Category: Народ Видит

  • Ռուսաստանից հանկարծ հետ չմնաք))Թե բա Արևմուտք, դեմոկրատիա բան))) Ուշքն ու մտքերը…

    Ռուսաստանից հանկարծ հետ չմնաք))
    Թե բա Արևմուտք, դեմոկրատիա բան))) Ուշքն ու մտքերը պուտինյան Ռուսաստանի վատ պատենտ դառնալն ա, իրենց գործողությունները համեմատում են Պուտինի գործողությունների հետ։)))

  • Սա պետական ուժային կառույց չի, սա կուսակցական զինված խմբավորում ա, չի կարելի ինք…

    Սա պետական ուժային կառույց չի, սա կուսակցական զինված խմբավորում ա, չի կարելի ինքնակամ հանձնվել։

  • Գյումրեցիներ, եկեք Գյումրու քաղաքապետարանի մոտ. Գյումրու փոխքաղաքապետի կոչը…

    ‼️Գյումրեցիներ, եկեք Գյումրու քաղաքապետարանի մոտ. Գյումրու փոխքաղաքապետի կոչը

  • Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքն ու թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխ…

    Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքն ու թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատողներին մտնել կամ դուրս գալ շենքից:
    Քաղաքապետարանի մուտքի մոտ հավաքվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները: Այս պահին համայնքային ենթակայության երկու ջրցան մեքենաներ փակել են հրապարակի մուտքը:
    Գյումրիի քաղաքապետարանի մոտ տեղակայավել են նաև ոստիկանական ուժեր:

  • Վերջին անգամ նիկոլը հանրահավաք ա արել 2023 թվականին, որին մասնակցել ա 5000 մարդ,…

    Վերջին անգամ նիկոլը հանրահավաք ա արել 2023 թվականին, որին մասնակցել ա 5000 մարդ, ու դրա 90 տոկոսն էլ մարզերից էին բերել վարչական ռեսուրս օգտագործելով։ Հիմա իհարկե այդքան մարդ էլ չի կարող հավաքել, մաքսիմում Աննան կգնա էդ փնթիի հանրահավաքին։))
    Իսկ երեկ Սամվել Կարապետյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցել ա 8000 մարդ, այսօր ամենաշատ մարդ փողոց ա հանում Սամվել Կարապետյանը ու իր հանրավաքին փորձում ա ծաղրել մի ուժ, որը դրա կեսն էլ չի կարող հավաքել։ ))
    Համեմատում են համերգի հետ, որ տգետ նրկոլականների աչքին էդ քանակը քիչ երևա 😁

  • ԱԺ-ի մակարդակը երբեք էսքան ցածր չի եղել։ Շմայսը սրանց համեմատ արիստոկրատ էր։ Սրա…

    ԱԺ-ի մակարդակը երբեք էսքան ցածր չի եղել։ Շմայսը սրանց համեմատ արիստոկրատ էր։ Սրանց տեղը սաունաներն ա ոչ թե ԱԺ-ն։

  • ՔՊ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, դեռ կոռուպցիոն հանցանքները մի կողմ, ՔՊ-ն որպ…

    ՔՊ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, դեռ կոռուպցիոն հանցանքները մի կողմ, ՔՊ-ն որպես կուսակցություն ծանր հանցագործություններ ա գործել, նախ խմբագրել ա կառավարման 5 տարվա ծրագիրը, հետո 2023 թվականից սկսած սիստեմատիկ խախտում ա ՀՀ Սահմանադրությունը, չի պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ՀՀ սուվերեն տարածքից, իրենց սեփական տներից բռնի տեղահանել ա Կիրանցում ապրող ՀՀ քաղաքացիներին, նռնակներ ա նետել անզեն մարդկանց վրա, վիրավորելով հարյուրից ավել քաղաքացու, հակապետական, հակահայկական, կոլաբորանտ գործունեություն ա ծավալում ՀՀ տարածքում, էս շարքը կարելի ա անվեջ թվարկել։
    Դա կուսակցություն չի, դա կոլաբորանտ խմբակ ա։
    Էդ հասարակած տունը պետք ա փակվի, դրա անդամները պետք ա ենթարկվեն քրեական հետապնդման պետական դավաճանության հոդվածով, և այլն և այսպես շարունակ։
    Էս հարցում չի կարող ոչ մի կոմպրոմիս լինել։ Եթե ցանկանում ենք նորմալ պետություն դառնալ ապա ՔՊ-ին ու ՔՊ-ականներին ամենակոշտ ձևերով պետք ա պատժել, դա նորմալ պետություն դառնալու հիմքն ա։
    Սամվել Կարապետյանի ուժը պետք ա դադարի խոսել ՔՊ-ին ընդդիմություն դարձնելուց, դա իրեն ոչ մի լավ տեղ չի տանելու։

  • Մեկ երկու ֆեյլ եղավ, օրինակ Աճեմօղլույի հետ կապված, ձայն չհանեցինք, բայց սա արդե…

    Մեկ երկու ֆեյլ եղավ, օրինակ Աճեմօղլույի հետ կապված, ձայն չհանեցինք, բայց սա արդեն բոլոր չափերն անցավ։ Ձեռ ե՞ք առնում մարդկանց արա։

  • Կրիմինալին ու բեսպրեդելին սիրահարված իշխանություններըՔիչ առաջ հայտնի դարձավ, որ …

    Կրիմինալին ու բեսպրեդելին սիրահարված իշխանությունները
    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը ծեծի է ենթարկել քաղաքացուն խմելու ջրի հետ կապված ինչ-որ հարց բարձրացնելու համար։ Օրեր առաջ Բյուրեղավան քաղաքում փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծի ենթարկել կրկին համայնքին առնչվող ինչ-որ բարձրացված հարցի պատճառով։
    Օրերս տեսանք, թե ինչպիսի բիրտ ուժով բերման ենթարկվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ընդամենը իր արտահայտած կարծիքի համար։ Տեսնում ենք, թե ինչ ռեպրեսիաների են ենթարկվում այս կամ այն հարցում իշխանության տեսակետներին հակադրվողները։
    Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք, որ այս իշխանությունները, որոնք մարդկանց ահաբեկում էին «նախկիններով», որ եթե նրանք գան իշխանության, ապա ինչ-որ կրիմինալ բարքեր, ծեծ և այլն, արդեն ոչ միայն գերազանցել են «նախկիններին», այլև այդ բարքերը իրենց համար դարձել են շատ հոգեհարազատ, մարդ են ծեծում թաղապետարաններում, քաղաքապետարաններում, փողոցներում և դա անում են շատ սիրով, դա անում են ցուցադրաբար՝ վախի մթնոլորտ ստեղծելով ու հստակ գիտակցելով, որ դրա համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու։
    Հայաստանի Հանրապետությունում ավելի բեսպրեդել իրավիճակ երբեք չի եղել ու սովորական քաղաքացին ավելի անպաշտպան երբեք չի եղել, քան այսօր է։ Հարց է առաջանում, որ եթե պրոֆեսիոնալ փաստաբանի հետ այդպես կարող են վարվել, ապա ի՞նչ կանեն այս մարդիկ հասարակ, անպաշտպան քաղաքացիների հետ։

  • Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մա…

    🔥Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը
    Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։
    Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։
    Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։
    Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու։
    Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։
    Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։
    Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։
    Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։
    Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը:
    Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-