Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին, հայտնում է Լիբանանի Հայոց թեմը։
‼️Քաղաքապետարանի վարչական աշխատողներին առավոտից հրահանգել են երթևեկել տրանսպորտով և ընդդիմանալ բոյկոտին: Տրանսպորտի թանկացումն արդարացնող այս երկու անձինք, ինչպես պարզվեց, համայնքային ծառայողներ են: «ՀայաՔվե» նախաձեռնություն
Աննա Հակոբյանն իր տարեդարձի օրը ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Վաշինգտոն։ Նա նշել է, որ ինտերնետի բացակայության պատճառով երկար ժամանակ հասանելի չի լինի ու շնորհակալություն հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների համար։
🌥ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Փետրվարի 1-6 🟨Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։ 🟨Մարզերում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։