«Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է, թե ինչու է խստացրել Հայաստանից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։
«Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը նշել է, որ Հայաստանը պարզեցված մուտք է ապահովում իր շուկա՝ ԵՄ ապրանքների համար, և դա չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին։ Նրա խոսքով՝ ոչ բոլոր ապրանքներն են հայկական ծագում ունեցող, ուստի անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն։
Մենք պարզեցրել ենք ԵԱՏՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգերը, և Հայաստանը, մատակարարելով այնպիսի ապրանքներ, ինչպիսին է ծաղիկները, երեք տարվա ընթացքում 36 միլիոնից աճել է մինչև ավելի քան 100 միլիոն։ Եվ շատ տեսակի ապրանքների համար նույն աճն է գրանցվել։ Հետևաբար, մենք նույնիսկ ստիպված էինք բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ, հայտարարել է Դանկվերտը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բախվում է իսկապես մեծ թվով կարանտինային ապրանքների հետ. հայտնաբերվել է Հայաստանից ներմուծվող ապրանքների հետ կապված ավելի քան 900 դեպք։ Սա, նշել է նա, զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Օրինակ՝ բեռները պետք է ախտահանվեն։ Ավելին, ծաղիկների արտադրության համար անհրաժեշտ է արտադրական տարածքների հավաստագրում, և մասնագետները փորձել են նաև կազմակերպել տեսա-ստուգումներ։