Category: Makaryan News

  • Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրան…

    ⚡️Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
    Օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում:
    Օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել։ Ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին։
    Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան

  • Հուսով եմ`«հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի հաջորդ մամուլի խոսնակը լրագրությա…

    Հուսով եմ`«հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի հաջորդ մամուլի խոսնակը լրագրության հետ կապ ունեցող մեկը կլինի և, առհասարակ, Կարապետյանը իր թիմը կհամալրի քաղաքական և լրատվական նյուխ ունեցող այնպիսի խորհրդատուներով, որոնք «հաջորդ վարչապետին» ճիշտ խորհուրդներ կտան, թե ինչպես և երբ ասուլիս տալ, որ քաղաքականապես շահեկան լինի իր համար: Ոչ թե ասուլիսը նշանակել իր թիվ մեկ քաղաքական հակառակորդի ճեպազրույցի օրը` նույն ժամին, որ չլսի` ինչ է իր մասին խոսում, որ հետո կարողանա տեղին հակադարձել և շահած դուրս գալ:
    Հասկանում եմ, որ վերջին 6-7 ամիսներին բացառապես դուք եք օրակարգ թելադրում, բայց երկրի գործող ղեկավարը, կամ վարչապետը, ինչպես սիրում եք դուք նրան դիմել, դեռևս ինքն է, ու մարդիկ իր ասածներն են լսում նախ, թե ում մասին ինչ է ասում, հետո մյուսներինը:
    Դուք էլ եք իրեն լսում ու պարբերաբար նրան արձագանքում, ընդ որում` շատ դեպքերում անտեղի, հետևաբար, կարելի է սեփական օրակարգը ձևավորելուց առաջ մեկ-մեկ էլ լսել, թե ուրիշներն ինչ են ասում և հետևություններ անել: Առհասարակ, պետք է լսել ուղղակի այլ կարծիքներ, հատկապես օգտակար կարծիքներ:
    Իսկ թե ինչու եմ «հաջորդ վարչապետը» գրել չակերտների մեջ, այդ մասին հաջորդ դասին 😊
    🇦🇲 Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, բայց ՀԱԿ-ն առաջարկել է իր օրակարգը, մենք առաջարկել ենք մերը ու տեսել ենք, որ դրանք իրարից տարբերվում են։ Դրա համար համագործակցությունը չկայացավ։ Ընտրություններից առաջ շատ ուժեր գերագնահատում են իրենց հնա…

  • Քոչարյա՞նն է Ձեզ փող տվել, որ իրեն ռասկռուտկա անեք, թե՞ Դուք եք նրան փող տվել, ո…

    Քոչարյա՞նն է Ձեզ փող տվել, որ իրեն ռասկռուտկա անեք, թե՞ Դուք եք նրան փող տվել, որ մնա քաղաքականության մեջ, որ նրանով վախեցնեք մեզ, և ինչու՞ եք Տաշիրի Սամվելին անընդհատ անվանում Կալուգացի օլիգարխ
    Պուտինը տեղյա՞կ է, որ 30 տարի Հայաստանը ՌԴ կազմում է եղել. Փաշինյանը տեղյակ չէր Սասուն Միքայելյանի տարօրինակ հայտարարությունից https://youtube.com/shorts/tZNAC0COLBo?si=scyRjZF0Y440Mxh3

  • ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմ…

    ⚡️ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ՌԴ Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։
    Նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
    Հակակոռուպցիոն կոմիտե

  • Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, բայց ՀԱԿ-ն առաջարկել է իր օրակ…

    🇦🇲 Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, բայց ՀԱԿ-ն առաջարկել է իր օրակարգը, մենք առաջարկել ենք մերը ու տեսել ենք, որ դրանք իրարից տարբերվում են։ Դրա համար համագործակցությունը չկայացավ։ Ընտրություններից առաջ շատ ուժեր գերագնահատում են իրենց հնարավորությունները։
    Սամվել Կարապետյանը` ՀԱԿ-ի հետ չհամագորմակցելու մասին
    Սամվել Կարապետյանն այս պահին` Փաշինյանի ճեպազրույցին զուգահեռ, ասուլիս է տալիս հիմա https://www.youtube.com/live/dcB4LKO6uxg?si=LvMu3VM3qCYlOR2V

  • Սուրեն Պապիկյանի պահած բանակն է, որը կամուֆլյաժ հագած` գովերգում, իսկ իրականում`…

    Սուրեն Պապիկյանի պահած բանակն է, որը կամուֆլյաժ հագած` գովերգում, իսկ իրականում` ապականում են սրանք: Իսկ թե ով են սրանք` չմանրամասնեմ. Երևի Պապիկյանի ապագա գեներալներն են

  • Մայիսի 6-ին մեքենայում մահացած հայտնաբերվել է թուրքագետ, հայ-թուրքական հանդիպում…

    Մայիսի 6-ին մեքենայում մահացած հայտնաբերվել է թուրքագետ,
    հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը

  • Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը կարող էր նաև այսպես կոչվել․ «Տարիների ընթացքում կեր…

    Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը կարող էր նաև այսպես կոչվել․ «Տարիների ընթացքում կերտած «հրեշը»՝ ինչպես որ կա»
    Այս ամենի մեջ մասամբ ճշմարտություն կա, բայց մեծ մասամբ՝ չափազանցված է․ Քոչարյանն, իրականում, այնքան վախենալու չէ, որքան դա իրեն ներշնչել է Փաշինյանն ու փորձում է ներշնչել նաև մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, ինչը, թերևս, վիրավորական է՝ հինգ տարի շարունակ վախեցնել մեզ մի մարդու կերպարով, որը չկարողացավ «մասնակցել ու կրել»՝ ինչպես խոստացել էր, պարտվելուց հետո էլ իր թիմին չկարողացավ պաշտպանել իր հակառակորդների քացիներից, բռունցքներից և հայհոյանքներից՝ մինչ օրս դրանց որևէ արժանի պատասխան չտալով։
    Այն, որ Քոչարյանը տենչում է իշխանության գալ ոչ թե 5 տարի անց կրկին այս երկիրը Նիկոլից փրկելու «առաքելությամբ», այլ ավելի շատ Սերժ Սարգսյանից ու «Սերժին մերժելով» իրեն նստեցրած Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու համար, դա էլ է ակնհայտ իր վարքագծից։
    Մանրամասն` հոդվածում 👇
    https://makaryannews.am/9945.html?fbclid=IwZnRzaARokXZleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe6XYb_Fmhqirf6SBAikAwDAydX4QEky0SraI16RLicSmxboxaU6OD2zN2-JA_aem_QZjRthdKSnsZIuvFl8K5Vw

    Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմը կարող էր նաև այսպես կոչվել․ «Տարիների ընթացքում կերտած «հրեշը»՝ ինչպես որ կա»

    Ռոբերտ Քոչարյանի PR թիմը Քոչարյանի մասին մի փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել, որով փորձում են Քոչարյանին ներկայացնել լրիվ այլ կերպարի ներքո՝ կոտրելով տարիներ ի վեր նրա շուրջ ձևավորված կարծրատիպե…

  • Ինչու՞ պիտի բացառենք «Գյումրի-2» սցենարը, բայց ընդդիմության միասնական թեկնածուն …

    Ինչու՞ պիտի բացառենք «Գյումրի-2» սցենարը, բայց ընդդիմության միասնական թեկնածուն ո´չ Ռոբերտ Քոչարյանն է, ո´չ Սամվել Կարապետյանն է, ո´չ Գագիկ Ծառուկյանն է. Մարտուն Գրիգորյան
    https://youtu.be/iU-f_sZbhAE?si=s03Qr-9Dy2kz_a1K

    Ինչու՞ պիտի բացառենք «Գյումրի-2» սցենարը. Մարտուն Գրիգորյան

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Գյումրեցին միամիտ չէ և լավ գիտակցում է` Մակրոնի այցը ինչ նպատակ ուներ. Մարտուն Գ…

    Գյումրեցին միամիտ չէ և լավ գիտակցում է` Մակրոնի այցը ինչ նպատակ ուներ. Մարտուն Գրիգորյան