DeepSeek–ի հաջողությունը, արհեստական բանականության հայկական մշակումները. Հարցազրույց Հրանտ Խաչատրյանի հետ Հարկավոր չէ, որ մենք ստեղծենք հայկական DeepSeek մոդել, քանի որ այն արդեն կա: Պետք է կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնցով խոշոր ընկերությունները չեն զբաղվում: Մենք արդեն 4 տարի է փորձում ենք ստեղծել ChatGPT-ի նման համակարգեր, որոնք կարող են հետաքրքիր գործողություններ կատարել քիմիայի բնագավառում, օրինակ՝ մոլեկուլների վերաբերյալ հարցերին պատասխանել կամ տիեզերական նկարները հասկանալու եւ տեղեկություն տալու ունակ ԱԲ-ի ստեղծումը: ԱԲ-ը կարող է հեղափոխական փոփոխություններ մտցնել նաեւ այլ ոլորտներում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մեխանիզմների բարելավման ու կատարելագործման հնարավորությունները։
🐆 Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում:
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։