Category: Makaryan News

  • Մարիամիկը կյանքի դասեր է տալիս խմողներին Նավակ ճոճողն ու իր բաժակի ընկերները հու…

    Մարիամիկը կյանքի դասեր է տալիս խմողներին 😀
    Նավակ ճոճողն ու իր բաժակի ընկերները հուսամ` կհետևեն իրենց շեֆի աղջկա տված դասերին))

  • հարկային էլեկտրոնային համակարգերում խափանումներ կանՀարգելի հարկ վճարող, Պետական…

    ‼️հարկային էլեկտրոնային համակարգերում խափանումներ կան
    Հարգելի հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։
    Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար։
    ՊԵԿ

  • Եկեք ես ու Ռուբոն ձեզ պատմենք Հանս Փաշինյան Անդերսենի հեքիաթներից մեկն ու մաղթեն…

    Եկեք ես ու Ռուբոն ձեզ պատմենք Հանս Փաշինյան Անդերսենի հեքիաթներից մեկն ու մաղթենք բարի գիշեր բոլորիդ:
    Իսկ վաղը ես դեռևս կարգալույծ չեղած տերտերների մասին հետաքրքիր բան կպատմեմ: Էսօր ուշ է դրա համար 😊

  • Կեչառիսի մասով ինձ սխալ տեղեկություն էին հայտնել, ամենայն հավանականությամբ Նիկոլ…

    Կեչառիսի մասով ինձ սխալ տեղեկություն էին հայտնել, ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Արմավիրի մարզի Մրգաշատ (կամ Մրգաշեն) գյուղ` այս անգամ այնտեղի եկեղեցին պղծելու իր կեղծ պատարագով:
    Այնպես որ, հայցում եմ իմ ընթերցողների ներողամտությունը ճշտված տեղեկության վրա: Ծաղկաձորից բնակիչները տեսել էին, որ Կեչառիսի վանքը ինտենսիվ մաքրում են, ու մտածել են` Չարենցավանի օրինակով երևի Նիկոլի այցին են պատրաստվում))

  • Ո՞ր եկեղեցին է պատրաստվում պղծել Նիկոլը վաղըMakaryanNews-ի տեղեկություններով` Նի…

    Ո՞ր եկեղեցին է պատրաստվում պղծել Նիկոլը վաղը
    MakaryanNews-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը վաղը մտադիր է գնալ Ծաղկաձոր և իր ներկայությամբ ակս անգամ էլ պղծել Կեչառիսի վանական համալիրը: Նա իր տիրադավների ու, հատկապես, Արգիշտի Քյարամյանի հոր` կուսակրոնության ուխտը խախտած եպիսկոպոս, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել (Էլբեկ) Քյարամյանի ու տեղի տիրադավ քահանայի հետ հերթական կեղծ պատարագը կմատուցի այս անգամ Կեչառիսի վանքում:

  • Խայտառակ իրավիճակ՝ միասնական քննություններում․ ԳԹԿ-ի բաժանած թեստերը սխալ են եղե…

    ⚡️Խայտառակ իրավիճակ՝ միասնական քննություններում․ ԳԹԿ-ի բաժանած թեստերը սխալ են եղել ու թերի կազմված
    Ընդունելության միասնական քննության թեստերում խառնաշփոթ է ու խայտառակ իրավիճակ։ Makaryan News-ին այսօր քննության մասնակցած դիմորդներից Մարի Կարապետյանի հայրը՝ Դավիթ Կարապետյանն ահազանգեց, որ իր դստերը բաժանված քննական թեստը սխալ ու թերի է կազմված եղել, վարժությունները կիսատ-պռատ են եղել և ոչ միայն։
    «Աղջիկս այսօր անգլերենի միասնական քննության էր, թիվ 142 դպրոցում էր հանձնում քննությունը, թեստը բաժանել են, ու թեստը կիսատ է եղել, սխալ է եղել, երեխան ասում է՝ 62-րդ վարժությունից թռնում էր 69 վարժություն, ինչ-որ կիսատ-պռատ է եղել, ու ժամուկես հետո, երբ որ մի շարք երեխաներ, այդ թվում՝ իմ աղջիկը, հասկացել են, որ ոչ նորմալ թեստ են տվել, ինչճոր սխալ քսերոքս է եղել, մեկը մյուսի հետ չի բռնել, խայտառակ վիճակ է եղել, նոր հարցը բարձրացրել են, որից հետո նոր մի էջ էլ են բերել, տվել իրենց, ասել են՝ սա էլ պիտի հետը լուծեք; Ենթադրում եմ՝ ԳԹԿ-ից է ի սկզբանե սխալը եկել, իրենք են ուղարկել այդ փնթի թեստերը»,-ասաց դիմորդի հայրը։
    Նրա խոսքով՝ միայն այդ դպրոցում չի եղել տվյալ խնդիրը, իրենք իմացել են, որ այլ դպրոցներում էլ է նմանատիպ խնդիր եղել։
    «ԳԹԿ-ից ի սկզբանե անփույթ, անպատասխանատու մոտեցում է եղել։ Այսինքն՝ մեր պետությունը կազմակերպում է քննություն, որ դիմորդները ընդունվեն բուհ, ու էսպիսի մոտավորապես ու փնթի կերպով են կազմակերպում, ես իմ կյանքի ընթացքում էսպիսի խայտառակություն երբևէ չէի տեսել, որ քննության մեկնարկից ժամուկես հետո գան ասեն՝ էս թեստը սխալ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշելով, որ անցյալ տարի էլ իր որդու հետ կապված է ԿԳՄՍ-ի ու ԳԹԿ-ի այս փնթի վիճակի հետ առնչվել։
    Դավիթ Կարապետյանն ասաց նաև, որ այս հարցով իրենք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից ասել են՝ տեղյակ են խնդրից, բայց հորդորել են դիմել ԿԳՄՍ նախարարություն։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով Մշակույթի նախկ…

    Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ:
    Ես էլ գիտեի` էս կնիկը սուրբ ա, պարզվեց` էդքան էլ չէ 😀

  • Նախ` պարելուց չէ, պարելիս, ընկեր նախկին լրագրող, իսկ հիմա` նիկոլական պատգամավորԵ…

    Նախ` պարելուց չէ, պարելիս, ընկեր նախկին լրագրող, իսկ հիմա` նիկոլական պատգամավոր
    Երկրորդ, ստացվում է` ձեր կառավարության մյուս անդամները գողությամբ են զբաղված, և միայն Ավանեսյանն է, որ գողությունը թարգել ու որոշել է պարելով զբաղվել, ինչը, ի դեպ, իր մոտ վատ չի ստացվում:
    Հետաքրքիր խոստովանություն էր, ինչ խոսք: Հուսամ` դատախազության աչքից չի վրիպի այս ցուցմունքը սեփական թիմակիցների դեմ 😀

  • 300 հազար աշխատատեղի լեգենդը դեռ մի կողմ, որ ամիսը երկու հատ գործարան պիտի բացեք…

    300 հազար աշխատատեղի լեգենդը դեռ մի կողմ, որ ամիսը երկու հատ գործարան պիտի բացեք միջին հաշվարկով: Լավ, բա «Մեր ձևով» շարժման մեջ մեկը չկա՞ր, որ ասեր` թվականների հետ ենթական հոգնակի թվով չի դրվում, պետք է լինի 300.000 աշխատատեղ, ոչ թե աշխատատեղեր…
    Սաղ հեչ`գոնե սրանից հետո Նարեկը Նիկոլին տենց ջիգյարով «մեր երկրի վարչապետը» չասի: Առհասարակ թող չասի😀
    Ես կկոտորվեմ մեր ընդդիմության ձեռքը:

  • FlyOne-ը չեղարկել է Երևան-Հռոմ թռիչքը, ու մարդիկ էլի մնացել եմ բորտին. երևի էլի …

    FlyOne-ը չեղարկել է Երևան-Հռոմ թռիչքը, ու մարդիկ էլի մնացել եմ բորտին. երևի էլի բորդն է փչացել: 😀
    Հետո էլ Wizzair-ի դեմ էին պայքարում, բա ձեր մեդիաներին ասեք` մի երկու բան էլ ՔՊ-ական օլիգարխ պատգամավորի եղբորը պատկանող FlyOne-ի մասին գրեն, թե ինչ անպատասխանատու ընկերություն է: