Category: Makaryan News

  • Քննչական կոմիտեն գործ է հարուցել Մայր Աթոռի դեմ տիրադավ Գևորգ Սարոյանին կարգալու…

    Քննչական կոմիտեն գործ է հարուցել Մայր Աթոռի դեմ տիրադավ Գևորգ Սարոյանին կարգալույծ հռչակելու համար
    ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝
    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի
    շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է
    «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց
    իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս
    Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ
    Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի
    համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի
    ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով
    եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
    Այնուհետև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական
    վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն
    պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին»
    որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
    Դիվանատուն:

  • Բագրատ Միկոյանը Քոչարյանի փողերով նիկոլական է աշխատում Այս անմեղ երկոտանու դեմք…

    Բագրատ Միկոյանը Քոչարյանի փողերով նիկոլական է աշխատում Այս անմեղ երկոտանու դեմքով արարածը, որ հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աշխատողը, իրականում, մամուլի հանդեպ իր անտակտ ու «դեգեներատ» վերաբերմունքով վնասում է իր շեֆին` Ռոբերտ Քոչարյանին ու նրա ձևավորած…

  • ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին հորդորե՞լ է չմիջամտել եկեղեցու ներքին գործերին…

    ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին հորդորե՞լ է չմիջամտել եկեղեցու ներքին գործերին

  • Ռոբերտ Քոչարյան, փոխե´ք Ձեր գրասենյակի ղեկավարին` «մաշվել է» ու հասկանալու հետ խ…

    Ռոբերտ Քոչարյան, փոխե´ք Ձեր գրասենյակի ղեկավարին` «մաշվել է» ու հասկանալու հետ խնդիր ունի
    Ռովերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը այս էլ երկրորդ անգամ է չի հավատարմագրում MakaryanNews-ին` մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին: Ու դա անում է` առանց հոդաբաշխ բացատրության:
    Մեր ջանքերը` նրան բացատրել տարրական բաներ, զուր անցան, քանզի Բագրատ անունով գրասենյակի պատասխանատուն ոչ միայն տարրական քաղաքական նյուխ չունի և դեռ մնացել է 1998 թվի «նախագահ Քոչարյանի» գրասենյակի աշխատողի կարգավիճակում և իրեն իշխանություն է զգում, այլև, ինչպես հասկացանք, հասկանալու հետ լուրջ խնդիր ունի:
    Միկոյանի ուղեղը այդպես էլ մեր բացատրած տարրական բաները չմտան, ու «Կոնգրես» հյուրանոցում մեզ դիմավորեցին Քոչարյանի անվտանգության աշխատակիցները, որոնք թույլ չտվեցին մտնել «մեծարգո նախագահի» մամուլի ասուլիսի սրահ: Վստահաբար սա Բագրատ անունով այս «մինչև քոքը մաշված» ու իրականությունից կտրված գործչի ցուցումով է եղել:
    Ի դեպ, մենք տեղեկացանք, որ այլ լրագրողների ևս ընտրողաբար չեն հրավիրել Քոչարյանի ասուլիսին:
    Ու հենց էս խելքով ու էսպիսի թիմով էլ արդեն երկրորդ անգամ ուզում են իշխանության գալ:
    #Այս_պահին
    #Այսքանը

  • Ժամը 9:00-ի դրությամբ։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային …

    ❗️❗️Ժամը 9:00-ի դրությամբ։
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։
    Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
    Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը` վրան գրությամբ. «Էս դիրքը…

    Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը` վրան գրությամբ. «Էս դիրքը հանձնողի…»
    Արձանը կանգնեցվել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում:

  • Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, աղոթելու առ …

    Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով. Վեհափառ Հայրապետը` Եռաբլուրում

  • Զոմբիներ, բարի լույս …

    Զոմբիներ, բարի լույս 😀😀😀

  • Կարգալույծ է հռչակվել տիրադավներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, այսուհետ` Արման Հիմ…

    ❗️Կարգալույծ է հռչակվել տիրադավներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, այսուհետ` Արման
    Հիմք է ծառայել այն, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
    Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։
    Հ.Գ. Նախկինների սիրելի տերտերն այլևս տերտեր չէ: Ցավակցում եմ նախկիններին 😀

  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Երկու քա…

    ⚡️Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ Երկու քաղաքացի տեղափոխվել է ԲԿ։
    ▫️Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային։
    ՆԳՆ փրկարար ծառայություն