Category: Makaryan News

  • Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Սամվել Կարապետյանի խափ…

    ❗️Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը ու պահանջում է կրկին կալանքի տանել նրան։
    Էդպես լավ չի, տիկին դատախազ, միանգամից կախաղան հանեք կամ ուղարկեք Բաքու, թող բոլորի աչքից հեռու և ձերոնց հսկողության ներքո նստի, որ ավելի վատ պայմաններ լինեն, թե չէ ԱԱԾ մեկուսարանում երբեմն լավ են վերաբերվում էս մարդուն, ինչը ձեզ դուր չի գալիս: Դե, Դուք ավելի սառը ու երկաթյա վերաբերմունք եք նապընտրում:

  • Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միա…

    Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:
    Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:
    Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:
    Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին:
    Տիգրան Աբրահամյան

  • 94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյան…

    ⬛️ 94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
    Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին, ժամը 17. 00-ին։

  • Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի։Associated Press…

    Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի։
    Associated Press

  • Մեր առաջին քայլերից մեկը լինելու է, որ այդ մարդիկ շանս ստանան իրենց վարորդական ի…

    Մեր առաջին քայլերից մեկը լինելու է, որ այդ մարդիկ շանս ստանան իրենց վարորդական իրավունքները վերականգնել. Նարեկ Կարապետյան

  • «Ով մեզ ասում է տիրադավ, նա հայրենավաճառ է», իսկ Վանեցյանը, եթե գիտեր մեր վրա ին…

    «Ով մեզ ասում է տիրադավ, նա հայրենավաճառ է», իսկ Վանեցյանը, եթե գիտեր մեր վրա ինչ կոմպրոմատներ կային, թող ժամանակին ինքը զբաղվեր. Գևորգ տիրադավ Սարոյան (Մասիսի Դավոյի տան տերտեր)
    Բա, պարոն Վանեցյան, ու Դուք սրան պաշտպանում էիք, սրա հետ ընկերություն էիք անում, սրան կանչում էիք, որ Մասիսում ձեր կուսակցության գրասենյակը օրհնի, ու դա նկարում հպարտությամբ տարածում էիք:
    Հիմա՞ էլ եք հպարտ, որ Ձեր գրասենյակը սրա նման տիրադավն է օրհնել: Իսկ կարո՞ղ է նոր` ոչ տիրադավ եպիսկոպոս գտնեք, որ Ձեր երբեմնի սիրելի «սրբազանի» օրհնած գրասենյակը մի հատ վերասրբագործի ու նորից օրհնի:
    Ու ճիշտ ա ասում Ձեր մտերիմ տիրադավը, բան գիտեիք` ժամանակին զբաղվեիք, ոչ թե կանչեիք գրասենյակ օծելու, հետո հայտարարեիք, թե կոմպրոմատներ կան իրենց վրա: Բա ԱԱԾ տնօրեն եք եղել, չգիտեի՞ք` սրանցից ով ինչ «կենդանի» է, ով ինչ է շնչում, ում տակ ինչ քաք կա: Թե՞ գիտեիք ու ձայն չէիք հանում: Իսկ ինչու՞ ձայն չէիք հանում, որ հետո սրանց կանչեիք Ձեր գրասնեյակը օրհնելու՞, թե՞ ընտրություններին ձեզ համար ձայն ապահովելու:
    Այ հիմա հաստատ լիքը ձեն կբերի ձեզ այս տիրադավը, որը փողոցային ոճով աբառոդկա է ֆռում` Ձեզ ու բոլորիս հայրենավաճառ ասելով:
    Իմ կողմից ասեմ` ղալլաթ է անում: Կարող եք մի բան էլ Ձեր կողմից ասել, պարոն Վանեցյան:

  • Գևորգ Պապոյանը սուտ է խոսում, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտնում են հոսանքի սակագնի…

    Գևորգ Պապոյանը սուտ է խոսում, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտնում են հոսանքի սակագնի մեջ. Ալիկ Ալեքսանյան
    Հ.Գ. Տեսնես Պապոյանը որպես նախկին ՀՀԿ-ակա՞ն է էսքան շատ սուտ խոսում, թե՞ որպես գործող նիկոլական 😀

  • Վերջապես վերջ «ռոբասերժական» դարաշրջանին, այսուհետ էլ չեն լինի UU 001 համարները …

    Վերջապես վերջ «ռոբասերժական» դարաշրջանին, այսուհետ էլ չեն լինի UU 001 համարները 😀😀😀
    Ի դեպ, եթե էս Lexus-ի վրա էս համարներն ա փակցրած, բա էն Mercedes-ի վրա ի՞նչ համար ա, էլի նու՞յնը: Այսինքն` օրենքի խախտումով երկու զույգ նույն համարի՞ց եք տպել, թե ամեն անգամ սրա վրայից հանում տեղափոխում եք նրա վրա:

  • Նիկոլի կոնտինգենտն է` էն «ուղտերի երթի» մասնակիցներից, հիմա էլ Մասիս են գնացել` …

    Նիկոլի կոնտինգենտն է` էն «ուղտերի երթի» մասնակիցներից, հիմա էլ Մասիս են գնացել` մասնակցելու 😀
    -Եկել ենք մոմ վառենք, բհաաաա՜,-բհացականչեց նրանցից մեկը 😜

  • Սա Mercedes GLE 43 Coupe է, որը վաճառվում է, ու գիտե՞ք` ում մեքենան է: Ճիշտ կռահ…

    Սա Mercedes GLE 43 Coupe է, որը վաճառվում է, ու գիտե՞ք` ում մեքենան է: Ճիշտ կռահեցիք` ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ-ի ու ՀԺ-ի հաշվապահ Արուսյակ Մանավազյանի: Ինքը ՔՊ-ին նախկինում` թերթի միջոցով, հիմա` կուսակցության միջոցով մուծված բազմաթիվ օլիգարխների փողերը հաշվողն է:
    Ու էսօր միջնորդի միջոցով վաճառում է իր շքեղ, սպորտային ամենագնացը, արժեքը` 50.000 $:
    Գովազդող աղջիկն էլ հպարտությամբ ասում է. «Պատգամավորի մեքենա եմ բերել, կռահեք` ում մեքենան է»: Տակն էլ քոմենթներում գրել են` ուրեմն չարժի առնել)))
    Ու էս 50 հազարանոց մեքենան տիկին Արուսը վաճառում է, որ, հավանաբար, սրա նորը ու ավելի լավը գնի, թե չէ հազիվ թե վաճառի, որ պարտքերը տա, տան վարձը մուծի կամ հիփոթեքը փակի:
    Սրանցից շատերը, որ մինչև 2018 թիվը Գազելի դեմը նստում ուրախանում էին, իսկ որոշներն անգամ էդ Գազելով եթևեկելու փող չունեին, էն հայտնի ալկագոլիկներն էլ փաբերում նիսյա էին հարբում, էսօր տասնյակ հազարավոր դոլարների մեքենաներ ու տներ են ձեռք բերել, բայց դեռ նախկինների թալանից են բարբաջում:
    Հ.Գ. Ճիշտ էր ասում «Էրատո» ջոկատի հրամանատար, խրոխտ հայուհի տիկին Աննան 2018-ին, գործուղումներից մեկի ժամանակ. «Հիմա մեր հերթն է»:
    #Վայելեք
    #Ձեր_ընտրածը
    #Զոմբիներ