Իրանի ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն զորավարժությունների ժամանակ արհեստական բանականությամբ հրթիռներ է փորձարկել Արհեստական բանականությամբ հագեցած «Քաեմ» և «Ալմաս» հրթիռներն արձակվել են ժամանակակից «Մոհաջեր 6» և «Աբաբիլ 5» անօդաչու թռչող սարքերից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին, որը մասնակցել է զորավարժություններին, հայտարարել է, որ էլիտար ուժերի համակարգերն ու սարքավորումները արդիականացվել են:
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, ինչի հետևանքով վերջինը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլորվելով հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ վնասվել է նաև կայանված Opel-ը, հայտնում է Shamshyan.com-ը:
‼️Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։