Category: Makaryan News

  • Վրաստանի Գարդաբան քաղաքում այրվում է գլխավոր տոնածառը:…

    ⚡️Վրաստանի Գարդաբան քաղաքում այրվում է գլխավոր տոնածառը:

  • Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից սիրի…

    Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Հյուսիսային պողոտայի կառուցապատողներից սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանից ընդհանուր 200 քմ մակերեսով բնակարաններ է ստացել որպես կաշառք, որպեսզի օժանդականի Կարագուլյանին հաղթող ճանաչվել Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթում. Հակակոռուպցիոն կոմիտեն այս գործով արդեն 6 տարի հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրել, իսկ Կարագուլյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան:

  • Ո՞ր խանութն է դարձել Փաշինյանի հիստերիկ հանձնարարականի զոհը. ՊԵԿ-ի հաղորդագրությ…

    ❗️Ո՞ր խանութն է դարձել Փաշինյանի հիստերիկ հանձնարարականի զոհը. ՊԵԿ-ի հաղորդագրության հետքերով MakaryanNews-ի` մաքսանենգ iPhone-ների հրապարակումից և Նիկոլի Փաշինյանի` կառավարության նախորդ շաբաթվա նիստին ցուցաբերած հարկային հիստերիայից հետո ՊԵԿ-ը որոշել է «կոռուպցիայի…

  • Փակե՛լ այդ խանութը, մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը պիտի չբացվի…

    Փակե՛լ այդ խանութը, մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը պիտի չբացվի. Նիկոլ Փաշինյանը նորից հիստերիայի մեջ ընկավ ինչ-որ կենցաղային հարցից Նա պատմեց, թե իր աշխատակազմից գնացել են խանութից առևտուր անելու, նրանց ասվել է, որ կանխիկով առևտրի դեպքում…

  • Ազգային ժողովի աշխատակազմի ճաշակն ա, վայելեք Տեսնես էս կրակոտ անճաշակության հեղի…

    Ազգային ժողովի աշխատակազմի ճաշակն ա, վայելեք 😀
    Տեսնես էս կրակոտ անճաշակության հեղինակ-կատարողն ո՞վ ա, ԱԺ նախագահը` անձա՞մբ, թե՞ ԱԺ աշխատակազմը` իր ղեկավարով-քարտուղարոց, հուշարար ու ստվերային ղեկավար կանանց գումարտակով, բանով:

  • Նուբարաշենի գերեզմանոցում ձիեր են վխտում` ապականելով գերեզմանններըMakaryanNews-ի…

    ⚡️Նուբարաշենի գերեզմանոցում ձիեր են վխտում` ապականելով գերեզմաննները
    MakaryanNews-ին ահազանգում են, որ Նուբարաշենի գերեզմանոցում խայտառակ իրավիճակ է տիրում: Նախ գերեզմանոց տանող նորմալ, բարեկարգ ճանապարհ գոյություն չունի, և ասֆալտը իրենց իշխանության միակ բրենդը դարձրած այս իշխանությունները այստեղ նորմալ ճանապարհ չեն կառուցում, որ մարդիկ կարողանան բարեկարգ ճանապարհով այցելել իրենց հարազատների շիրիմներին:
    Բացի այդ, մեկ այլ` շատ ավելի լուրջ խնդիր կա, որի նկատմամբ անտարբեր են Նուբարաշենի թաղապետն ու մյուս պատկան մարմինները` Երևանի քաղաքապետարանը, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը և այսպես շարունակ: Խոսքը ձիերի մասին է, որոնք հարակից տարածքից (հավանաբար եզդիական գյուղից) գալիս մտնում են Նուբարաշենի գերեզմանատուն, վնասում և ապականում գերեզմանները, ուտում շիրիմներին դրած ծաղիկները, որովհետև գերեզմանատունը բաց է, որևէ ցանկապատ գոյություն չունի:
    Տեսանյութում այդ ամենը պարզ երևում է փաստերով: Հուսանք` Երևանի քաղաքապետարանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարություն այս հրապարակումից հետո գոնե քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ և կզբաղվի բարձրացված խնդրով:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    @MakaryanNews

  • Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։Հայաստանում Նիկոլ Փաշինյ…

    Վրաստանում 🇬🇪 աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։
    Հայաստանում 🇦🇲 Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով։
    Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ, ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։
    Բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։
    Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից։
    Նարեկ Կարապետյան

  • Խիստ հսկողություն պետք է սահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց ե…

    Խիստ հսկողություն պետք է սահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել:
    Տիգրան Ավինյան

  • Անահիտ Ավանեսյանը ապահովագրականի ցանկում ներառել է մի հետազոտություն, որից ինքը …

    Անահիտ Ավանեսյանը ապահովագրականի ցանկում ներառել է մի հետազոտություն, որից ինքը ութ ամիս է` պաշտոնապես հրաժարվել է
    Առողջապահության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների նկարագրերը, այսինքն` ցանկը, թե որ ծառայություններն են մտնում ապահովագրական փաթեթի մեջ:
    Այդ ցանկում, սակայն, գնացուցակ գոյություն չունի` անունը կա, ամանում չկա: Այսինքն` գների տողը կա, թե որ ծառայության համար որքան պետք է վճարվի հիվանդանոցին, սակայն գինը նշված չէ:
    Մյուս աբսուրդն այն է, որ ծառայությունների ցանկում ներառված է ֆլյուրոգրաֆիա տեսակի հետազոտություն, որը ութ ամիս է` նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով գոյություն չունի: Հետաքրքիր է` պաշտոնապես գոյություն չունեցող այդ հետազոտությունը որտե՞ղ են անցնուն և ինպե՞ս է պատրաստվում նախարարությունը վճարել մի բանի դիմաց, որից ինքը նախարարի հրամանով օֆիցիալ հրաժարվել է:
    @MakaryanNews

  • Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանումՄեզնից են սովորել …

    ❗️Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
    Մեզնից են սովորել 😀