Category: News.am

  • Պարեկները փակել են դատարան տանող ճանապարհը…

    Պարեկները փակել են դատարան տանող ճանապարհը

  • Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբո…

    ‼️‼️ Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է:
    Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի են տանում ու հայտարարում, թե հարուցված քրեական հետապնդումը իշխանությանը և իրավապահ մարմիններին քննադատելու համար է: Սա ամբողջությամբ անօրինական, հակասահմանադրական է:
    70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով: Դա տեղին հարցադրումներով քննադատական խոսք է:
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

  • Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողա…

    ‼️‼️ Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ

    Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է: Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի:
    Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները, այլ նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Սրա մասին արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից դեռևս 30 տարի առաջ:
    Իրավապաշտպան Արամ Վարդևանյան

  • Ինքնաբուխ ակցիա է, մարդիկ դժգոհում են, դրա համար են ազդանշան տալիս. Լեւոն Քոչարյ…

    Ինքնաբուխ ակցիա է, մարդիկ դժգոհում են, դրա համար են ազդանշան տալիս. Լեւոն Քոչարյանը՝ պարեկներին

  • Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» …

    Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված քաղաքացիները փակել են «Հյուսիս-Հարավ» մայրուղին։
    Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։

  • Այս պահին Աջափնյակի դատարանի դիմաց…

    Այս պահին Աջափնյակի դատարանի դիմաց

  • Քաղաքացիները հավաքվում են դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է արցախցի Ղարիբ Բաբ…

    Քաղաքացիները հավաքվում են դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը

  • Ինչն է ավելի մեծ խտրականություն առաջացնում, Հանրապետության հրապարակում ադրբեջանե…

    Ինչն է ավելի մեծ խտրականություն առաջացնում, Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգ երգելը, թե Ղարիբ Բաբայանի կողմից դժգոհություն հայտնելը եւ դժգոհելը իշխանություններից եւ հայ ազգից, որ հանդուրժում են այդ ամենը. Ղարիբ Բաբայանի փաստաբանը՝ նիստերի դահլիճից
    Նշենք, որ այս պահին առաջին ատյանի դատարանը քննում է Ղարիբ Բաբայանի կալանքի հարցը:

  • Էրեբունու ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են իրանցի…

    ‼️‼️Էրեբունու ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են իրանցի այն քաղաքացիներից մեկին, որը Հանրապետության հրապարակում իր ընկերների հետ ադրբեջանական երգեր էր երգել, հայտնում է shamshyan.com-ը:
    Հունվարի 31-ին իգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։
    Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։ 
    Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։ Էրեբունու ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերում են Մ․ Վահիդին, ձերբակալում ու տեղափոխում ոստիկանության Էրեբունու բաժին։

  • NEWS.am pinned «Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի ծննդյան օրը տիկնոջ հետ մեկնել է Ա…

    NEWS.am pinned «Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի ծննդյան օրը տիկնոջ հետ մեկնել է ԱՄՆ. Օրը մեկ տողով. 01.02.2025 https://www.youtube.com/watch?v=HRKHiM4jZIM»