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը անձամբ է հրամայել էր սպանել իր մեդիա խորհրդական Լունա ալ-Շիբալինվ (սեպտեմբերի 1, 1975 — հուլիսի 5, 2024). The Atlantic.
    📍 Ալ-Շիբալը մահացել է ավտովթարի հետևանքով 2024 թվականի հուլիսին։
    📍 Նրա մահից մամուլում հայտնվեց տեղեկություն, որ նա աշխատել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի համար։
    📍 Լունա Շաբել սիրիացի լրագրող և քաղաքական խորհրդական էր, որը ծառայել է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հատուկ խորհրդական։ Նա հայտնի էր Բաաս ռեժիմի օրոք Սիրիայի կառավարությունում ունեցած իր ազդեցիկ դերով և նախագահի հետ իր սերտ հարաբերություններով։
    📍 2024 թվականին սիրիական հետախուզությունը ձերբակալել է նրա եղբորը՝ բրիգադի գեներալ Մելհեմ Շաբելին՝ «Իսրայելի հետ համագործակցելու և Դամասկոսում Իրանի դեսպանատանը «Դիմադրության առանցքի» առաջնորդների հանդիպման մասին տեղեկատվություն տրամադրելու» մեղադրանքով, որի հետևանքով 2024 թվականի ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածից հետո սպանվեցին իրանցի գեներալներ և այլ անձիք։որին
  • Մոսկվայում մեքենան էստակադայից դուրս է եկել` ընկնելով ընթացող մեքենաների վրա։ Կա…

    📣Մոսկվայում մեքենան էստակադայից դուրս է եկել` ընկնելով ընթացող մեքենաների վրա։ Կա 2 զոհ:

  • Մարդիկ անհանգստանում են` ՀԷՑ-ը խլեցին, որ տան թշնամուն. Նիկոլ Փաշինյան VS Սամվել…

    Մարդիկ անհանգստանում են` ՀԷՑ-ը խլեցին, որ տան թշնամուն. Նիկոլ Փաշինյան VS Սամվել Կարապետյան

  • «Էս եկեղեցին էլ պղծեց: Իմանայի՝ էդ սրբապիղծն էստեղ ա, չէի մտնի եկեղեցի». զոհվածի…

    «Էս եկեղեցին էլ պղծեց: Իմանայի՝ էդ սրբապիղծն էստեղ ա, չէի մտնի եկեղեցի». զոհվածի մայրը բորբոքվեց` իմանալով, որ
    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի

  • Երևան-Գյումրի ճանապարհին կատարվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։Ճան…

    Երևան-Գյումրի ճանապարհին կատարվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • Ստյոպիկ, մի րոպե, Ալենը բան ունի ասելու: Ինքը ուզում է ասել, որ պետք է մի մարդու…

    Ստյոպիկ, մի րոպե, Ալենը բան ունի ասելու: Ինքը ուզում է ասել, որ պետք է մի մարդու նման կանգնել ու պաշտպանել էդ հողը (Արցախը նկատի ուներ), այլ ոչ թե գնալ ու էշ-էշ քվեարկել էդ հողը հանձնողների օգտին, որ էդ հողը պաշտպանածների թափած արյունը ջուր դարձնի, զրոյացնի, էդ մարդկանց սարքի զոհեր` հանուն ոչինչի:
    Ապրի Ալենը, ճիշտ խոսքեր է ասում, ափսոս հիմա մոռացել է դրանք… Ես որ ասում եմ` ինքը առաջ (Սերժի վախտ) լրիվ ուրիշ Ալեն էր, չէիք հավատում, ուղղակի եկավ պաշտոնի, ընկավ վատ շրջապատ (ինչ-որ խառը կաբլուկակճղակավորների, քավորին դավաճակածների և այլն) ու մոռացավ, թե ինչպիսին էր ինքը ժամանակին, ինչ հրաշալի մտքեր էր արտահայտում, ինչ լավ ու ճիշտ ընկերներ ուներ էն ժամանակ` «Արմենիայի», իր սիրելի Միքայելի ու Սերժի վախտ, և էսպես շարունակ…

  • Ես կարծում եմ, որ անգամ կոնտեքստից կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ…

    Ես կարծում եմ, որ անգամ կոնտեքստից կտրված այդ արտահայտությունը մենք պետք է թույլ չտայինք, բայց մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումը չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը` Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարության մասին
    «Ուժեղնե՞ր», դուք է՞ս ձևով եք ուզում իշխանության գալ, հա՞: Էդ որ ասում եք` մեր ձևով, սա՞ է ձեր ձևը: Սեքսի նախարարություն ստեղծելո՞վ եք ուզում ձայն հավաքել, թե՞ դա էլ ա մտնում ձեր 300 հազար աշխատատեղի մեջ: Լավ, կարելի՞ է էսքան անլրջացնել ամեն ինչ: Նիկոլենց…