Category: Makaryan News

  • Մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Ա…

    ▪️Մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը
    Նախօրեին Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 

  • Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։ Սամվել Կարապետյանը վաղը…

    Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է։ Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի!! Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Փաստաբան

  • Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել․ Նարեկ Սամսո…

    ⚡️Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել․ Նարեկ Սամսոնյանն առողջական խնդիրներ ունի

  • Հերթական դեպքը` Չարենցավանում․ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ տեղի ու…

    Հերթական դեպքը` Չարենցավանում․ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց
    ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել  Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս  Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն  Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև , որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

  • Չեչենական 4 ընդդիմադիր հեռուստաալիքներ հաղորդում են, որ Ռամզան Կադիրովի որդին` Ա…

    Չեչենական 4 ընդդիմադիր հեռուստաալիքներ հաղորդում են, որ Ռամզան Կադիրովի որդին` Ադամ Կադիրովը լուրջ ավտովթարի է ենթարկվել
    Նրանց խոսքով՝ նրա ավտոշարասյունը մեծ արագությամբ էր ընթանում, և մեքենաները սկսել էին բախվել միմյանց։ Աղբյուրները հայտնում են, որ Գրոզնին շրջափակված է, իսկ հիվանդանոցը՝ փակ։ Նիյսոյի խոսքով՝ Ադամը ծանր վիճակում է, նրան վերակենդանացնում են և պատրաստում Մոսկվա տեղափոխելու համար։

  • Կասեցվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» հեղուկ գազի վաճառքի գործու…

    Կասեցվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
    🔍 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐՏԲԵՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, թիվ 1) հայտնաբերվել են խախտումներ։
    📑 Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
    ⚖️ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
  • Քահանային սպառնացե՞լ են MakaryanNews-ի տեղեկություններով` Չարենցավանի եկեղեցու …

    ❗️Քահանային սպառնացե՞լ են MakaryanNews-ի տեղեկություններով` Չարենցավանի եկեղեցու հոգևոր հովիվ, մինչ այս Փաշինյանի դեմ միտինգների մասնակից տեր Համազասպ քահանա Հագեյանը ճնշումներին տուրք տալով է անցել Նիկոլ Փաշինյանի կողմն ու դեմ դուրս եկել Մայր Աթոռին և Վեհափառին:…

  • ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին մեկդ հուշեք, որ երազախափ չէ, երազախաբ է: Հա…

    ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին մեկդ հուշեք, որ երազախափ չէ, երազախաբ է: Հասկացանք` իր համար սեպտեմբերը սեկտեմբեր է, բայց հեչ պարտադիր չէ, որ երազախաբն էլ փ-ով գրվի))

  • Orange Fitness-ի VIP հանդերձարակից օգտվող Լևոն Քոչարյանին դու՞ր է գալիս այս պատկ…

    Orange Fitness-ի VIP հանդերձարակից օգտվող Լևոն Քոչարյանին դու՞ր է գալիս այս պատկերը
    Սա հարուստների սիրելի Orange Premium Fitness Club-ի VIP հանդերձարանն ու դրա լոգարանն է: Մարդիկ տարեկան 880 հազար դրամ են վճարում VIP փաթեթի համար, որ այսպիսի, մեղմ ասած, անմխիթար պայմաններում զգեստափոխվեն և լոգանք ընդունեն` քանդված պատերով, ժանգոտ սանտեխնիկայով:
    Նշենք, որ այս մարզասրահը պատկանում է նախկին պատգամավոր և խոշոր գործարար Հարություն Փամբուկյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` գործող պատգամավոր Լևոն Քոչարյանին: Նա, ի դեպ, ևս մարզվում է այստեղ և օգտվում հենց այս VIP հանդերձարանից:
    Հետաքրքիր է` Լևոն Քոչարյանին դու՞ր է գալիս այս վիճակը, այսպե՞ս է պատկերացնում էլիտար մարզասրահն ու դրա VIP հանդերձարանը, սա՞ է էլիտարի իր չափանիշը:
    Ի դեպ, Orange Premium Fitness Club-ի լողավազանն ու մարզասրահն` իր մարզասարքերով ևս, մեղմ ասած, հեռու են իր անվանը հարիր պրեմիում կոչվելուց` հնամաշ են և անշուք: Ճիշտ է, ասում են` իբր նորոգում են մարզասրահն` իր ենթակառուցվածքներով, կամ նորոգել են որոշ բաներ, բայց, ինչպես տեսնում ենք, բան չի փոխվել:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
  • Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան: Վերաքննիչ հակակոռուպցիոն դ…

    ‼️Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։