Category: Makaryan News

  • Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում, Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ միջազգային …

    Հայկ Մամիջանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում, Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ միջազգային հանրության լռության և անտարբերության մասին

  • ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն…

    ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի։
    Աջակցության նպատակը ՀՀ ԶՈւ-ի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։
    ԵՄ Խորհուրդ

  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր արգելադրված գույքն արդեն դուք կարող եք վաճառել շուկայական գնո…

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր արգելադրված գույքն արդեն դուք կարող եք վաճառել շուկայական գնով. Արփինե Հովհաննիսյան

  • Հատուկ ընդդիմադիր-քոչարյանական զոմբի-դառմայեդների համար, որոնք ասում են, թե ընդդ…

    Հատուկ ընդդիմադիր-քոչարյանական զոմբի-դառմայեդների համար, որոնք ասում են, թե ընդդիմությանը, այս դեպքում՝ դրա xzor առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին քննադատելով ջուր ենք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին
    Ուրեմն Քոչարյանի հետ աֆիլացվող, Քոչարյանի կողմից ֆինանսավորվող որոշ հայտնի լրատվամիջոցները «օբյեկտիվությունից» դրդված՝ հերիք չի տարածել են էսօր Նիկոլ Փաշինյանի տված ճեպազրույցում Քոչարյանին ուղղված քննադատական կտորը, մի բան էլ վերնագիր են դրել հենց էն մասը, որտեղ Փաշինյանը հեգնում ու զրոյացնում է Քոչարյանին՝ որպես պոլիտիկ։ Ու սա այն դեպքում, երբ նույնիսկ ես Քոչարյանի դեմ Նիկոլի ասածներից որևէ բան չեմ տարածել իմ էջերում:
    Էլ չեմ ասում, որ էդ նույն լրատվամիջոցն ու այլ թունդ ընդդիմադիր լրատվամիջոցներ իրենց թունդ ընդդիմադիր դիրքերից ամեն Աստծու օր տարածում են Նիկոլ Փաշինյանի սրտիկները, լայվերն ու ընդդիմության, եկեղեցու և մեր ազգային արժեքների դեմ տարատեսակ էշությունները, հոխորտանքներն ու դավաճանական մտքերը։
    Ու էսքանից հետո դեռ ինձ ու իմ նմաններին են ակնարկում, թե Նիկոլ ենք պահում Քոչարյանին կամ ընդդիմությանը քննադատելով։ Տո դուք մի հատ ձեր կողմից ֆինանսավորվող մամուլի վիճակը նայեք՝ ոնց որ Նիկոլի անձնական փիառշիկները լինեն, տպավորություն է, թե ՔՊ-ի կամ անձամբ Նիկոլի հետ գովազդային պայմանագիր են կնքել ու ինչպես մեր փեսա Միշիկը, մյուսները ևս ֆինանսավորվում են Նիկոլ Փաշինյանից ու երևի նաև Աննա Հակոբյանի հիմնադրամից, հետո նոր մյուսներին Նիկոլ պահելու մեջ մեղադրեք: Ութ տարի ամեն օր ձեր քայլերով Նիկոլին պահում, փայփայում և հզորացնում եք, մի բան էլ մե՞նք ենք մեղավոր:
    Էթիկայից ելնելով՝ լրատվամիջոցի անուններ չեմ հրապարակում, պարզապես հետևեք լրահոսին ու ինքներդ կհասկանաք` ով ում ջրաղացը ոնց է ջրում:

  • Քրիստինե Վարդանյանը` Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցի մասին…

    Քրիստինե Վարդանյանը` Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցի մասին

  • Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը․ «Հետք»…

    Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը․ «Հետք»
    Փաստորեն, թունդ ընդդիմադիր Արգամիչիս էս նիկոլական բիզնեսմեն ախպերն ա քյոմակ արել, որը միաժամանակ Արգամիչի առանձնատան մի մասի գնորդն ու պատկից հարևանն է: Այ սենց հարևաններ կունենա մարդը:
    Հ.Գ. Բա էս տղու պարտքը ե՞րբ ես տալու, Արգամիչ ջան, թե՞ անվերադարձ ա տվել` ախպերավարի 😀

  • Քննչական կոմիտեն գործ է հարուցել Մայր Աթոռի դեմ տիրադավ Գևորգ Սարոյանին կարգալու…

    Քննչական կոմիտեն գործ է հարուցել Մայր Աթոռի դեմ տիրադավ Գևորգ Սարոյանին կարգալույծ հռչակելու համար
    ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝
    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի
    շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է
    «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց
    իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս
    Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ
    Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի
    համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի
    ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով
    եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
    Այնուհետև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական
    վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն
    պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին»
    որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
    Դիվանատուն:

  • Բագրատ Միկոյանը Քոչարյանի փողերով նիկոլական է աշխատում Այս անմեղ երկոտանու դեմք…

    Բագրատ Միկոյանը Քոչարյանի փողերով նիկոլական է աշխատում Այս անմեղ երկոտանու դեմքով արարածը, որ հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աշխատողը, իրականում, մամուլի հանդեպ իր անտակտ ու «դեգեներատ» վերաբերմունքով վնասում է իր շեֆին` Ռոբերտ Քոչարյանին ու նրա ձևավորած…

  • ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին հորդորե՞լ է չմիջամտել եկեղեցու ներքին գործերին…

    ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին հորդորե՞լ է չմիջամտել եկեղեցու ներքին գործերին

  • Ռոբերտ Քոչարյան, փոխե´ք Ձեր գրասենյակի ղեկավարին` «մաշվել է» ու հասկանալու հետ խ…

    Ռոբերտ Քոչարյան, փոխե´ք Ձեր գրասենյակի ղեկավարին` «մաշվել է» ու հասկանալու հետ խնդիր ունի
    Ռովերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը այս էլ երկրորդ անգամ է չի հավատարմագրում MakaryanNews-ին` մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին: Ու դա անում է` առանց հոդաբաշխ բացատրության:
    Մեր ջանքերը` նրան բացատրել տարրական բաներ, զուր անցան, քանզի Բագրատ անունով գրասենյակի պատասխանատուն ոչ միայն տարրական քաղաքական նյուխ չունի և դեռ մնացել է 1998 թվի «նախագահ Քոչարյանի» գրասենյակի աշխատողի կարգավիճակում և իրեն իշխանություն է զգում, այլև, ինչպես հասկացանք, հասկանալու հետ լուրջ խնդիր ունի:
    Միկոյանի ուղեղը այդպես էլ մեր բացատրած տարրական բաները չմտան, ու «Կոնգրես» հյուրանոցում մեզ դիմավորեցին Քոչարյանի անվտանգության աշխատակիցները, որոնք թույլ չտվեցին մտնել «մեծարգո նախագահի» մամուլի ասուլիսի սրահ: Վստահաբար սա Բագրատ անունով այս «մինչև քոքը մաշված» ու իրականությունից կտրված գործչի ցուցումով է եղել:
    Ի դեպ, մենք տեղեկացանք, որ այլ լրագրողների ևս ընտրողաբար չեն հրավիրել Քոչարյանի ասուլիսին:
    Ու հենց էս խելքով ու էսպիսի թիմով էլ արդեն երկրորդ անգամ ուզում են իշխանության գալ:
    #Այս_պահին
    #Այսքանը