Category: Makaryan News

  • Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքըԽոսքը վերաբեր…

    🇦🇲 🇷🇺 Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
    Խոսքը վերաբերում է Ջերմուկ հանքային ջրի 338,000 շիշին, RBK-ին ասել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը։
    «Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) պահանջել է միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու» համար։
    Ռուսաստանում վաճառքի արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը արտադրված հանքային ջրին։

  • Իշխանությու՞նն ա բերել նստացրել, դուք եք 5000 դրամով ընտրություն արել, դրա համար…

    Իշխանությու՞նն ա բերել նստացրել, դուք եք 5000 դրամով ընտրություն արել, դրա համար էլ թուրքը եկել նստել ա Ջերմուկի գլխին. Արամ Սարգսյանը` քաղաքացուն
    Հ.Գ. Ու սա Վազգենի ախպեր ա կոչվում: Ախր ո՞նց կարար Վազգենը սենց «ախպեր» ունենար, ո՞նց: Էս երկրում եթե երբևէ իշխանություն փոխվի, սրան պետք է օրենքով զրկել Վազգենի ախպերը կոչվելու իրավունքից:
    https://youtube.com/shorts/zj8jDv3IsiI?si=sNlW6zbNkU6C6uYI

    Makaryan News

    Դուք եք 5000 դրամով ընտրելով`թուրքին բերել նստեցրել Ջերմուկի գլխին. Արամ Սարգսյան

  • Ռեմոնտադա լինելու է. Էդմոն ՄարուքյանԻսկ ի՞նչ է ռեմոնտադան, նայեք տեսանյութում:Այ…

    Ռեմոնտադա լինելու է. Էդմոն Մարուքյան
    Իսկ ի՞նչ է ռեմոնտադան, նայեք տեսանյութում:
    Այ հիմա բարի գիշեր 😊

  • Հասո ջան, էդ ձեր գովազդած ղազախական կամ ռուսական ցորենը Ադրբեջանով Հայաստան չի կ…

    Հասո ջան, էդ ձեր գովազդած ղազախական կամ ռուսական ցորենը Ադրբեջանով Հայաստան չի կարող գալ մի պարզ պատճառով` Ադրբեջան-Հայաստան երկաթգիծ չկա: Դրա համար էլ Վրաստանով է գալիս:
    Իսկ էսպիսի պարզ բաները սովորելու համար կարելի է մասնակցել, օրինակ, «Կրթվելը նորաձև է շարժմանը», վստահ եմ` Աննա Հակոբյանը քեզ կօգնի այդ հարցում:
    Բարի գիշեր )

  • Արթուր Ավանեսյանը (Կանդազ) 2 ամսով կալանավորվեց:Հակակոռուպցիոն դատարանը բավաարա…

    🇦🇲 Արթուր Ավանեսյանը (Կանդազ) 2 ամսով կալանավորվեց:
    Հակակոռուպցիոն դատարանը բավաարարեց քննիչի միջնորդությունը:
    Այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

  • Թանկագին Վահե, ես դասեր չեմ տալիս, ես դասեր առնում եմ և չեմ նեղսրտում ոչ մի բանի…

    Թանկագին Վահե, ես դասեր չեմ տալիս, ես դասեր առնում եմ և չեմ նեղսրտում ոչ մի բանից. Աննա Հակոբյան
    Ես զոհի կերպար չեմ. Աննա Հակոբյանը համոզում է, որ ինքն ու իր բարեգործությունները կապ չունեն ՔՊ-ի հետ

  • Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դ…

    Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:
    Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:
    Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:
    Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:
    Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում):
    Դանիել Իոաննիսյան
    Աննա Հակոբյանը եկավ, բոլորին ձեռքով բարևեց, ապա նեղսրտած հայտարարեց`դատի է տալու Դանիել Իոաննիսյանին 👇👇 https://youtu.be/5C6cOY-6d-c?si=SB4m9GP8E29M6NDb

  • ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ Տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ …

    ❗️ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ
    Տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
    ▫️Հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
    Հակակոռուպցիոն կոմիտե
    Այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

  • Ես զոհի կերպար չեմ. Աննա Հակոբյանը համոզում է, որ ինքն ու իր բարեգործությունները…

    Ես զոհի կերպար չեմ. Աննա Հակոբյանը համոզում է, որ ինքն ու իր բարեգործությունները կապ չունեն ՔՊ-ի հետ
    Աննա Հակոբյանը վրդովվեց Սաշիկի հետ համեմատությունից. «Դա նվաստացնում է իմ ինքնասիրությունը»

  • Աննա Հակոբյանը վրդովվեց Սաշիկի հետ համեմատությունից. «Դա նվաստացնում է իմ ինքնաս…

    Աննա Հակոբյանը վրդովվեց Սաշիկի հետ համեմատությունից. «Դա նվաստացնում է իմ ինքնասիրությունը»