«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող խմբակցությունում ստվար զանգված պայքարում էր, որ Եվրաքվեի հեղինակած նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից հետաձգվի, որպեսզի իշխանությունները վերջնականապես ծանրութեթեւ անեն ռիսկերը, սակայն Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է եւ նախագիծը ընդգրկվել է փետրվարի 11-ին մեկնարկող հերթկան նիստերի օրակարգում:
Իսկ շաբաթվա վերջին, կամ երկուշաբթի էլ ՔՊ–ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, երբ վարչապետը ինստրուկտաժ կանի ուսապարկերին, թե հրապարակային ինչ հայտարարություներով պետք է արդարացնեն գործընթացը:
Բանն այն է, որ ՔՊ–ում մտահոգություններ կան, որ Հայաստանը ԵՄ–ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս մասին ամիսներ առաջ ՔՊ-ն փակ ֆորմատով պարբերական քննարկումներ է ունեցել Փաշինյանի եւ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, եւ ռիսկերը գնահատելով որոշել են ԵՄ անդամության
հայտի մասին առայժմ մոռանալ։