Category: Makaryan News

  • Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց:Կրկին տեղեկանք ներկայացվեց…

    Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց:
    Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ–ին: Միքայել Սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի Սրբազանին:
    Նշենք, որ նրան այսօր վիրահատել են «Իզմիրլյան» ԲԿ-ում, Արմեն Չարչյանն ասել է` վիրահատությունը բարեհաջող է անցել:

  • Գարիկ Գալեյանն ազատության մեջ է. փաստաբան…

    Գարիկ Գալեյանն ազատության մեջ է. փաստաբան

  • ՀԱԿ-ը կմասնակցի 2026 թ. ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ կլինի Լևոն Զուր…

    ՀԱԿ-ը կմասնակցի 2026 թ. ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ կլինի Լևոն Զուրաբյանը
    Այս մասին այսօր հայտարարեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Նա միաժամանակ նշեց, որ ՀԱԿ-ը հակված է լայն դաշինքի ձևավորմանը: Թե ինչպես են պատկերացնում այդ դաշինքը, Մանուկյանը չասաց, կփորձենք ճշտել քիչ ուշ:

  • Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ…

    Որպես առաջարկ և հայտարարություն՝
    «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար:
    Հարություն Հարությունյան

  • Հրազդանի տարածաշրջանում և մյուս վայրերում ձյուն է տեղում:Կատարվում են ձմեռային ս…

    Հրազդանի տարածաշրջանում և մյուս վայրերում ձյուն է տեղում:
    Կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։

  • «Զվարթնոց» օդանավակայանի Business lounge-ի վերելակը վեց ամիս կլինի` չի աշխատումM…

    «Զվարթնոց» օդանավակայանի Business lounge-ի վերելակը վեց ամիս կլինի` չի աշխատում
    MakaryanNews-ը ֆիքսել է, որ տարածաշրջանի թերևս ամենաթանկ, բայց և ամենագեղեցիկ ու հարմարավետ օդանավակայանի` «Զվարթնոցի» Business Lounge տանող վերելակը վեց ամիս կլինի` չի գործում: Ամռանը մեկնում էինք, որոշեցինք բարձրանալ բիզնես սպասասրահ, ու տեսանք` վերելակի մուտքը կարմիր ժապավենով փակված է. վերելակը չէր աշխատում: Ստիպված եղանք ծանր ճամպրուկով աստիճաններով բարձրանալ: Աշնանը ևս մի քանի անգամ առիթ ունեցանք «Զվարթնոցի» Business Lounge-ից օգտվելու` դարձյալ ոտքով բարձրացանք, քանզի վերելակը էլի չէր աշխատում: Տարին ավատրվում է, ու «Զվարթնոցի» բիզնես սպասասրահ տանող վերելակը նորից չի գործում:
    Փաստորեն, իր թանկ սպասարկմամբ հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը կես տարի է` մի հասարակ վերելակ չի կարողանում նորոգել, որպեսզի իրենց հարմարավետության համար բավականին մեծ գումար վճարող ուղևորները ստիպված չլինեն ծանր ճամպրուկները աստիճաններով քարշ տալ: Սա, մեղմ ասած, ամոթ է ու խայտառակություն:
    Նկատենք, որ «Զվարթնոցի» Business Lounge մուտքը բավականին թանկ արժե` 55 եվրո, ու այնպես չէ, թե բարձրակարգ պայմաններ են ապահովված այնտեղ կամ նորմալ ուտեստներ կան` ի տարբերություն շատ այլ օդանավակայանների ավելի մատչելի բիզնես սպասասրահների: Հիմա էլ այս ամենին ավելացել է չաշխատող վերելակը, որն ուղղակի պատիվ չի բերում «Զվարթնոցի» պես ժամանակակից, միջազգային օդանավակայանին և դրա ղեկավարությանը:
    Հ.Գ. Սերգեյ Ավետիսյան, մի հատ, եթե դժվար չի, էս վերելակը կսարքե՞ք: Եթե փողն է խնդիրը, ու, ասենք, աշխարհի ամենաթանկ օդանավակայաններից մեկը փող չունի, որ վերելակ նորոգի, ինձ ասեք` ես իմ համեստ միջոցներից մի բան կանեմ, ձեզ կօգնեմ: Իսկ եթե ձեր մտքով չի անցել կամ չեք ֆայմել, որ էդ վերելակը կարելի է ու ՊԵՏՔ Է նորոգել, ապա դա էլ եմ ես ձեր փոխարեն ֆայմում, ձեզնից մնում է ընդամենը սարքել և վերջ: Կսարքեք, չէ՞) Դե, ի գո´րծ 😜
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    @MakaryanNews

  • Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։Գրք…

    Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։
    Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։
    Սակայն, այս գիրքը իմ ընտանիքի պատմության մեջ կարևոր դեր ունի։
    Գրքում գրվում է Հայրապետ Մարությանի մասին, որն իր գյուղում՝ Սյունիքի Տեղ գյուղում, դիմավորել է Գարեգին Նժդեհին և եղել նրա պայքարի ընկերը։ Հեղինակի խոսքով՝ նա «հայ ազգայնական» էր։
    Հայրապետ Մարությանը մայրիկիս պապիկն է, ում չեն տեսել ո՛չ մայրս, ո՛չ տատս։
    Սովետական շրջանում նրան ենթարկել են ռեպրեսիաների՝ Նժդեհի պայքարի մասնակից լինելու համար։ Տատս՝ Հասմիկը, չի հիշում իր հորը և մեծացել է առանց հոր՝ եղբայրների խնամքի տակ։
    Մի քանի օրից Նժդեհի ծննդյան տարելիցն է, և երբ լսում եմ այս երգը, ինչ-որ շատ անձնական բան է հիշեցնում՝ իմ պատմությունը։
    Արազ ափին, ծնված ընկեր,
    Էն Արազին մենք մատաղ,
    Մութ բանտերում, տանջված ընկեր,
    Սուրբ տանջանքիդ մենք մատաղ։
    Նարեկ Կարապետյան
  • Էդմոն Մարյուքյա՞ն, բա էս ու՞ր սենց, էս ցրտին չվում ես Մոսկվա` դաբռո բերելու՞)))…

    Էդմոն Մարյուքյա՞ն, բա էս ու՞ր սենց, էս ցրտին չվում ես Մոսկվա` դաբռո բերելու՞)))

  • Այս կիրակի պատարագին կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Նիկոլ Փաշինյա…

    ❗️Այս կիրակի պատարագին կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Նիկոլ Փաշինյան
    Կիրակի օրը Մայր Աթոռի դեմ արշավանքը տեղի չի ունենա, Տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, որովհետև այս պահին դեռ արդյունավետ և նպատակահարմար չեն գտնում Մայր Աթոռը ասպատակելը, որը հղի է լուրջ վտանգներով:

  • Արփինե Հովհաննիսյանը` քաղաքականությամբ (չ)զբաղվելու մասինԻ՞նչը կստիպի նրան` նորի…

    📍Արփինե Հովհաննիսյանը` քաղաքականությամբ (չ)զբաղվելու մասին
    Ի՞նչը կստիպի նրան` նորից ակտիվանալ որպես քաղաքական գործիչ, պարզաբանում է նախկին նախարարը` պատասխանելով օգտատերերի հարցերին:
    Հ.Գ. Մեր մեջ ասած` ոչ էլ մտածի քաղաքականությամբ զբաղվելու մասին, հիմա ավելի կարևոր գործ ես անում, քան շատերի պես ջուր ծեծելն ու սկյուռիկի նման նույն օղակի մեջ անիմաստ պտտվելը))