Category: Makaryan News

  • Մակրոնը` հայ գերիների վերադարձի մասին. «Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկ…

    ❗️Մակրոնը` հայ գերիների վերադարձի մասին.
    «Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք` մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ և օգնել»,-MakaryanNews-ի և NEWS.am-ի հետ կարճ զրույցում ասաց Ֆրանսիայի նախագահը:
    Նա նաև հավելեց, որ վաղը Փաշինյանի հետ ևս այդ հարցը քննարկելու է:

  • Էմանուել Մակրոնը զբոսնում է Երևանի կենտրոնումՆա հընթացս պատասխանեց նաև MakaryanN…

    Էմանուել Մակրոնը զբոսնում է Երևանի կենտրոնում
    Նա հընթացս պատասխանեց նաև MakaryanNews-ի հարցերին
    https://www.facebook.com/share/v/1B12YN2gcT/?mibextid=wwXIfr

  • Մակրոնի շարասյունը` շտապօգնության մեքենայի ուղեկցությամբ, եկավ «Ալեքսանդր» հյուր…

    Մակրոնի շարասյունը` շտապօգնության մեքենայի ուղեկցությամբ, եկավ «Ալեքսանդր» հյուրանոց
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Երևան Պետական այցով Հայաստան ժամանած Մակրոնին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը…

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց ԵրևանՊետական այցով Հայաստան ժամանած Մ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Երևան
    Պետական այցով Հայաստան ժամանած Մակրոնին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

  • Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառում…

    Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։
     
    Մասնավորապես, մայիսի 3-ին
     
    ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
     
    Ժամը 18:00-20:00 փակ կլինի 
    Լեոից-Ձորափ հատվածը
     
    Ժամը 18:00-19:30-ը փակ կլինեն 
     
    Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․
     
    Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
     
    Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
     
    Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
     
    Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է
     
    Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
     
    Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
     
    Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու 
     
    Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
     
    Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
     
    Ժամը 7:00-10:30-ն փակ են լինելու նաև
     
    Հանրապետության հրապարակը,
     
    Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
     
    Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
     
    Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
     
    Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
     
    Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
     
    Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-12:00-ն փակ են լինելու 
     
    Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
     
    Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
     
    Աթենքի փողոցը,
     
    Ծիծեռնակաբերդի խճուղին,
     
    Մաշտոցի պողոտան,
     
    Սայաթ-Նովայի պողոտան,
     
    Աբովյան փողոցը,
     
    Բաղրամյան փողոցը:
     
    Ժամը 16:30-17:30-ը երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
     
    Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: 
     

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ:…

    🇦🇲🇽🇰 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանեց Holiday Inn հյուրանոց. նրան ուղեկցում է…

    Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանեց Holiday Inn հյուրանոց. նրան ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին սպասարկող զրահապատ Lexus-ը

  • Զելենսկու կեցավայրը նաև վարժեցրած շներով են հսկումՆշենք, որ Ուկրաինայի նախագահը …

    Զելենսկու կեցավայրը նաև վարժեցրած շներով են հսկում
    Նշենք, որ Ուկրաինայի նախագահը հանգրվանել է Հովիկ Աբրահամյանին պատկանող National հյուրանոցում, մեքենան էլ այս պահին հյուրանոցի պարկինգում է, ուր կողմնակի անձ թույլ չեն տալիս մտնել

  • Զելենսկու կորտեժը սլանում է Իսակովի պողոտայով Զելենսկին ժամանեց Երևան. նրան դիմա…

    Զելենսկու կորտեժը սլանում է Իսակովի պողոտայով
    🇺🇦Զելենսկին ժամանեց Երևան. նրան դիմավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը https://youtube.com/shorts/AKiOHqb-4Y4?si=4Pb3I0IxCYJ_qlcl