Category: Makaryan News

  • Չարենցավանի եկեղեցու քահանա, Տեր Համազասպ Հագեյանը հայտարարել է, որ միանում է Հա…

    Չարենցավանի եկեղեցու քահանա, Տեր Համազասպ Հագեյանը հայտարարել է, որ միանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգումների» պահանջին։
    Բարեներոգումների պահանջը ո՞րն ա, Աստծուն թողել ու Նիկոլի՞ն ես միացել, հա՞, Մարգար: Հասկացանք` Կոտայքի թեմի առաջնորդ, էն խիստ կուսակրոն Առաքել «սրբազանը», նույն ինքը` Արգիշտի Քյարամյանի հայր պարոն Էլբեկը ստիպել է, որ դեմ գնաս քո սկզբունքներին, քո ներսում եղած իրական արժեքներին, որոնց ես գոնե ծանոթ եմ, քանզի չես իմացել երևի` ինչ պատասխան պիտի տաս քո թեմի առաջնորդին, բա քո տեր Աստծուն ի՞նչ ես պատասխանելու, դա մտածե՞լ ես: Հը՞, տեր հայր: Չէ՞ որ քո դեմ հազիվ թե կոմպրոմատ ունենային, ի՞նչն է ստիպել քեզ այս քայլին գնալ, հատկապես, որ լավ գիտեմ` հոգու խորքում ինքդ էլ դեմ ես էս ամեն ինչին:
    Փաստորեն, չհասցրեցի քեզ փրկել: Հուսանք` դեռ շատ ուշ չէ:

  • Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջ…

    Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։
    Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
    Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
    Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Մի խումբ քահանաներ անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն…

    ‼️Մի խումբ քահանաներ անվերապահ հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին
    Այս մասին հայտարարություն են տարածել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, Զարեհ քահանա Աշուրյանը, Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը և մի խումբ այլ քահանաներ

  • Չարենցավանում ճանապարհների վիճակը ահավոր է. նույնիսկ կառավարությունից էին զանգել…

    Չարենցավանում ճանապարհների վիճակը ահավոր է. նույնիսկ կառավարությունից էին զանգել բողոքում
    Նորից ձմռան կեսին շատ անսպասելի ձյուն տեղաց հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` Չարենցավանում, ու նորից մեր քաղաքի փողոցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Այնքան անմխիթար, որ նույնիսկ կառավարությունից էին ինձ զանգել ու ասում` ձեր քաղաքի ճանապարհներն ինչու՞ չեն մաքրում, ինչու՞ աղ ու ավազ շաղ տված չէ, մեկը չկա՞, որ բարձրաձայնի, քաղաքապետարանին բզի, որ նորմալ աշխատեն:
    Ու ճիշտ են ասում, պարոն Շահգալդյան, կարո՞ղ ա` մի բան անեք, մի բան լինի, թե՞ բան չեք անում, որ ուրիշ բան լինի, ասենք` վթար: Սպանությունները քիչ են, հիմա էլ ավտովթարներով ու վատ ճանապարհներո՞վ եք ուզում Չարենցավանի անունը հանել:
    Էն, որ ամբողջ երկրում ու հատկապես Չարենցավանում ոստիկանությունը նորմալ չի աշխատում` դա տեսնում ենք ու դրա պատճառներն այլ տեղ են թաքնված: Բա քաղաքապետարանին ու Կոմունալին ի՞նչն է խանգարում, որ նորմալ չեք աշխատում, հը՞ պարոն քաղաքապետ: Թե՞ որոշել եք ոստիկանությունից հետ չմնալ, որ վատ աշխատանքի մեդալը ձեզ հասնի:
    Մի խոսքով` մաքրեք էս ճամփեքը, թե չէ արդեն իմ վրա է խոսակցություն գալիս: 🙂
    Հ.Գ. Որ բոլոր փողոցներն ու բակերը մաքրեք, վերջացնեք, ամենավերջում մեր բակ էլ կգաք, էստեղ էլ են մարդիկ ապրում, էն էլ` ահագին շատ, ու աղբատար մեքենան էլ չի կարողանում գալ աղբը տանելու:

  • Ուժեղացված ծառայություն` Չարենցավանում. պարեկները սահմանազատել են սպանության վայ…

    Ուժեղացված ծառայություն` Չարենցավանում. պարեկները սահմանազատել են սպանության վայրը

  • Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 2 վիրավոր MakaryanNews-ի տեղեկությու…

    ❗️Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 2 վիրավոր MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ: Մենք տեղեկացանք, որ Վիճաբանության մասնակից մի…

  • Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավորMakaryanNews-ի տեղեկությունն…

    ❗️Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

    MakaryanNews-ի տեղեկություններով` այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ:
    Մենք տեղեկացանք, որ Վիճաբանության մասնակից երկու երիտասարդ սուր կտրող-ծակող առարկաներով են հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով երկուսն էլ տեղափոխվել են «Չարենցավան» ԲԿ: Նրանցից մեկը, սակայն, դեռ վիրահատարան չհասած` մահացել է, իսկ մյուսը վիրավոր է` ոչ ծանր վնասվածքներով:
    Մենք տեղեկացանք նաև, որ վիավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է:
    Տարզանը, ի դեպ, մինչև վերջերս տնային կալանքի մեջ էր գտնվում:
    ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
    Նշենք, որ վերջին շրջանում Չարենցավանը ասես կրիմինալ քաղաքի է վերածվել, ինչ-որ շրջանակներ ու ընկերախմբեր պարբերաբար վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ են հայտնվում, որոնք երբեմն ավարտվում են ողբերգությամբ, և իրավապահ մարմինները, փաստորեն, չեն կարողանում զսպել այդ անձանց կամ նրանց հովանավորողներին, որ քաղաքում դադարեն թշնամանքն ու սպանությունները:

  • Ժամը 16:00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլի…

    ❄️Ժամը 16:00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • Ծեծել են 16 համարի ավտոբուսի վարորդինՏեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմա…

    Ծեծել են 16 համարի ավտոբուսի վարորդին
    Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։
    «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։

  • Իմ կարծիքով` այո, Ռոմանոս Պետրոսյանը ստել է. Դավիթ Ղազինյանը` հոսանքազրկումների …

    Իմ կարծիքով` այո, Ռոմանոս Պետրոսյանը ստել է. Դավիթ Ղազինյանը` հոսանքազրկումների վիճակագրության մասին