Category: Makaryan News

  • 18–ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժ…

    18–ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք
    Երեք երեխաների մայր Անահիտ Ավանեսյանն արդարացնում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող 18-ամյա տղայի կալանավորումը` նրա արարքի մեջ դաստիարակության խնդիրներ տեսնելով:

  • Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակց…

    Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չունեն ընտրակաշառքների հետ. Արսեն Բաբայան
    Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:
    Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:
    Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:
    Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:
    Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…
    Ինչպես ՀՀԿ-ականները «փուռը տվեցին» Վանեցյանին Մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին «Հայրենիք»կուսակցության օգտին քվեարկելու համար. 62 մարդ ձերբակալվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե…

  • Երեք երեխաների մայր Անահիտ Ավանեսյանն արդարացնում է առողջական լուրջ խնդիրներ ուն…

    Երեք երեխաների մայր Անահիտ Ավանեսյանն արդարացնում է առողջական լուրջ խնդիրներ ունեցող 18-ամյա տղայի կալանավորումը` նրա արարքի մեջ դաստիարակության խնդիրներ տեսնելով:

  • Ինչու՞ են Դավիթ Մինասյանին «Աբովյան» ԲԿ-ից տեղափոխել «Նաիրի» ԲԿ…

    Ինչու՞ են Դավիթ Մինասյանին «Աբովյան» ԲԿ-ից տեղափոխել «Նաիրի» ԲԿ

  • Դավիթին հիմա էլ տեղափոխում են «Նաիրի» ԲԿ Աբովյան ՔԿՀ–ում 18-ամյա Դավիթ Մինասյանի…

    Դավիթին հիմա էլ տեղափոխում են «Նաիրի» ԲԿ
    ⚡️Աբովյան ՔԿՀ–ում 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է, այս պահին նրան տեղափոխում են հիվանդանոց։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը MakaryanNews-ին հայտնեց, որ տեղափոխում են «Աբովյան» ԲԿ, չնայած իրենք ցանկանում էին, թեկուզ իրենց միջոցներով, տեղափոխել…

  • Աբովյան ՔԿՀ–ում 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է, այս պահին նրան …

    ⚡️Աբովյան ՔԿՀ–ում 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կտրուկ վատացել է, այս պահին նրան տեղափոխում են հիվանդանոց։
    Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը MakaryanNews-ին հայտնեց, որ տեղափոխում են «Աբովյան» ԲԿ, չնայած իրենք ցանկանում էին, թեկուզ իրենց միջոցներով, տեղափոխել «Նաիրի» ԲԿ, քանի որ Դավիթը այնտեղ էր բուժվում:
    Ինչու՞ են Դավիթ Մինասյանին հիմա էլ տեղափոխում «Աբովյան» ՔԿՀ Նիկոլ Փաշինյանի միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն: Այս մասին MakaryanNews-ին հայտնեց Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:…

  • Անասուն, տարիքը` յեքա էշ…

    Անասուն, տարիքը` յեքա էշ

  • Ինչու՞ ենԴավիթ Մինասյանին հիմա էլ տեղափոխում «Աբովյան» ՔԿՀՆիկոլ Փաշինյանի միջադե…

    Ինչու՞ ենԴավիթ Մինասյանին հիմա էլ տեղափոխում «Աբովյան» ՔԿՀ
    Նիկոլ Փաշինյանի միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն: Այս մասին MakaryanNews-ին հայտնեց Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
    «Երեկ փաստաբան Վարդուհին է Էլբակյան կեսօրին այցելել իրեն, ինքնազգացողությունը լավ չի եղել, դրա համար գիշերը նորից գնացել ենք իր մոտ, էլի գանգատներ կային, իհարկե, հիվանդություններ կան, որոնք ես ուղղակի չեմ կարող հրապարակել, ու անգամ մենք չէինք իմացել, որ որոշ վիրահատություններ է տարել, ու երեկ իմացանք»,-ասաց պաշտպանը:
    Թե ինչու են որոշել «Աբովյան» ՔԿՀ տեղափոխել, որտեղ և´ անչափահասների, և´ կանանց գաղութն է, Լուսինե Մարտիրոսյանն ասաց` պատճառը կրթության իրավունքի ապահովումն, որ ուզում են պատրանք ստեղծել` իբր ապահովում են կալանավորի կրթության իրավունքը:
    @MakaryanNews

  • Ինչպես ՀՀԿ-ականները «փուռը տվեցին» ՎանեցյանինՄի խումբ անձինք նպատակադրվել են ընտ…

    Ինչպես ՀՀԿ-ականները «փուռը տվեցին» Վանեցյանին
    Մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին «Հայրենիք»կուսակցության օգտին քվեարկելու համար. 62 մարդ ձերբակալվել է.
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
    Խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:
    Ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։
    Հ.Գ. Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Արմավիրի մարզի ՀՀԿ-ական կանայք, որ, կարծես, հանձնաժողովի անդամներ են եղել, բառի ամենաուղիղ իմաստով քցում և «փուռն են տալիս» Արթուր Վանեցյանին: Թե ասա` քեզ պե՞տք էր, նույնիսկ Էջմիածնում գնացիր կպար ՀՀԿ-ականների պոչից, որ քեզ օգնեին: Է՞ս չէր սրանց օգնածը` ընտրակեղծարարները փողը վերցրել են` հերիք չի, մի հատ էլ դժգոհում են չափից ու քո մասին ինչ ասես` խոսում են հեռախոսով: Ախր, ՀՀԿ-ն ո՞նց կարա առանց ընտրակաշառքի կամ առանց կեղծիքի ընտրության մասնակցի, դա, քաղաքական իմաստով, իրենց «արյան մեջ է», առանց կեղծիքի չեն կարող: Մենք էդ ամեն ինչը մեր աչքով ենք տեսել էս տարիներին:
    #Բարև_Ձեզ_պարոն_Վանեցյան
    #Իսկ_Բաբայան_Սյամոն
    #Ոչ_մի_ձայն
    #Չբերեց?
    #Թե_ՀՀԿ_ական_կնանիք
    #Իրեն_փող_չէին_տվել
    @MakaryanNews

  • Չելյաբինսկ- Մոսկվա ուղևորատար գնացքի յոթ վագոն է գծերից դուրս եկել Ուլյանովսկի …

    Չելյաբինսկ- Մոսկվա ուղևորատար գնացքի յոթ վագոն է գծերից դուրս եկել Ուլյանովսկի մարզում, հայտնել են Ռուսական երկաթուղիներից
    Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ ու շտապօգնության բրիգադներ։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
    Նախնական տվյալներով՝ գնացքում կարող էր 415 ուղևոր լինել։