Մյունխենում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. Bild Տուժել է առնվազն 15 մարդ։ Նշենք, որ Մյունխենում է գտնվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին:
‼️‼️Պուտինն ու Թրամփն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել բարձր մակարդակի հանդիպման կազմակերպումը: Նրանց զրույցի ընթացքում պատժամիջոցների թեման չի քննարկվել: Դմիտրի Պեսկով
Բաքուն նոր բազմաթիվ պահանջներ է ներկայացրել Երեւանին 2025թ. փետրվաի 12-ին Հաագայում Արբիտրաժային մշտական դատարանի կենտրոնակայանում 1979թ. «Վայրի կենդանական եւ բուսական աշխարհի եւ դրանց միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի («Բեռնի կոնվենցիա») հիման վրա ադրբեջանական կողմը ներկայացրել է հայց Հայաստանի դեմ արբիտրաժային գործով։ Հայցում մանրամասն ներկայացվել են Հայաստանի կողմից «Բեռնի կոնվենցիայի» իրավաբանական պարտավորությունների «բազմաթիվ խախտումներ»։