Category: Makaryan News

  • 2026 թվականի հունիսի 7-ից ուժի մեջ է մտնում ԵՄ «Վարձատրության Թափանցիկության» Դի…

    2026 թվականի հունիսի 7-ից ուժի մեջ է մտնում ԵՄ «Վարձատրության Թափանցիկության» Դիրեկտիվը։
    «Որքա՞ն է ձեր ներկայիս աշխատավարձը» հարցը աշխատանքի ընդունվելիս պաշտոնապես ավարտվում է։
    Այսպես կոչված «հավատարմության տուգանքը»՝ երբ նոր աշխատակիցները ստանում են առնվազն 30%-ով ավելի բարձր աշխատավարձ, քան նույն թիմում տարիներով աշխատող մարդիկ, աստիճանաբար անհետանում է։
    Ահա թե ինչ է իրականում փոխվում (և ինչու է դա կարևոր)`
    1. Այլևս «միջակայքի մանիպուլյացիա» չի կարելի`
    Ընկերությունները պարտավոր են նշել աշխատավարձի միջակայքը մինչև առաջին հարցազրույցը։ «Մրցունակ աշխատավարձ» ձևակերպման օրերը (որը որոշ դեպքերում նշանակում է «ինչքան քիչ կարող ենք վճարել») ավարտվում են։ Եթե միջակայքը նշված չէ, դա օրենքի խախտում է։
    2. «Աշխատավարձի գաղտնիության» ավարտը`
    Այն կետերը պայմանագրերում, որոնք արգելում են քննարկել աշխատավարձը, իրավական ուժ չեն ունենա։ Դուք կունենաք իրավունք հարցնել, թե միջինում որքան են վաստակում ձեր գործընկերները նույն աշխատանքը կատարելով։
    3. «Անցյալ աշխատավարձով խարիսխ դնելու» վերջը`
    հավաքագրողները այլևս չեն կարող հարցնել աշխատակցի նախկին աշխատավարձը։ Այլևս չի լինի, որ աշխատակցի ապագա արժեքը կապվի այն աշխատանքի հետ, որը ընդունել է 3 տարի առաջ, եթե թերավճարված է եղել։ Աշխատակցի արժեքը այժմ կապված է դերի հետ, ոչ թե աշխատակցի անցյալ բանակցությունների հետ։
    4. Ապացուցման բեռի շրջում`
    Սովորաբար աշխատողը պետք է ապացուցեր, որ իրեն քիչ են վճարում։ Նոր կանոնի համաձայն, եթե կա աշխատավարձի տարբերություն, գործատուն պետք է ապացուցի, որ խտրականություն չի եղել։ Եթե չի կարող ապացուցել՝ պետք է վճարի փոխհատուցում և չվճարված գումարները։
    Ընկերությունները պետք է ստուգեն և վերանայեն իրենց աշխատավարձերի համակարգը։ Թեկնածուները կդադարեն համաձայնվել «այդ մասին հետո կխոսենք» պատասխանին։
    —————
    Իրականության ստուգում․
    2026 թվականի հունիսը կարող է թվալ հեռու, բայց շուկան արդեն փոփոխվում է։ Բարձր մակարդակի մասնագետներն արդեն հրաժարվում են մասնակցել հարցազրույցների՝ եթե աշխատավարձի միջակայքը բացահայտված չէ։
    ————
    Հարց․
    Արդյո՞ք աշխատավարձերի թափանցիկությունը շահավետ է լինելու բոլորի համար, թե՞ այն ավելի է բարդացնելու աշխատատեղերի ընդունման գործընթացը։
    Տնտեսագետ Արմեն Պետրոսյան

  • Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցելԱյս մասին տեղեկանում ենք Կարապետյանի դստեր` Տ…

    Սամվել Կարապետյանը թոռնիկ է ունեցել
    Այս մասին տեղեկանում ենք Կարապետյանի դստեր` Տաթևիկի ինստագրամյան story-ից

  • Այսօր հյուրընկալվել էի Հ2 հեռուստաընկերությանը` Շավարշ Գևորգյանի հեղինակային «Խո…

    Այսօր հյուրընկալվել էի Հ2 հեռուստաընկերությանը` Շավարշ Գևորգյանի հեղինակային «Խոսքի իրավունք» հաղորդմանը
    Բարի դիտում 😊
    https://youtu.be/YjEQGzRgrPw?si=Xvs8l7RXnxiw10Vh

    Փաշինյանի ներողությունն ընդունել եմ ի գիտություն. Վահե Մակարյան /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գեւորգյանի հյուրն է՝ լրագրող Վահե Մակարյանը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram…

  • Չարենցավանում Հայկ Մարությանի հետ հանդիպմանը ՔՊ-ի աջակից է ներկա. Մարությանի խոս…

    Չարենցավանում Հայկ Մարությանի հետ հանդիպմանը ՔՊ-ի աջակից է ներկա. Մարությանի խոսքերը կազդե՞ն նրա հայացքների վրա
    Հայկ Մարությանը Չարենցավանում է և կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին

  • Հայկ Մարությանը Չարենցավանում է և կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրությունների…

    Հայկ Մարությանը Չարենցավանում է և կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին

  • Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝…

    Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
    Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։
    Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։
    Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։
    Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն կդարձնեմ ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։
    Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով։
    Ինչ վերաբերում է երկարատև խաղաղության հասնելու հարցին՝
    1. Երկրի հեռացող իշխանությունը խոստացավ խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, որոնցում պարտվեց։ Ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց, այդքան ձախողումներից հետո։
    2. Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում իր ժողովրդի դեմ։ Եթե նրանք երկրի ներսում հակամարտություն են բերում, ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց Հայաստանի անվտանգությունը պահելու հարցում։
    3. Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Այն ժամանակավոր է, որովհետև դա թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
    Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով։
    Ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն ուժեղացնում է դիվանագիտությունը և պաշտպանությունը։
    Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, և որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է և մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ, եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։
    Մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհն ասում էր․«Վախկոտ լինել, վախկոտ մնալ և միաժամանակ երազել անկախ հայրենիքի մասին՝ մի՞թե դա ծիծաղելի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ ոչխար լինել և գայլից բողոքել։ Դարձար ոչխար՝ մի՛ զարմացիր գայլի գալստից։ Խաղաղությունն ու անկախությունը պատկանում են քաջերին, որովհետև քաջերն են քայլում Աստծո ճանապարհով»։ Այս խոսքերը հայերն իրենց սրտում են պահում։ Ցավալի է տեսնել, որ իշխանությունը գործում է Գարեգին Նժդեհի այս խոսքերին հակառակ։ Նրանք երեք անգամ կորցրել են խաղաղությունը և մինչ օրս չեն ցանկանում դասեր քաղել իրենց սխալներից։
    Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։
    Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով։
    ❗️Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ Հաղորդագրության համաձայն`վնրանք մեղադրվում են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափել, խոշոր չափերով փողերի լվացման և իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը…

  • Դատարանը մերժեց ՀԷՑ—ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը…

    Դատարանը մերժեց ՀԷՑ—ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը

  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտ…

    ❗️Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ
    Հաղորդագրության համաձայն`վնրանք մեղադրվում են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափել, խոշոր չափերով փողերի լվացման և իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
    🔺Ս.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Ս.Կ.-ի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

  • Քաղաքացիական հագուստով անձինք գնացել էին Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած քաղաքացու…

    Քաղաքացիական հագուստով անձինք գնացել էին Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած քաղաքացու տուն

  • Ձեր մեքենայից դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել. լրագրողը՝ Արթուր Հովհաննիս…

    ❗️Ձեր մեքենայից դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել. լրագրողը՝ Արթուր Հովհաննիսյանին