Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար. Սերգեյ Կոպիրկին
Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա, Հաղթանակի շքերթին հնարավոր այցելության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շքերթի օտարերկրյա հյուրերի ցուցակը երկուշաբթի ճեպազրույցում կներկայացնի նախագահի օգնական Յուրի Ուշակովը»
Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ:
Մինչ ՀՀ-ում թվացյալ հանդարտ միջօրե է, «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով, առաջիկայում Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու ընդհուպ մոտենալ Դամասկոս մայրաքաղաքին, այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Ուկրաինան չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը, որոնք ժամանելու են Մոսկվա՝ մայիսի 9-ի տոնական շքերթին մասնակցելու համար, հայտարարել է Զելենսկին: