Category: Makaryan News

  • Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝…

    Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
    Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։
    Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։
    Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։
    Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն կդարձնեմ ուժեղ՝ ուժեղ տնտեսությամբ և ուժեղ խաղաղությամբ։
    Խոստումն է, որ ինձ հետ՝ որպես վարչապետ, գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Մենք կանենք ավելին. մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Մենք կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը՝ գործով, ոչ թե խոսքով։
    Ինչ վերաբերում է երկարատև խաղաղության հասնելու հարցին՝
    1. Երկրի հեռացող իշխանությունը խոստացավ խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, որոնցում պարտվեց։ Ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց, այդքան ձախողումներից հետո։
    2. Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում իր ժողովրդի դեմ։ Եթե նրանք երկրի ներսում հակամարտություն են բերում, ինչո՞ւ որևէ մեկը պետք է վստահի նրանց Հայաստանի անվտանգությունը պահելու հարցում։
    3. Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Այն ժամանակավոր է, որովհետև դա թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորների, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
    Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորների, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով եւ 10,000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով։
    Ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300.000 նոր աշխատատեղերով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն ուժեղացնում է դիվանագիտությունը և պաշտպանությունը։
    Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, և որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է և մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ, եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։
    Մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհն ասում էր․«Վախկոտ լինել, վախկոտ մնալ և միաժամանակ երազել անկախ հայրենիքի մասին՝ մի՞թե դա ծիծաղելի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ ոչխար լինել և գայլից բողոքել։ Դարձար ոչխար՝ մի՛ զարմացիր գայլի գալստից։ Խաղաղությունն ու անկախությունը պատկանում են քաջերին, որովհետև քաջերն են քայլում Աստծո ճանապարհով»։ Այս խոսքերը հայերն իրենց սրտում են պահում։ Ցավալի է տեսնել, որ իշխանությունը գործում է Գարեգին Նժդեհի այս խոսքերին հակառակ։ Նրանք երեք անգամ կորցրել են խաղաղությունը և մինչ օրս չեն ցանկանում դասեր քաղել իրենց սխալներից։
    Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։
    Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով։
    ❗️Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ Հաղորդագրության համաձայն`վնրանք մեղադրվում են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափել, խոշոր չափերով փողերի լվացման և իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը…

  • Դատարանը մերժեց ՀԷՑ—ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը…

    Դատարանը մերժեց ՀԷՑ—ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը

  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտ…

    ❗️Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ
    Հաղորդագրության համաձայն`վնրանք մեղադրվում են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափել, խոշոր չափերով փողերի լվացման և իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
    🔺Ս.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Ս.Կ.-ի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

  • Քաղաքացիական հագուստով անձինք գնացել էին Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած քաղաքացու…

    Քաղաքացիական հագուստով անձինք գնացել էին Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած քաղաքացու տուն

  • Ձեր մեքենայից դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել. լրագրողը՝ Արթուր Հովհաննիս…

    ❗️Ձեր մեքենայից դեղնականաչավուն զանգված է հայտնաբերվել. լրագրողը՝ Արթուր Հովհաննիսյանին

  • Քաղաքապետարանում երկու պաշտոնյա կա՝ աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստան…

    Քաղաքապետարանում երկու պաշտոնյա կա՝ աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում․ Ավինյանը երևանցիների հաշվին լավությո՞ւն է անում Գյուլզադյանին
    https://makaryannews.am/6527.html

    Քաղաքապետարանում երկու պաշտոնյա կա՝ աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում․ Ավինյանը երևանցիների հաշվին լավությո՞ւն է…

    Երևանի քաղաքապետարանում կա երկու պաշտոնյա, որ աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ են ստանում։ Նրանցից մեկը Հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Արամ Գյուլզադյանն է, մյուսը՝ տրանսպորտի վարչո…

  • Բանգլադեշում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ Դեպքը տեղի է ունեցել, երբ 50 ուղև…

    Բանգլադեշում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ
    Դեպքը տեղի է ունեցել, երբ 50 ուղևորով ավտոբուսը փորձել է բարձրանալ լաստանավի վրա, սակայան վարորդը կորցրել է կառավարումը և այն հայտնվել է գետում…

  • Աննա Հակոբյանը դարձել է բնորդուհի, որ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նկարի նրանՄեր …

    Աննա Հակոբյանը դարձել է բնորդուհի, որ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նկարի նրան
    Մեր մեջ ասած` հեչ նման չի 😀

  • Նիկոլ Փաշինյանը սկսել է իր անձը կապել արդեն ոչ միայն պետության գոյության, այլև մ…

    Նիկոլ Փաշինյանը սկսել է իր անձը կապել արդեն ոչ միայն պետության գոյության, այլև մարդկանց աշխատանքի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նա լրագրող Վահե Մակարյանին ասում է տառացիորեն հետևյալը. «Եթե ես չլինեի, դուք հիմա ֆայլաբազառում կկանգնեիք, որ հացի փող վաստակեիք»։ Իհարկե նման վերաբերմունքով երկրի վարչապետ հանդիսացող անձը, որը նույնպես նախկինում լրագրող է եղել, վիրավորում է ոչ միայն լրագրողներին, այլ նաև բանվորներին։
    Սակայն խնդիրը դա չէ, այլ ձևակերպումը։ Նույն տրամաբանությամբ, եթե չլինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ թե կունենար սեփական օրաթերթ ու կզբաղվեր լրագրությամբ, այլ կկանգներ ֆայլաբազառում։ Ի դեպ, այն տարիներին ֆայլաբազառն ավելի ակտուալ էր, ու գուցե վատ գումարներ չվաստակեր։
    Մանրամասն` հոդվածում 👇
    https://mediahub.am/hy/post/fonu6fke4qoi9v2w

    Անձամբ ես համաձայն եմ կանգնել ֆայլաբազառում, իմ հացը վաստակել բանվորությամբ, եթե գինը Փաշինյանի քաղաքական չգոյությունն է

  • Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախա…

    Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:
    Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    Քննչական կոմիտե
    Հատուկ բոլոր գործընկերների համար!!! Վարդենիսում դանակահարության դեպքի սկզբնաղբյուրը MakaryanNews.am-ն է: Բարի եղեք հղում տալ իմ կայքին, որովհետև ես եմ դա առաջինը իմացել և գրել, անգամ ՊՆ-ն սկզբից քոմենթ չի տվել: Էս գլխից ասում եմ` հարգեք իմ աշխատանքը, այլապես…