Category: Makaryan News

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին…

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:
    Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։
    Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:
    Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։
    Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։
    Ամեն հայի սրտից բխած,
    Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
    Երկար կյանք տուր Հայրապետին,
    Երկար օրեր Հայոց Հոր.
    Տեր, անսասան պահիր դու միշտ
    Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:
    Արթուր Վանեցյան

  • Մայր Աթոռը գրոհելու, կաթողիկոսի ձեռքից գահը խլելու և եկեղեցու դեմ արշավանքի նոր …

    Մայր Աթոռը գրոհելու, կաթողիկոսի ձեռքից գահը խլելու և եկեղեցու դեմ արշավանքի նոր պլան` տիրադավ եպիսկոպոսների ու իրենց տեր Նիկոլի կողմից

  • Կյանքը բդի և բլինչիկի արանքում Էս ինքն ա գրել, ես չեմ գրել)) Իսկ գիտե՞ք` ինքը ով…

    Կյանքը բդի և բլինչիկի արանքում 🤩
    Էս ինքն ա գրել, ես չեմ գրել)) Իսկ գիտե՞ք` ինքը ով ա… ոնց թե չգիտեք, Արուսյակ Ջուլհակյանն է` պատգամավոր, բնականաբար` ՔՊ-ից 😀
    Բարի գիշեր, բդի ու բլինչիկի, նախկինների ու ներկաների, երբեմն լիֆտով 3-րդ ու 4-րդ հարկերի արանքում մնացած իմ սիրելի հետևորդներ 😜

  • «Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել Ա…

    «Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել
    Առողջապահության նախարարությունից քաղաքացիներն այս օրերին նամակ են ստանում, որ Դուք 65+ տարիքի եք և ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա հունվարի 1-ից կընդգրկվեք Առողջապահության ապահովագրության համակարգ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներբեռնել Armed eHealth հավելվածն ու գրանցվել համակարգում:
    Նախ հարց է առաջանում` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստա՞հ է, որ 65+ տարիքի բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոն և դրանից այնպես վարժ են օգտվում, որ կարող են ինքնուրույն գտնել, ապա ներբեռնել այդ հավելվածն ու այնտեղ գրանցվել: Տրամաբանական է, չէ՞, որ այդ տարիքի շատ քաղաքացիներ առանց օգնության դժվար կարողանան այդ համակարգում գրանցվել:
    Երկրորդ, Անահիտ Ավանեսյանն ինքը փորձե՞լ է գրանցվել այդ համակարգում, արդյոք ստացվե՞լ է դա իր մոտ կամ տեղյա՞կ է, որ համակարգը նորմալ չի գործում, և, օրինակ, ոչ մի կերպ չի հաջողվում դեմքի, հայացքի միջոցով անձի նույնականացում անցնել, անընդհատ նույն հրահանգներն է տալիս ու չի կարողանում նույնականացնել:
    Դեռ մի կողմ թողնեն, որ այս համակարգը դեռ չգործարկած` բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում, և չի բացառվում` ինչպես ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարումը տապալեց, այնպես էլ առողջության ապաըովագրության համակարգը Անահիտ Ավանեսյանը տապալի կամ «գցի ոտքերին»: Բայց նույնիսկ, եթե Ավանեսյանը ժամացույցի պես աշխատող ճշգրիտ համակարգ է ներդրել, պետք է գոնե ապահովի դրանից օգտվելու մատչելիություն և հասանելիություն, որը գոնե մենք մեր սեփական փորձով չենք տեսնում:

  • Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանա…

    ♥️Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։

  • Մադուրուն և նրա կինը P.Diddy-ի հետ պահվում են նույն մեկուսարանումԼրիվ մեր ԱԱԾ պա…

    Մադուրուն և նրա կինը P.Diddy-ի հետ պահվում են նույն մեկուսարանում
    Լրիվ մեր ԱԱԾ պադվալն ա` հայտնիներով հավաքվել են😀

  • Հունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչեւ …

    🌞🌤️Հունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչեւ 20 աստիճանով. Գագիկ Սուրենյան
    «Շատ լավ լուր։ Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից թաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ կբարձրանա 17-ից 20 աստիճանով»,- նշել է նա։

  • Մադուրուն ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք` Բրուքլինի մեկուսարան…

    Մադուրուն ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք` Բրուքլինի մեկուսարան

  • Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան «Երբ…

    Եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան 😀 «Երբ փոքր էի, հիշում եմ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:…

  • Մադուրուն ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք…

    Մադուրուն ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք