Category: Makaryan News

  • 94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյան…

    ⬛️ 94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
    Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում հունվարի 13-ին, ժամը 17. 00-ին։

  • Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի։Associated Press…

    Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 116-ի։
    Associated Press

  • Մեր առաջին քայլերից մեկը լինելու է, որ այդ մարդիկ շանս ստանան իրենց վարորդական ի…

    Մեր առաջին քայլերից մեկը լինելու է, որ այդ մարդիկ շանս ստանան իրենց վարորդական իրավունքները վերականգնել. Նարեկ Կարապետյան

  • «Ով մեզ ասում է տիրադավ, նա հայրենավաճառ է», իսկ Վանեցյանը, եթե գիտեր մեր վրա ին…

    «Ով մեզ ասում է տիրադավ, նա հայրենավաճառ է», իսկ Վանեցյանը, եթե գիտեր մեր վրա ինչ կոմպրոմատներ կային, թող ժամանակին ինքը զբաղվեր. Գևորգ տիրադավ Սարոյան (Մասիսի Դավոյի տան տերտեր)
    Բա, պարոն Վանեցյան, ու Դուք սրան պաշտպանում էիք, սրա հետ ընկերություն էիք անում, սրան կանչում էիք, որ Մասիսում ձեր կուսակցության գրասենյակը օրհնի, ու դա նկարում հպարտությամբ տարածում էիք:
    Հիմա՞ էլ եք հպարտ, որ Ձեր գրասենյակը սրա նման տիրադավն է օրհնել: Իսկ կարո՞ղ է նոր` ոչ տիրադավ եպիսկոպոս գտնեք, որ Ձեր երբեմնի սիրելի «սրբազանի» օրհնած գրասենյակը մի հատ վերասրբագործի ու նորից օրհնի:
    Ու ճիշտ ա ասում Ձեր մտերիմ տիրադավը, բան գիտեիք` ժամանակին զբաղվեիք, ոչ թե կանչեիք գրասենյակ օծելու, հետո հայտարարեիք, թե կոմպրոմատներ կան իրենց վրա: Բա ԱԱԾ տնօրեն եք եղել, չգիտեի՞ք` սրանցից ով ինչ «կենդանի» է, ով ինչ է շնչում, ում տակ ինչ քաք կա: Թե՞ գիտեիք ու ձայն չէիք հանում: Իսկ ինչու՞ ձայն չէիք հանում, որ հետո սրանց կանչեիք Ձեր գրասնեյակը օրհնելու՞, թե՞ ընտրություններին ձեզ համար ձայն ապահովելու:
    Այ հիմա հաստատ լիքը ձեն կբերի ձեզ այս տիրադավը, որը փողոցային ոճով աբառոդկա է ֆռում` Ձեզ ու բոլորիս հայրենավաճառ ասելով:
    Իմ կողմից ասեմ` ղալլաթ է անում: Կարող եք մի բան էլ Ձեր կողմից ասել, պարոն Վանեցյան:

  • Գևորգ Պապոյանը սուտ է խոսում, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտնում են հոսանքի սակագնի…

    Գևորգ Պապոյանը սուտ է խոսում, թե ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտնում են հոսանքի սակագնի մեջ. Ալիկ Ալեքսանյան
    Հ.Գ. Տեսնես Պապոյանը որպես նախկին ՀՀԿ-ակա՞ն է էսքան շատ սուտ խոսում, թե՞ որպես գործող նիկոլական 😀

  • Վերջապես վերջ «ռոբասերժական» դարաշրջանին, այսուհետ էլ չեն լինի UU 001 համարները …

    Վերջապես վերջ «ռոբասերժական» դարաշրջանին, այսուհետ էլ չեն լինի UU 001 համարները 😀😀😀
    Ի դեպ, եթե էս Lexus-ի վրա էս համարներն ա փակցրած, բա էն Mercedes-ի վրա ի՞նչ համար ա, էլի նու՞յնը: Այսինքն` օրենքի խախտումով երկու զույգ նույն համարի՞ց եք տպել, թե ամեն անգամ սրա վրայից հանում տեղափոխում եք նրա վրա:

  • Նիկոլի կոնտինգենտն է` էն «ուղտերի երթի» մասնակիցներից, հիմա էլ Մասիս են գնացել` …

    Նիկոլի կոնտինգենտն է` էն «ուղտերի երթի» մասնակիցներից, հիմա էլ Մասիս են գնացել` մասնակցելու 😀
    -Եկել ենք մոմ վառենք, բհաաաա՜,-բհացականչեց նրանցից մեկը 😜

  • Սա Mercedes GLE 43 Coupe է, որը վաճառվում է, ու գիտե՞ք` ում մեքենան է: Ճիշտ կռահ…

    Սա Mercedes GLE 43 Coupe է, որը վաճառվում է, ու գիտե՞ք` ում մեքենան է: Ճիշտ կռահեցիք` ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ-ի ու ՀԺ-ի հաշվապահ Արուսյակ Մանավազյանի: Ինքը ՔՊ-ին նախկինում` թերթի միջոցով, հիմա` կուսակցության միջոցով մուծված բազմաթիվ օլիգարխների փողերը հաշվողն է:
    Ու էսօր միջնորդի միջոցով վաճառում է իր շքեղ, սպորտային ամենագնացը, արժեքը` 50.000 $:
    Գովազդող աղջիկն էլ հպարտությամբ ասում է. «Պատգամավորի մեքենա եմ բերել, կռահեք` ում մեքենան է»: Տակն էլ քոմենթներում գրել են` ուրեմն չարժի առնել)))
    Ու էս 50 հազարանոց մեքենան տիկին Արուսը վաճառում է, որ, հավանաբար, սրա նորը ու ավելի լավը գնի, թե չէ հազիվ թե վաճառի, որ պարտքերը տա, տան վարձը մուծի կամ հիփոթեքը փակի:
    Սրանցից շատերը, որ մինչև 2018 թիվը Գազելի դեմը նստում ուրախանում էին, իսկ որոշներն անգամ էդ Գազելով եթևեկելու փող չունեին, էն հայտնի ալկագոլիկներն էլ փաբերում նիսյա էին հարբում, էսօր տասնյակ հազարավոր դոլարների մեքենաներ ու տներ են ձեռք բերել, բայց դեռ նախկինների թալանից են բարբաջում:
    Հ.Գ. Ճիշտ էր ասում «Էրատո» ջոկատի հրամանատար, խրոխտ հայուհի տիկին Աննան 2018-ին, գործուղումներից մեկի ժամանակ. «Հիմա մեր հերթն է»:
    #Վայելեք
    #Ձեր_ընտրածը
    #Զոմբիներ

  • Այսօր և վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակԱռաջիկա գիշերը…

    Այսօր և վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
    Առաջիկա գիշերը և վաղն առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Մինչև ե՞րբ են ընդդիմադիրները Նիկոլի մեղադրանքներին երկար-բարակ ու միապաղաղ ասուլ…

    ⚡️Մինչև ե՞րբ են ընդդիմադիրները Նիկոլի մեղադրանքներին երկար-բարակ ու միապաղաղ ասուլիսներով հակադարձելու և փորձելու հանրությանը անհույս դարձի բերել, այս դեպքում` «Մեր ձևովը»:
    Կամ էդ ինչպե՞ս են որոշել, որ Սամվել Կարապետյանի ռեյտինգը այնքան է բարձրացել, որ իշխանությունը սկսել է վախենալ այդ ռեյտինգից: Մի տեսակ նույն սցենարն է, կարծես, կրկնվում, ինչ 2021-ին էր, երբ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ամեն օր իրենք իրենց ու հանրությանը ներշնչում էին, թե Քոչարյանն այնքան հզոր առաջնորդ է, այնքան բարձր ռեյտինգ ունի, որ Նիկոլն ու իր թիմը դրանից սարսափում են ուղղակի: Վերջում, իհարկե, դառը ֆիասկո ապրեցին` տեսնելով ընտրությունների արդյունքները:
    Հիմա «Մեր ձևովը» պետք է ամեն ինչ անի, որ նույն ֆիասկոն ինքն ու իրեն հավատացողները չապրեն, բայց, ավաղ, կարծես թե նույն տեխնոլոգիաներով ու նույն սցենարով են շարժվում, ինչը լավ չէ:
    Փոխեք ձեր ոճն ու «հանցավոր» ինքնավստահությունը և փորձեք առերեսվել իրականության հեը հիմա, որ կարողանաք հետո ավելի հեշտությամբ փոխել այդ իրականությանը, ոչ թե ընտրություններից հետո նորից մեղավորներ փնտրեք ժողովրդի շրջանում:
    Սխա՞լ եմ ասում, պարոն Ղազինյան)