Category: Makaryan News

  • Փաշինյանի պատճառով «Հայաստան» դաշինքը հետաձգում է Թալին այցըԱյսօր նախատեսված էր …

    Փաշինյանի պատճառով «Հայաստան» դաշինքը հետաձգում է Թալին այցը

    Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։
    Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:
    Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

    Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։
    Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։
    Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
    «Հայաստան» դաշինք

  • Ինձ համար նույնիսկ այդ հարցը վիրավորական է: Կալանքիս 5-րդ օրը եկել են ինձ մոտ ու…

    🇦🇲Ինձ համար նույնիսկ այդ հարցը վիրավորական է: Կալանքիս 5-րդ օրը եկել են ինձ մոտ ու առաջարկել են, որ ես հայտարարություն ամեմ, որ քաղաքականություն չեմ մտնում ու ամեն ինչ ավարտվի, բայց մերժել եմ:
    Սամվել Կարապետյան

  • Երկու խոսք` Ապահովագրության համակարգի պլյուսների ու դրա բյուրոկրատական մինուսներ…

    Երկու խոսք` Ապահովագրության համակարգի պլյուսների ու դրա բյուրոկրատական մինուսների մասին
    Անահիտ Ավանեսյանի ու այս կառավարության` միամտաբար հենց ընտրություններից առաջ ներդրված ապահովագրական համակարգը մի կողմից լավ է, մյուս կողմից` իսկական փորձություն է դրանից օգտվողների համար:
    Բանն այն է, որ կոնկրետ ԲԿ-ում բժշկի գրած ուղեգիրը հաստատելու համար պացիենտը ստիպված է բառացիորեն մի քանի ժամ հերթ կանգնել, որ կարողանա իր ուզած բժշկի մոտ հերթագրվի: Այսինքն` բժշկի մոտ հերթագրվելու համար նախ պետք է կտրոն քաշի ու մի քանի ժամ հերթում սպասի, որ հետո իրավունք ստանա հետո այլ բժշկի մոտ հերթ պահի:
    Օրինակ` այսօր մենք «Աստղիկ» ԲԿ-ում ուղիղ 2.5 ժամ հերթ ենք կանգնել, որ ընդամենը աշխատակիցը մի բյուրոկրատական գործողություն անի` կոճակը սեղմի և ուղեգիրը հաստատի: Իսկ ինչու՞ է այդպես, որովհետև, ասացին, կարգն է այդպես: Իսկ ինչու՞ այդքան երկար, որովհետև տարիներով բուժում չստացած հազարավոր քաղաքացիներ ապահովագրական հանակարգի ներդրումից հետո զանգվածաբար դիմում են ԲԿ-ներ` անվճար հետազոտվելու և բուժվելու: Արդյունքում ԲԿ-ներում հսկայան հերթեր են գոյացել վերջին մեկ-երկու ամսում: Ու որքան էլ նույն «Աստղիկում» մեծ սպասասրահ են բացել, 16 պատուհան է անդադար աշխատում, մեկ է` կտրոնը քաշելից հետո 2-3 ժամ հետո է հերթդ հասնում: Ու նույնը «Էրեբունիում» է և մյուս մեծ ու հեղինակավոր ԲԿ-ներում: Դրա համար մարդիկ մի օր գնում հերթ են պահում, որ հերթագրվեն, մեկ այլ օր էլ գնում հերթ են պահում, որ հետազոտվեն: Հիմա պատկերացրեք` մեկը Կապանից է որոշել գալ Երևան` «Աստղիկում» կամ «Էրեբունիում» հետազոտվելու: Մի օր պիտի 400 կմ կտրի, անցնի, որ հա հերթագրվի, մեկ ուրիշ օր էլ` հետազոտվելու համար պիտի նույն ճանապարհն անցնի:
    Սա ընդամենը բյուրոկրատական ու համակարգային խնդիր է, որը կարող են մեկ որոշմամբ լուծել թե´ նախարարը, թե´ ԲԿ-ները` իրենք: Օրինակ` բժշկի մոտ հերթագրումն ու ուղեգրի հաստատումն սարքեն օնլայն, զանգով կամ որևէ այլ լուծում տան: Հակառակ դեպքում` սրտի խնդրով մարդը օրերով հերթերի մեջ սպասելու հետևանքով վերջում կարող է նյարդերի խնդիր կամ ոտքերի հոդացավ ձեռք բերել, ու մի հատ էլ դրանց համար օրերով հերթ պահել:
    Կարճ ասած` լուծեք այս խնդիրը, ու լուծեք խելամիտ ձևով, ոչ թե Եվրոպային ընդօրինակելով, որտեղ բյուրոկրատիան ուղղակի քայքայում է մարդկանց նյարդերն ու ապականում համակարգերը:

  • Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն…

    Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: 
    Ու մինչև հիմա դեռ չեն տվել 😀
    Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ Ծառուկյանի ու իր որդու մասին խոսելիս «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»,-տիրապետումը կորցրած` Շենգավիթում բղավում էր Փաշինյանը

  • Վովա Գասպարյանի Range Rover-ը` ոստիկանության շենքի մոտՍիրտը քաշում ա, էլի …

    Վովա Գասպարյանի Range Rover-ը` ոստիկանության շենքի մոտ
    Սիրտը քաշում ա, էլի 😊

  • Վովա Գասպարյանի Range Rover-ը` ոստիկանության շենքի մոտՍիրտը քաշում ա, էլի …

    Վովա Գասպարյանի Range Rover-ը` ոստիկանության շենքի մոտ
    Սիրտը քաշում ա, էլի 😊

  • Անդո-Ռաֆոյի միջի Ռաֆոն ևս նիկոլական է դարձելՓաստորեն, Անդոյին յանիմ թե հետ բերին…

    Անդո-Ռաֆոյի միջի Ռաֆոն ևս նիկոլական է դարձել
    Փաստորեն, Անդոյին յանիմ թե հետ բերինք, Ռաֆոյին կորցրինք: Սրան մի հատ ժողովրդական արտիստ ա, բան ա, տենց մի բան կտաք, թող լավ զգա իրեն, եթե Սերժի վախտ չի ստացել իհարկե

  • Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ Ծառուկյանի ու իր որդու մասին խոսելիս«Ծառուկյան Գա…

    Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ Ծառուկյանի ու իր որդու մասին խոսելիս
    «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»,-տիրապետումը կորցրած` Շենգավիթում բղավում էր Փաշինյանը

  • «Ուժեղ Հայաստանը»` Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այսօր Նոյեմբերյանում է քարո…

    «Ուժեղ Հայաստանը»` Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այսօր Նոյեմբերյանում է քարոզարշավ անում

  • «Կանդալները հանի´, գալիս եմ». Ոստիկանները Շենգավիթում բերման են ենթարկել «Նիկո՛լ…

    «Կանդալները հանի´, գալիս եմ». Ոստիկանները Շենգավիթում բերման են ենթարկել «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն