Category: Makaryan News

  • Ես ոնց հասկանում եմ` քոչարյանական ֆեյքերն ու զոմբիներն ավելի այլանդակ, անբարո և …

    Ես ոնց հասկանում եմ` քոչարյանական ֆեյքերն ու զոմբիներն ավելի այլանդակ, անբարո և պոռնկածին են, քան նիկոլականները: Ու էս մարդիկ էս ձևով ուզում են իշխանության գալ:
    Levon Kocharyan, քանի որ դու նորմալ տղա ես ու իրար հետ միշտ նորմալ շփվել ենք, հետևաբար չեմ կարծում, թե քո հրահանգով են ձեր ֆանատը հանդիսացող էդ քֆուրչի կնանիք ու տարատեսակ այլ իրական ու ֆեյք օգտատերեր արշավ սկսել իմ դեմ: Ի դեպ, Սարգիս Կարապետյանի երեկվա փոդքաստի էդ «անբավարարված կանանց» մասը նաև ձեր ֆանատ էդ կեղտաբերան կնանիքի մասին էր, որոնց ոչ մեկդ, փաստորեն, չեք կարողացել բավարարել: Իսկ եթե ձեր գրասենյակի էն անհաջող ղեկավարն է հրահանգել, որին, պարզվում է, ոչ դու, ոչ Ագնեսան, ոչ էլ, ով գիտի, Ռոբերտ Քոչարյանը չեք կարողանում կառավարել կամ գոնե զանգել ինչ-որ բան ասել անգամ (բայց հավակնում եք երկիր կառավարել), ապա ինքը դրա պատասխանը առանձին կստանա:
    Հետևաբար, լրիվ մարդավարի ու քաղաքավարի ձեզ հորդորում եմ` տեր կանգնեք ձեր ֆեյքերին (Բագրատին չեք կարողանում կառավարել` հասկացանք, ֆեյքերի՞ն էլ չեք կարողանում տիրություն անել):
    Հակառակ պարագայում, եթե էդ անբարոյականի ծնունդներն իրենց նիկոլական կեղտոտ արշավը շարունակեցին իմ դեմ, դրա քաղաքական հետևանքները կրելու եք դուք` ձեր ամբողջ դաշինքով և դաշինքի առաջնորդով հանդերձ: Եվ եթե դու` Լևոն ջան ու քո թիմակիցները, այդ ամենը տեսնում ու ջնջել չեք տալիս, ուրեմն դուք էլ եք համաձայն իմ դեմ տարածվող էդ նիկոլաբարո այլանդակությունների հետ: Իսկ եթե համաձայն եք, հետևաբար, էն գնահատականները, որ տալիս եմ կամ կարող եմ տալ ես դրանց հեղինակների հասցեին, կարող են ուղղվել նաև ձեզ` որպես այդ ամենին լուռ հետևող ու դրա դեմ չառնող գործիչների:
    Հուսով եմ` հասկացանք իրար:
    #Զզվցրիք_արդեն
    #Իմ_պայքարը
    #Նիկոլիզմի_դեմ_է
    #Որը_համախտանիշ_է
    #Ու_պատել_է_շատերին

  • Հերթական նիկոլական բլոգերները` նիկոլաբենդի «աղանդավորական» փարթիինՃանաչենք ազգի …

    Հերթական նիկոլական բլոգերները` նիկոլաբենդի «աղանդավորական» փարթիին
    Ճանաչենք ազգի մտաvorականներին

  • AVATR-ը պաշտոնապես Հայաստանում էԵրեկ տեղի ունեցավ լյուքս դասի էլեկտրական մեքենան…

    AVATR-ը պաշտոնապես Հայաստանում է
    Երեկ տեղի ունեցավ լյուքս դասի էլեկտրական մեքենաներ արտադրող AVATR բրենդի պաշտոնական ցուցասրահի բացման արարողությունը:
    AVATR-ը Հայաստանում ներկայացնում է MG Motors ընկերությունը, որը գտնվում է Փարաքար, Մհեր Մկրտչյան 1 հասցեում, Օդանավակայանի հարևանությամբ

  • Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատու…

    Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։
    Մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության հարցը` կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, և սա մի իրավիճակ է, որը երբեք չէինք կարող պատկերացնել։ Արամ Վարդեւանյան

  • «Ուժեղնե՞ր», դուք է՞ս ձևով եք ուզում իշխանության գալ, հա՞: Էդ որ ասում եք` մեր …

    «Ուժեղնե՞ր», դուք է՞ս ձևով եք ուզում իշխանության գալ, հա՞: Էդ որ ասում եք` մեր ձևով, սա՞ է ձեր ձևը: Սեքսի նախարարություն ստեղծելո՞վ եք ուզում ձայն հավաքել, թե՞ դա էլ ա մտնում ձեր 300 հազար աշխատատեղի մեջ: Լավ, կարելի՞ է էսքան անլրջացնել ամեն ինչ: Նիկոլենց…

  • Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վ…

    Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է:
    Այս մասին հայտնում է «Հետք»-ը:

  • Առաջիկայում ևս երկու հոգևորական կարգալույծ կարվիMakaryanNews-ի տեղեկություններով…

    Առաջիկայում ևս երկու հոգևորական կարգալույծ կարվի
    MakaryanNews-ի տեղեկություններով` Վեհափառ Հայրապետն ու նրան առընթեր Գերագույն հոգևոր խորհուրդ հոգևորականների ցանկ են կազմել, որոնց պետք է հերթով կարգալույծ անեն: Մասնավորապես, առաջիկայում ևս երկու հոգևորական կարգալույծ կարվի, չի բացառվում` նրանց մեջ եպիսկոպոս էլ լինի:
    Մեզ ասացին` այս հարցը անհանգստություն է առաջացրել հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսների շրջանում: Նրանք քաջգիտակցում են, որ որքան էլ Արման Սարոյանի պես Մայր Աթոռի որոշումը վիճարկեն նիկոլական դատարաններում, միևնույն է, Վեհափառի կողմից կարգալույծ լինելն արդեն իրենց հոգևոր կարիերային վերջ է դնելու, և իրենք հետո կեղծ հոգևորական են դառնալու` անկախ ապօրինի կերպով դատարանների կայացրամ որոշումներից:
    Ուստի իրենք հիմա ամեն ինչ փորձում են անել, որ Վեհափառը իրենց էլ կարգալույծ չանի:

  • Մարիամիկը կյանքի դասեր է տալիս խմողներին Նավակ ճոճողն ու իր բաժակի ընկերները հու…

    Մարիամիկը կյանքի դասեր է տալիս խմողներին 😀
    Նավակ ճոճողն ու իր բաժակի ընկերները հուսամ` կհետևեն իրենց շեֆի աղջկա տված դասերին))

  • հարկային էլեկտրոնային համակարգերում խափանումներ կանՀարգելի հարկ վճարող, Պետական…

    ‼️հարկային էլեկտրոնային համակարգերում խափանումներ կան
    Հարգելի հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։
    Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար։
    ՊԵԿ

  • Եկեք ես ու Ռուբոն ձեզ պատմենք Հանս Փաշինյան Անդերսենի հեքիաթներից մեկն ու մաղթեն…

    Եկեք ես ու Ռուբոն ձեզ պատմենք Հանս Փաշինյան Անդերսենի հեքիաթներից մեկն ու մաղթենք բարի գիշեր բոլորիդ:
    Իսկ վաղը ես դեռևս կարգալույծ չեղած տերտերների մասին հետաքրքիր բան կպատմեմ: Էսօր ուշ է դրա համար 😊