Category: Makaryan News

  • Սա արդեն կաթողիկոսի տեղապահ ա ընտրում…

    Սա արդեն կաթողիկոսի տեղապահ ա ընտրում

  • Էս յանիմ չեզոք ու ապաքաղաքական բլոգե՞րը չէր, որ խնդրում էր իրեն քաղաքական գովազդ…

    Էս յանիմ չեզոք ու ապաքաղաքական բլոգե՞րը չէր, որ խնդրում էր իրեն քաղաքական գովազդի առաջարկ չանել` իբր ինքը չի ուզում որևէ մեկի շահը սպասարկել:
    Բա հիմա դու ու՞մ շահն ես սպասարկում` Մարտի 1-ի նամյոկ անելով, ու քո արածը ի՞նչ ա, քաղաքակա՞ն, թե՞ նիկոլական գովազդ` հօգուտ Նիկոլի և ընդդեմ նախկինների:
    Ով գիտի` էդ նույն 2008-ին փողով նախկիններին ընտրած ընտանիք են սրանք, հիմա եկել հազար տարվա կույսի դեմքով սուրբ են խաղում: Ինձ մոտ տպավորություն է, որ էս «ապաքաղաքական» բլոգերների մեծ մասը, իրականում, թաքնված կամ բացահայտ նիկոլականներ են` էն աղանդավորի նմանծ համարյա…
    Թե բա` վաղը ընտրությունների գնացող սերունդը 2008-ի մարտի 1 չի տեսել: Փոխարենը 2020-ի պատերազմ, Արցախի հանձնում, հազարավոր երիտասարդների կոտորած ու քաղաքական բռնաճնշումներ է տեսել:

  • Բարի լույս, երեխա ունեցողներ և չունեցողներ …

    Բարի լույս, երեխա ունեցողներ և չունեցողներ 😀

  • Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջանն…

    📌Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    ▫️Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
    Ճանապարհային դեպարտամենտ

  • «Նիկոլ, դավաճա´ն»:Բեռլինում ակցիա են իրականացրել Փաշինյանի դեմ…

    «Նիկոլ, դավաճա´ն»:
    Բեռլինում ակցիա են իրականացրել Փաշինյանի դեմ

  • Ապրի դատարանը, ապրի… այ, որ Նիկոլին մի քխ բան ասած լիներ, կալանքը պատրաստ էր, …

    Ապրի դատարանը, ապրի… այ, որ Նիկոլին մի քխ բան ասած լիներ, կալանքը պատրաստ էր, չէ՞, տիկին Գալյան… Հա, լավ, կներեք, Դուք արդարադատության հետ էդքան էլ կապ չունեիք, ձերը քաղաքականություն մշակելն ու կեղծ պատարագների մասնակցելն ա:

  • ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրել էին Քննչական կոմիտե` հարցաքննելո…

    ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին այսօր հրավիրել էին Քննչական կոմիտե` հարցաքննելու «Սրբազան պայքարի» գործի շրջանակում
    «Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, քաղաքական պատվեր է, և իրավական պրոցես տեղի չի ունենում»,– տեսանյութում հայտարարում է Սաղաթելյանը։
    Մանրամասն` տեսանյութում

  • Ալեքսանյան Վահագնին լուրջ կոնկուրենտ ա հայտնվել, աչքիս հաջորդ վարչության կազմում…

    Ալեքսանյան Վահագնին լուրջ կոնկուրենտ ա հայտնվել, աչքիս հաջորդ վարչության կազմում Վահագի տեղը սա լինի)))

  • Շատ հետաքրքիր է` էս մարդիկ իրար հետ ի՞նչ ընդհանուր բան ունեն, որ համարյա շաբաթը …

    Շատ հետաքրքիր է` էս մարդիկ իրար հետ ի՞նչ ընդհանուր բան ունեն, որ համարյա շաբաթը մեկ հանդիպում ու ինչ-որ հարաբերություններ են քննարկում: Էդ քննարկումներն ի՞նչ են տալիս կամ երբևէ տվել մարդկությանը, պետությանն ու բնությանը, որ մի հատ էլ լուրջ դեմքով նկարվում ու հաղորդագրություն են տարածում: Պարա՞պ են մնացել)))

  • «Դվինի» Արտակը մտադիր է իր հյուրանոցում խաղատուն բացել. գործարք` ընդդեմ Ծառուկյա…

    «Դվինի» Արտակը մտադիր է իր հյուրանոցում խաղատուն բացել. գործարք` ընդդեմ Ծառուկյանի՞
    «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որ ժամանակին բեռնատարներով փողոց էր փակում, շարժում էր սկսել ու քիչ էր մնում դառնար թունդ ընդդիմադիր և հեղափոխություն աներ, այսօր վերջնական անջատել է քաղաքական ռեժիմն ու բիզնեսի մեջ` հանուն դրա ջերմացնելով իր հարաբերությունները իշխանությունների հետ:
    «Դվինում» խաղատուն բացելու մտադրությունն ու քննարկումները դեռ ամիսներ առաջ կային, այն ժամանակ անգամ խոսվում էր «Վիվառոյի» տերերի կողմից «Դվինը» գնելու մասին, սակայն այդ գործարքը այդպես էլ տեղի չունեցավ:
    Փոխարենը միս ու արյուն են ստանում հյուրանոցի ներսում խաղատուն բացելու վերաբերյալ քննարկումները: Օրերս Արտակ Թովմասյանն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, իշխող խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հետ, որի վերաբերյալ նաև հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի`
    «Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հյուրընկալել են «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին և ժամանցային ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Global Tribe Gaming» ընկերության Գլխավոր գործառնական տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շոն Սմիկլին, Գլխավոր ֆինանսական տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ռայան Քրոուին և ընկերության խաղերի զարգացման տնօրեն Ջես Չավեսին։ Ըստ հաղորդագրության`
    «Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցել են Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու քննարկել մեր երկրում այս ընկերության կողմից գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները»:
    Խոսքը, բնականաբար, խաղատուն բացելու մասին է, որի համար պետք է 40 մլրդ դրամի ներդրում կատարել, որ Երևանի կենտրոնում կամ Երևանին մոտ տարածքում խաղատնային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանան: Այս պահին այդպիսի լիցենզիա ունի միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը, որի նկատմամբ հարկային ճնշումներն, ի դեպ, այս իշխանությունները որպես մահակ են օգտագործում քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ակտիվացող Գագիկ Ծառուկյանի գլխին:
    Եվ հիմա, եթե իշխանությունների հանդեպ լոյալություն ցուցաբերած Արտակ Թովմասյանին ու նրա «ֆիրմա» պարտնյորներին Փաշինյանի կառավարությունը մայրաքաղաքի կենտրոնում խաղատուն բացելու թույլտվություն տա, ապա սա նախևառաջ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին «չուծ լինի» ընդդիմացող կամ դրա մտադրությունն ունեցող Գագիկ Ծառուկյանի ու նրա գլխավոր և ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկի` «Շանգրի Լա»-ի նկատմամբ:
    @MakaryanNews