Category: Makaryan News

  • Վազգեն Սարգսյանի եղբայրը` մոլի նիկոլական Արամ Զավենիչը իր հոր հոգեհանգստի արարող…

    ❗️Վազգեն Սարգսյանի եղբայրը` մոլի նիկոլական Արամ Զավենիչը իր հոր հոգեհանգստի արարողությանը համբուրում է Գարեգին Բ-ի աջը։ Հեսա Նիկոլը քրեական գործով կպատժի Զավենիչին իրեն դավաճանելու և կաթողիկոսին «պրիզնատ» գալու համար 😀

  • Վսզգեն Սարգսյանի եղբայրը` մոլի նիկոլական Արամ Զավենիչը իր հոր հոգեհանգստի արարող…

    ❗️Վսզգեն Սարգսյանի եղբայրը` մոլի նիկոլական Արամ Զավենիչը իր հոր հոգեհանգստի արարողությանը համբուրում է Գարեգին Բ-ի աջը։
    Հեսա Նիկոլը քրեական գործով կպատժի Զավենիչին իրեն դավաճանելու և կաթողիկոսին «պրիզնատ» գալու համար 😀

  • Իշխան Սաղաթելյանը` քաղաքական դաշտի ամենալուրջ դերակատարներից Արման Թաթոյանի և Սո…

    Իշխան Սաղաթելյանը` քաղաքական դաշտի ամենալուրջ դերակատարներից Արման Թաթոյանի և Սուրեն Պետրոսյանի մասին))

  • Մահացել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռազմիկ ԶոհրաբյանըՆա ծնվել է 1950 թվականի …

    ▪️Մահացել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը
    Նա ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։
    1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։
    2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
    2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
    Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։
    Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00:

  • Չենք արել` ձեր ձեռքից չենք պրծնում, բա որ անեինք ինչ կանեիք. Սաղաթելյանը` պատգամ…

    Չենք արել` ձեր ձեռքից չենք պրծնում, բա որ անեինք ինչ կանեիք. Սաղաթելյանը` պատգամավորների ստացած 3 մլն պարգևավճարները սոցիալական ծրագրերի ուղղելու մասին

  • Խոշոր ավտովթար` ՆԳՆ շենքի մոտԲախվել են Mercedes Sprinter-ը, Voyah Free-ն և ևս եր…

    Խոշոր ավտովթար` ՆԳՆ շենքի մոտ
    Բախվել են Mercedes Sprinter-ը, Voyah Free-ն և ևս երկու մեքենա, որոնցից մեկը շրջվել է:

  • Իրանում իրավիճակը գնալով լարվում է ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել…

    ❗️Իրանում իրավիճակը գնալով լարվում է
    ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով այն ամերիկացի քաղաքացիներին, որոնք դեռ գտնվում են Իրանում, անհապաղ լքել երկիրը բոլոր հասանելի միջոցներով, նախընտրելիորեն ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։

  • Բոլորն իրենց պարտքն են համարում պահանջել, որ բոլորս մեր պարտքը համարենք դատապարտ…

    Բոլորն իրենց պարտքն են համարում պահանջել, որ բոլորս մեր պարտքը համարենք դատապարտել Սոլովյովի դուրս տվածները Հայաստան իբր զորք մտցնելու և երկրորդ Ուկրաինա դարձնելու մասին:
    OK, դատապարտում եմ, ախպեր, Սոլովյովը գլուխը պատին է տվել, պատն էլ` գլխով:
    Պրծա՞նք էս մի պարտքից էլ: 😛Դե, բարի գիշեր, ձեզ խաղաղ քուն և ոչ դատապարտելի երազներ😍
    #Կարևորը
    #Երազախաբ
    #Չլինեք

  • Դոնալդ Թրամփ անունով մեկը Ֆեյսբուքով հայ աղջկա է «կպցրել» ու գումար շորթել Կոտայ…

    Դոնալդ Թրամփ անունով մեկը Ֆեյսբուքով հայ աղջկա է «կպցրել» ու գումար շորթել 😀
    Կոտայքի մարզի բնակչուհի Ա. Լ.-ն ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել, որ 2024 թվի հոկտեմբերից ֆեյսբուքով շփվել է Դոնալդ Թրամփի հետ։ Շփման ընթացքում նա սկսել է սեր խոստովանել Ա. Լ.-ին ու խոստացել է գալ Հայաստան՝ ամուսնանալու իր հետ։ Վերջինս հավատալով նրան, 2025 թ.-ի հունվարից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում Դ. Թրամփի ուղարկած հաշվեհամարներին «Հայփոստի» միջոցով փոխանցել է $13.000, €15.000 ու 1.500.000 դրամ արժողությամբ հեռախոս։

  • Մեկ ուղեգիր ստանալը մեկ ժամ է տևում․ բյուրոկրատիա և խառնաշփոթ՝ ապահովագրական համ…

    Մեկ ուղեգիր ստանալը մեկ ժամ է տևում․ բյուրոկրատիա և խառնաշփոթ՝ ապահովագրական համակարգում

    Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այնպես են ներդրել, որ իսկակակն պատուհաս է դարձել բժիշկների համար։ Պոլիկլինիկաներում բժիշկներն իրենց բան ու գործը թողած՝ զբաղված են գրագրությամբ, թուղթ ու տվյալ լրացնելով։ Բյուրոկրատիան այնքան շատ է, որ մեկ անվճար հետազոտության ուղեգիր ստանալու համար այսօր մեզանից պահանջվեց ավելի քան մեկ ժամ և վազվզոց՝ կաբինետներով։
    Սկզբում բուժող բժիշկը մոտ 5 րոպե լրացրեց ուղեգիրը, հետո ուղարկեց կողքի կաբինետ՝ դա տպելու, տպելուց հետո մտանք վարիչի մոտ՝ ստորագրելու, հետո նորից եկանք բժշկի մոտ, որ մի հատ էլ ինքը ստորագրի, հետո գնացինք նորից կողքի սենյակ, որ այդ ստորագրածը մի հատ էլ սքանավորեն, հետո նորից՝ բժշկի մոտ, որ համակարգ մուտք անի կամ ինչ-որ այլ գործողություն, դրանից հետո նոր գնացինք մեկ այլ կաբինետ՝ ուղեգրերը հաստատող բժշկի մոտ, որ նա էլ հաստատի և վերջապես կարողանանք ուղեգրով գնալ մեր նախընտրած ԲԿ՝ հետազոտության։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չանցավ՝ հաստատող բժիշկը մեզանից առաջ մեկ այլ ուղեգրի վրա էր տանջվում, որովհետև այնքան շիլաշփոթ է տիրում համակարգում, որ շատ հարցեր դեռ պարզ չեն, բժիշկները չգիտեն՝ որ դեպքում ինչպես վարվել, ինչ լրացնել, որ վաղը պետությունը իրենց արածի մեջ մի սխալ չգտնի՝ դրանից բխող հետևանքներով։ Բժիշկները դժգոհում էին, որ իրենց բոն ուի գործը թողած՝ ժամերով թուղթ են լրացնում, համակարգում տվյալներ են մոիւտաքգրում, համակարգն էլ նորմալ չի աշխատում ու անընդհատ խնդիրներ է տալիս, զանգում են «Արմեդ»՝ այնտեղից էլ հստակ պատասխաններ չեն տալիս։
    Ու սա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսում էր բյուրոկրատիան ու գրագրությունը կրճատելու, պետական աշխատողների ժամանակը խնայելու մասին։ Հետաքրքիր է՝ Անահիտ Ավանեսյանն այսպե՞ս է պատկերացնում բժիշկների ժամանակը խնայելը, երբ մեկ ուղեգիր ստանալու համար մեկ ժամ է պահանջվում, ու բժիշկն էլ պացիենտին զննելու, բուժում գրելու ժամանակ ուղղակի չի ունենում։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    @MakaryanNews