ՔՊ-ականներին բարոյախրատական դասեր տալը լրիվ անիմաստ ա, ըտեղ բոլորը շատ վաղուց ապրում են նիկոլի հորինած իրականությւոնում, ինչ էլ ասեք դրանց դատարկ գլուխները չի մտնի, իրենք կհասկանան ինչ են անում միայն երբ իշխանությունը կորցնեն։
Ցանկացած օր ու ժամ կարող են ընտրել բայց հատուկ ընտրում են կիրակի առավոտը, որ հարյուրավոր հավատացյալներ մնան առանց պատարագ։ Հիմա որ էս “քննիչին” հարցնեն կասի ես քրիստոնյա եմ, բայց ո՞նց կարողա քրիստոնյան սենց բան անի։ Սենց բան անգամ ուրիշ հավատքի դավանողը կամ աթեիստը չի անի, սրանք միայն նիկոլին են հավատում, աշխատանքը չկորցնելու համար պատրաստ են հարազատ մորը վաճառել։ Տենց հակաօրինական ու անբարոյական հրամաններ կատարողները ավելի նիկոլ են քան հենց ինքը նիկոլը։
ԱԱԾ-ի բյուջեն 61 միլիարդ ա կազմել այս տարի։ 61 միլիարդ տվել ենք, որ էդ գումարով տեխնիկա գնեն, տեղադրեն մարդկանց լոգարանները ու հետևեն ու դրա համար աշխատավարձ ստանան։ Էդ կառույցը պետք ա փակել, էդ գումարով պետք ա նոր բանտեր կառուցվի, որ ԱԱԾ-ում աշխատող 99 տոկոս ագենտուրային տեղ լինի ապրելու իշխանափոխությունից հետո։ Կամ դրանց կարելի ա աքսորել իրենց երկրներ, ու էդ գումարը ավելի լավ բանի վրա ծախսել։ Էդ կառույցը անվտանգային ոչ մի հարց չի լուծում, ըտեղ Հայաստանին ծառայող պատրիոտ չկա։
Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, հանրությունը որևէ հարցի պատասխան այդպես էլ չստացավ, փորձ է արվում ընդհանրապես չխոսել այս սպանությունից, մոռացության մատնել, անցնի, գնա։ Այս սպանությունը, ըստ էության, քաղաքական սպանություն է ու իշխանափոխությունից հետո պետք է հատուկ քննության առարկա դառնա, մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվել։
Նիկոլի հետ պետք ա թաղել նաև ԱԱԾ-ն, էդ կառույցում ոչ մի պատրիոտ չկա, մի մասը ռուսների համար են աշխատում, մի մասը թուրքերի, մի մասն էլ օրվա իշխանության, լինում ա նաև որ համատեղում են։ Զբաղված են ամեն ինչով բացի Հայաստանի Ազգային անվտանգության հարցերից։
Նիկոլ Փաշինյանը տոտալ ռեպրեսիաներ իրականցնելու քարտ-բլանշ ա ստացել Արևմուտքից, դրանով ա պայմանավորված իրենց լռությունը տեղի ունեցող բեսպրեդելի վերաբերյալ։
Իրենց նոր ձևավորվող ընտանիքները պղծում են ինչ ա թե շեֆին լավություն անեն, կադրեր ստանան որ իրենց ակտիվիստը մարդ ա պսակում։ 🤦♂ Ո՞վ եք դուք արա, հող կերեք մեռեք