Category: Makaryan News

  • Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղ…

    Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով. Սոս Հակոբյան
    Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք Արմավիր քկհ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին:
    Մեր ընկերոջ «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում:
    Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով
    Հատուկ կերպով ողջունում էր բոլոր քաղբանտարկյալներին և իրենց ընտանիքի անդամներին՝ լինելով դժվարության մեջ գտնվող քաղաքական հայի կողքին, ով գործում է հանուն արժանապատիվ և հզոր Հայաստանի Հանրապետության:

  • Տարեկան 8 անգամից ավելի վատանալ չկա Առողջապահության համընդհանուր ապահովագրության…

    🏥Տարեկան 8 անգամից ավելի վատանալ չկա 😜
    Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Մյուս դեպքերում ամեն այցը կլինի վճարովի` 10-15 հազար դրամ:
    Այսինքն` 8 անգամից ավել չեք կարող անվճար վատանալ, եթե ճնշման խնդիր ունես, օրինակ, կարող ես 15 հազար վճարել ու արխային վատանալ, իսկ եթե փող չունես, ճնշմանդ պիտի խնդրես` 8 անգամից ավելի չբարձրանա, ինչը ամիսը մի անգամ էլ չի անում: 😀

  • Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սի…

    Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։
    Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
    Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։
    Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Պարոն Ռոմանո՞ս, էս չլինի՞ ճգնաժամ ա մոտդ, կարո՞ղ ա գցել ես ոտքերիդ ու չես կարողա…

    Պարոն Ռոմանո՞ս, էս չլինի՞ ճգնաժամ ա մոտդ, կարո՞ղ ա գցել ես ոտքերիդ ու չես կարողանում քո պոպուլիստական կառավարման տակից դուրս գալ Բա մեծ-մեծ խոսում էիր, թե ՀԷՑ-ը նախկին ղեկավարները չէին կարողանում կառավարել, դու եկել ես, որ լավ կառավարես` էլ անջատումներ չլինեն…

  • 12-ը խփելուն պես` շքեղ հրավառություն և դրոնների շոու է եղել Հանրապետության հրապա…

    12-ը խփելուն պես` շքեղ հրավառություն և դրոնների շոու է եղել Հանրապետության հրապարակում

  • Նիկոլի ելույթը TV-ներից չցուցադրեցին միայն 5-րդ ալիքն ու Երկիր մեդիան: Բրավո´ իր…

    Նիկոլի ելույթը TV-ներից չցուցադրեցին միայն 5-րդ ալիքն ու Երկիր մեդիան: Բրավո´ իրենց:
    Իսկ, օրինակ, Հ2-ն ու «Կենտրոնը» Հ1-ին ու Free News-ին հավասար ցուցադրեցին «ազգակործան պատուհասի» ելույթը: Երևի Քոչարյանն ու Ծառուկյանը զենքը դրել են թողարկիչների գլխներին ու ասել` անպայման կցուցադրեք մեր երկիրը կործանող էն «մեծարգո վարչապետի» ելույթը, թե չէ` գլխից կխփենք, իրենք էլ ստիպված ցուցադրել են, թե չէ հաստատ ցույց չէին տա:
    Կործանում էր, չէ՞, մեր երկիրը, թե՞ էլ չէ:
    Դե, քանի չի կործանել, Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ 🥳

  • Էջմիածնում լույս չկա, քաղաքի կեսը հոսանքազրկված է Պատճառը, նախնական տեղեկությամ…

    ⚡️Էջմիածնում լույս չկա, քաղաքի կեսը հոսանքազրկված է Պատճառը, նախնական տեղեկությամբ, հոսանքալարերի ծանրաբեռնվածությունն է ու կարճ միացումը, որը հանգեցրել է վթարի: Ամանորի շեմին ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած հիմնարկում արդեն որերորդ խոշոր վթարն է…

  • Հետաքրքիր է` էս տարի ո՞ր թունդ ընդդիմադիր լրատվականներն են մարդա մեկի «ուղերձը» …

    Հետաքրքիր է` էս տարի ո՞ր թունդ ընդդիմադիր լրատվականներն են մարդա մեկի «ուղերձը» ցուցադրելու կամ կայքում հրապարակելու`վրան մեծ տառերով դրա պաշտոնն ու անունը գրած:
    Նախորդ տարիներին, հիշում եմ, TV-ներից «Երկիր մեդիան» էր, որ ցույց չէր տալիս ու գուցե էլի ևս մեկը, կայքերից էլ` երևի միայն «Մեդիահաբը» ու էլի մի երկուսը` ոչ ավելին:
    Թե որ մեգաընդդիմադիր լրատվականներն են ցուցադրելու, ես արդեն մոտավոր գիտեմ, մնում է հասկանանք` որոնք են, որ չեն ցուցադրելու:

  • Ամեն ինչ ավարտվեց բարեջահող. ոստիկաններին ու փրկարարաներին հաջողվել է համոզել քա…

    Ամեն ինչ ավարտվեց բարեջահող. ոստիկաններին ու փրկարարաներին հաջողվել է համոզել քաղաքացուն` հետ կանգնել կամրջից նետվելու մտքից, և փրկվել է հուսահատ քայլի դիմելու պատրաստ տղամարդու կյանքը:

  • Արտակարգ դեպք` Երևանում. մի տղամարդ ցանկանում է ինքնասպան լինել` ցած նետվելով «Հ…

    Արտակարգ դեպք` Երևանում. մի տղամարդ ցանկանում է ինքնասպան լինել` ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից:
    Նա անցել է կամրջի պաշտպանիչ գոտին, որ ցած նետվի:
    MakaryanNews-ին հայտնեցին, որ ժամանել են ՆԳՆ փրկարար և պարեկային ծառայության կարգախմբեր, ինչպես նաև շտապօգնության խումբ, և հիմա բանակցում են քաղաքացու հետ, որ ճակատագրական քայլի չդիմի: