Category: Makaryan News

  • Քանի՞ տելեգրամ ալիք է թմրամիջոց վաճառում այս պահին ՀՀ-ում: Ո՞ր կրիպտոյով է դա կա…

    Քանի՞ տելեգրամ ալիք է թմրամիջոց վաճառում այս պահին ՀՀ-ում: Ո՞ր կրիպտոյով է դա կատարվում: Ի՞նչու որոշեցին մեկ տարի էլ թույլ տալ կանխիկով կրիպտոյի շրջանառություն: Ո՞վ է հետևում կանգնած: Պաշտոնական «գեղատեսիլ», բայց խոցելի հիմնավորումներին չեմ անդրադառնում: Մանավանդ որ, համոզված եմ ո՜չ ՆԳՆ, ո՜չ էլ ԿԲ չեն այս գաղափարի հեղինակը: Սա հետևանք է շատ փող ունեցող մարդկանց լոբինգի: Ի դեպ, ես կրիպտոն իսկապես համարում եմ ապագայի զարգացումների կարևոր գործիք, ու սա ամենևին կրիպտոյի մասին չէ, այլ այսպիսի հարցերում անտրամաբանական , անհետևողական ու անհասկանալի մոտեցումների:
    Արփինե Հովհաննիսյանի հետազոտությունը

  • Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչեւ 2026 թ. դեկտեմբ…

    Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը
    ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է եւս մեկ հնարավորություն ընձեռելու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը եւ համայնքին պատկանող:
    Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով`բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները: Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով:
    «Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանությամբ, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է»,-հայտարարեց Թովմասյանը:

  • Նարեկ Կարապետյանը տաքսի է վարում…

    Նարեկ Կարապետյանը տաքսի է վարում

  • Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է….

    Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է. Իշխան Սաղաթելյան

  • Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայ…

    ✍🏻Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից, հայտնել է բանաստեղծի տուն–թանգարանը

  • Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը37-ամյա տղամարդը դանակահարել է հոր…

    ⚡️Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը
    📌37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։
    Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

  • Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստ…

    Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵՎ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ. Արամ Վարդևանյան
    2025 թվականի հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգել էր մեկ ամսով: Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական հետապնդման ժամկետների խնդիր է առաջ գալիս: Քննչական մարմինը և Դատախազությունը ուղիղ անտեսեցին Դատարանի որոշումը: Ի դեպ այդ որոշմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում գրավոր միջնորդություններով հստակ արձանագրել էինք այդ խնդիրը, հստակ պահանջել ենք դադարեցնել գործի ձգձգումը, դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը մեր դեմ: Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել:
    2025 թվականի դեկտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեր բողոքում արձանագրված պահանջներից մեկը, հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ձգձգումը (ժամկետները)՝ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ Է ԵՎ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ:
    Նույն Վերաքննիչ դատարանը, որն այլևս անհերքելի քաղաքական հետապնդման պայմաններում մեր բողոքը չի բավարարել, բայց այսպիսի իրավական դիրքորոշում է արձանագրել: Ցանկանում եմ հայտնել նաև, որ Քննչական մարմնին ներկայացվել են նախաքննության ձգձգումը կանխող, ակտիվ գործողություններ կատարելու պահանջով միջնորդություններ, որոնք մերժվել են: Հետևաբար Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա:
    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… 🙏

  • Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահ…

    Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում: Սրբազան հայրերը անազատության…

  • Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է Ազատության արձանը` Նյու Յորքի հայտնի քանդակի…

    Ուժգին քամին Բրազիլիայում տապալել է Ազատության արձանը` Նյու Յորքի հայտնի քանդակի 35 մետրանոց կրկնօրինակը
    Կոտրվել են գլուխը և ջահը կրող ձեռքը։

  • Միքայել Սրբազանի դատական նիստը հետաձգվեց դատախազների բացակայության պատճառով: Հաջ…

    Միքայել Սրբազանի դատական նիստը հետաձգվեց դատախազների բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թ. հունվարի 13-ին, ժամը 15:00-ին