Category: Makaryan News

  • Այս կիրակի պատարագին կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Նիկոլ Փաշինյա…

    ❗️Այս կիրակի պատարագին կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Նիկոլ Փաշինյան
    Կիրակի օրը Մայր Աթոռի դեմ արշավանքը տեղի չի ունենա, Տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, որովհետև այս պահին դեռ արդյունավետ և նպատակահարմար չեն գտնում Մայր Աթոռը ասպատակելը, որը հղի է լուրջ վտանգներով:

  • Արփինե Հովհաննիսյանը` քաղաքականությամբ (չ)զբաղվելու մասինԻ՞նչը կստիպի նրան` նորի…

    📍Արփինե Հովհաննիսյանը` քաղաքականությամբ (չ)զբաղվելու մասին
    Ի՞նչը կստիպի նրան` նորից ակտիվանալ որպես քաղաքական գործիչ, պարզաբանում է նախկին նախարարը` պատասխանելով օգտատերերի հարցերին:
    Հ.Գ. Մեր մեջ ասած` ոչ էլ մտածի քաղաքականությամբ զբաղվելու մասին, հիմա ավելի կարևոր գործ ես անում, քան շատերի պես ջուր ծեծելն ու սկյուռիկի նման նույն օղակի մեջ անիմաստ պտտվելը))

  • Ուղտը չոքեց նաև մյուս լրագրողների դռանըԱԺ ղեկավարությունը` ի դեմս ԱԺ նախագահ Ալե…

    ❗️Ուղտը չոքեց նաև մյուս լրագրողների դռանը
    ԱԺ ղեկավարությունը` ի դեմս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի, մի քանի ճամբար փոխած Հայկ Կոնջորյանի «նավոդկով» ապօրինի կերպով հավատարմագրումից զրկել են «Ժողովուրդ» օրաթերթի իմ գործընկորներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին: Դարձյալ նույն էժանագին մեթոդով են գործել` մի օրվա մեջ երկու նկատողություն են հորինել և լրագրողների գլխին սարքել, որպեսզի իրավական առումով «հիմնավորեն» իրենց հորջորջած ժողբաստիունությունը:
    Հիշեցնեմ, որ նույն կերպ Ալեն Սիմոնյանը ինձ էր ապօրինի զրկել ԱԺ-ում հավատարմագրումից` սուտ հիմնավորումներով, հորինված նկատողություն տալով ինձ: Ես ԱԺ աշխատակազմի ապօրինի որոշումը, իհարկե, վիճարկել եմ Վարչական դատարանում, բայց դա որևէ օգուտ չի տվել, ու եթե նույնիսկ մի տարի անց դատարանը իմ օգտին որոշում կայացնի, այլևս որևէ մեկին հետաքրքիր չի լինի այդ հաղթանակը` Ալեն Սիմոնյան-Դավիթ Առաքելյան զույգն իրենց սև գործն արդեն տեսել ու իրենց վատությունն արել են:
    Հիմա նույնը կրկնվում է իմ գործընկերների նկատմամբ, ինչը խիստ դատապարտելի է իմ կողմից: Կարծում եմ` լրագրողները պետք է համախմբվեն այս հարցում և ստիպեն ԱԺ ղեկավարությանը` փոխել իրենց մոտեցումն ու զերծ մնալ այսօրինակ էժանագին ամբիցիաներով լրագրողներին իրենց պատկերացմամբ պատժելու արատավոր պրակտիկայից: Հակառակ պարագայուն այս ամենը սպառնում է ընդդիմադիր դաշտի բոլոր լրագրողներին:

  • Վահե Մակարյանն ո՞վ աԱխպեր, ինչ ասում ես` ճիշտ ես ասում, հարց չկա, բայց իմ անունը…

    Վահե Մակարյանն ո՞վ ա😀
    Ախպեր, ինչ ասում ես` ճիշտ ես ասում, հարց չկա, բայց իմ անունը խի՞ ես տալիս, ես ի՞նչ կապ ունեմ Դոգի քֆուրների հաշվին Երևանի ավագանի մտած, հետո Դոգից թռած ու քո ասած էդ ծպտյալ ՔՊ-ական դարձածների հետ:
    Վահե Մակարյանը ես եմ, քո մատնանշած տղեն Վահե Եսայանն ա, արի կլինի ինձ դրանց շարքերը մի խառնիր, լա՞վ 😅
    Յո՜ 😜

  • Այ էս դեմքով տղան Թուրքիայում «չսովորած», բայց Իսթանբյուլում fellowship արած Ռու…

    ❗️Այ էս դեմքով տղան Թուրքիայում «չսովորած», բայց Իսթանբյուլում fellowship արած Ռուբեն Ռուբինյանն է, որը էսօր ուրիշներին ստի մեջ էր մեղադրում` փորձելով հերքել իր երբեմնի ու հիմա արդեն մշտական սերն ու կապը Թուրքիայի հետ:
    Ստախոսությունը սրանց արյան մեջ է կարմես, ոտքի վրա կարող են էնպիսի մի սուտ հորինել, որ անգամ իրենք սկսեն հավատալ իրենց ստին:
    Բարի գիշեր, ստախոսներ, եթե այդպիսի կան, իհարկե, իմ ընթերցողների մեջ: 😀

  • Աբովյան փողոցը և պուրակը լուսավորվել են գերժամանակակից, էներգախնայող ԼԵԴ տեսակի …

    Աբովյան փողոցը և պուրակը լուսավորվել են գերժամանակակից, էներգախնայող ԼԵԴ տեսակի լուսատուներով:
    Իսկ Աբովյանի արձանը լուսավորելու համար կառուցվել է գեղարվեստական լուսավորության նոր ցանց՝ ապահովելով քաղաքի անվտանգ, ժամանակակից և հարմարավետ գիշերային միջավայրը։
    Տիգրան Ավինյան

  • Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերըԱյս զարդ ու զարդարանքի հովանավորը ա…

    Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
    Այս զարդ ու զարդարանքի հովանավորը առանձնապես Գյումրու կալանավորված քաղաքապետը կամ քաղաքապետարանը չէ, «Մեր Սարիկն» ու ՔՊ-ն էլ չեն, այլ նիկոլականների հիստերիան հարուցած «Մեր ձևովն» է 😜

  • Պարոն Հակոբյան, Դուք ՊԵԿ-ում օբշի չաթ ունե՞ք: Եթե ունեք, ձեր համակարգի ժողովրդին…

    Պարոն Հակոբյան, Դուք ՊԵԿ-ում օբշի չաթ ունե՞ք: Եթե ունեք, ձեր համակարգի ժողովրդին ասեք` թող արդեն գնան քնելու, ուշ ա, էսօր ձեր մասին էլ բան չեմ գրելու: Առավոտ շուտ գործի են` մեղկ են, թող գնան հանգստանան, վաղը կհետևեն զարգացումներին: Ես էլ գնամ քնեմ, ես էլ առավոտ…

  • Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.«Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել են…

    Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
    «Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: Ավելին մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:
    Հիշեցման կարգով 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:
    Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, ՉՆԱՅԱԾ ՄԵՆՔ ԵՆՔ ԲԱԶՄԻՑՍ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎԵՆ, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք»:

  • 2025թ. բոլորիս համար ծանր է եղել, բայց մի՛ անհանգստացեք, հաջորդ տարին շատ ավելի …

    2025թ. բոլորիս համար ծանր է եղել, բայց մի՛ անհանգստացեք, հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու:
    Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի
    Շատ մխիթարիչ էր: Բայց ոչինչ, կարևորը` էլի դու շարունակես լինել վարչապետ, մենք քեզ նայում ենք 😍