Category: Makaryan News

  • Աննա Վարդապետյանը ստախոսություն արեց ու մեր գործերով դարձավ դատախազ. սպանված զին…

    Աննա Վարդապետյանը ստախոսություն արեց ու մեր գործերով դարձավ դատախազ. սպանված զինվորների մայրեր

  • Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել«2025 թ. օգոստոս…

    Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
    «2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:
    Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:
    Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:
    Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:
    Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:
    Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես»:

  • Նիկոլ Փաշինյանը թռել է Շարմ Էլ Շեյխ:Իսկ ինձ ասում էին` տոմս չկա, հյուրանոցներում…

    Նիկոլ Փաշինյանը թռել է Շարմ Էլ Շեյխ:
    Իսկ ինձ ասում էին` տոմս չկա, հյուրանոցներում տեղ չկա, full սեզոն ա հիմա Շարմում))

  • Ավինյանը` գուբերնիստ և օկուպա՞նտ Իսկ դուք նկատեցի՞ք, որ էսօր ազգությամբ ռուս Լյո…

    Ավինյանը` գուբերնիստ և օկուպա՞նտ 😳
    Իսկ դուք նկատեցի՞ք, որ էսօր ազգությամբ ռուս Լյուբով Ուսպենսկայան Երևանի կենտրոնում` հենց Նիկոլի լուսամուտի տակ, Արարատի մասին երգ էր երգում, Ավինյանն էլ հերիք չի`հանդուրժում էր դա, մի բան էլ տժժում էր` Հրապարակում կանգնած: Թե՞ չէիր տժժում, Ավինյան, միայն լուռ հանդուրժում էիր: Կամ տժժում էիր` չհանդուրժելով: Տո կամ էլ` լավ էլ տժժում էիր ու հանդուրժում, հանդուրժում էիր ու տժժում 😀
    Կարճ ասած` կախե´լ Ավինյանին հենց Հրապարակի կենտրոնում այս «ապապետական» և ուրիշի ունեցվածքի հանդեպ օկուպացիոն նկրտումներ դրսևորող համերգի ու
    այդ համերգին գուբերնիստ երգչուհի հրավիրելու համար:
    Բարի գիշեր, Արարատի նկարը սփյուռքահայերի վրա թանկով նաղդած սիրելի հայրենակիցներ😜
    #Я_за_тобою
    #Авинян
    #Քեզ_տանում_են
    #Կախաղան
    #Կամ_թող_լինի
    #Մագադան

  • Երևանում մեկնարկել է Էրեբունի-Երևան 2807 տոնական համերգը…

    Երևանում մեկնարկել է Էրեբունի-Երևան 2807 տոնական համերգը

  • Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։Օգտագործվել է…

    Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։

    Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։
    Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

  • Աշխատանքային այցով ժամանել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Սուրեն ՊապիկյանԻ՞նչ ա…

    Աշխատանքային այցով ժամանել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Սուրեն Պապիկյան
    Ի՞նչ ասեմ, աչքներս լույս))

  • Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկի…

    Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։ MakaryanNews-ի տեղեկություններով` Եպիսկոպոսյանը մահացել է ինքնավթարի հետևանքով: Մի քանի օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում…

  • Դժվախտ պատահարի հետևանքով մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկի…

    Դժվախտ պատահարի հետևանքով մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը։
    MakaryanNews-ի տեղեկություններով` Եպիսկոպոսյանը մահացել է ինքնավթարի հետևանքով: Մի քանի օր ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է գտնվել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
    Ցավակցություններս հարազատներին:

  • Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգտագործվել է…

    Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։
    Կան հրդեհի ծխացող օջախներ։
    ՆԳՆ Փրկարար ծառայություն