5 տարի բոլոր տեսակի հարկերը մի քանի անգամ բարձրացնում են, դրանից հետո ինչ կա չկա թանկանում ա, ու միայն վերջին 3 ամսում սկսում են հարկեր իջեցնել ու թոշակ բարձրացնել։
Մենք նույն իրավիճակում ենք, ոնց որ 2018-ից առաջ էր, 5 տարի ոնց ասես քերում են, վերջում մի ոսկոր են տալիս, որ գնանք իրենց ընտրենք։
Ժողովուրդը արդեն իսկ 2018-ին ցույց ա տվել, որ իրեն պիտի հարգեն, իրեն չեն կարող էշի տեղ դնել, բայց դա բավարար չեղավ, 2021-ի ընտրություններից հետո էս թափթփուկները մտածեցին, որ կարող են անել ինչ ուզեն, հիմա նորից մարդիկ պիտի ցույց տան, որ իրենք արժանի չեն որ էս թուլեքը սենց վերաբերվեն իրենց։
Միայն ու միայն մեզնից ա կախված մեզ կհարգեն էս թե չէ։
Ու հիմա ավելի հեշտ ա դա անելը, ընդամենը պետք ա մի ժամ ծախսել ու գնալ ընտրության։